Մայքլ Գյուրջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Գյուրջյան
Ծնվել էփետրվարի 4, 1971(1971-02-04)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունBishop O'Dowd High School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmichaelagoorjian.com

Մայքլ Ա․ Գյուրջյան (փետրվարի 4, 1971(1971-02-04)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2], հայկական ծագմամբ ամերիկացի դերասան, ֆիլմերի հեղինակ և սցենարիստ։ Գյուրջյանը «Էմմի» մրցանակի է արժանացել «Երկրորդ պլանի նշանավոր դերասան մինի սերիալում կամ հատուկ թողարկումում» անվանակարգում՝ «Դևիդի մայր» հեռուստաֆիլմում Դևիդ Գուդսոնի դերի համար (1994)։ Նա հայտնի է նաև Ջասթինի դերով «Հնգյակի երեկույթ» (1994-2000), ինչպես նաև Հերոին Բոբի դերով «SLC Punk!» (1998) սերիալներում։ Որպես ռեժիսոր Գյուրջյանը ճանաչում է ձեռք բերել իր առաջին՝ «Պատրանք» (2004) խոշոր անկախ ֆիլմի շնորհիվ, որում նա հանդես է եկել որպես սցենարիստ, ռեժիսոր և նկարահանվել է Հոլիվուդի լեգենդ Քըրք Դուգլասի հետ միասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուրջյանը ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոց շրջանում։ Նրա հայրը՝ Փիթերը, հայ է, իսկ նրա հայրական տատիկն ու պապիկը վերապրել են Հայոց ցեղասպանությունը։ Նրա մայրը՝ Սառան, շոտլանդա-ամերիկյան ծագում ունի[3]։ Գյուրջյանը մեծացել Է Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում և հաճախել է Բիշոփ Օ'Դաուդ դպրոցը, որն ուներ ուժեղ դրամայի ծրագիր[4]։ 14 տարեկան հասակում նա որոշել է լսումների մասնակցել տեղի թատերական ընկերությունում՝ որոշելով, որ դա դասերը բաց թողնելու «թույն միջոց» է։ «Համակարգչային խենթ» կոչվող «ոչ այնքան թույն» պիեսում գլխավոր դերը հաջողությամբ ստանձնելուց հետո Գյուրջյանը շուտով իմացել է, որ մնացած բոլոր դերասանները թոշակառու են, և որ նա ստիպված կլինի պիեսը խաղալ իր դպրոցում։ Չնայած այս թվացյալ բավականին նվաստացուցիչ փորձին, Գյուրջյանը շարունակել է դերասանական գործունեությունը և, ի վերջո, ընդունվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց[5]։

Գյուրջյանը «Էմմի» մրցանակ է ստացել «Երկրորդ պլանի նշանավոր դերասան մինի սերիալում կամ հատուկ թողարկումում» անվանակարգում «Դևիդի մայր» հեռուստաֆիլմի համար (գլխավոր դերում՝ Քիրստի Էլլի)[6]։ Ռեյ Լոյնդը մեկնաբանել է, որ Գյուրջյանը ներդրել «է բազմաթիվ ֆիզիկական և էմոցիոնալ մանրամասներ, որոնք ընդգծում են ընտանեկան քաոսը»[7]։

Գյուրջյանի առաջին մեծ առաջընթացը Հոլիվուդում տեղի է ունեցել որպես պարող, երբ 1992 թվականին նա ստացել է «Սկիթերիի» դերը Դիսնեյի «Նորություններ վաճառողներ» ֆիլմում (գլխավոր դերերում՝ Քրիստիան Բեյլը և Ռոբերտ Դյուվալը)։ Դրան հաջորդել են դերեր մի շարք հետագա ֆիլմերում, այդ թվում՝ «Չապլին» (Ռոբերտ Դաունի Կրտսերի հետ), «Հավերժ երիտասարդ» (Մել Գիբսոնի հետ), Օսկարի առաջադրված «Լքելով Լաս Վեգասը», «Տեղատարափ անձրև» (Մորգան Ֆրիմանի և Քրիստիան Սլեյթերի հետ), «SLC Punk!» (Դևոն Սավայի հետ), «Անտեսանելիները» (Փորշա Դե Ռոսիի հետ), «Կոտրված» (Հիզեր Գրեհեմի հետ) և «Զրույցներ Աստծո հետ»[3]։

Գյուրջյանը որպես հրավիրված դերասան նկարահանվել է նաև մի շարք հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Խաբիր ինձ», «Հաուս», «Լրտեսուհի», «Մոնք», «CSI. Հետաքննություն հանցագործության վայրում», «Առանց հետքի» և «Չիկագոյի հույսը», ինչպես նաև «Կյանքը շարունակվում է» սերիալում (Ռեյ Նելսոնի դերում)։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուրջյանը Լոս Անջելեսի Buffalo Nights թատերական խմբի հիմնադիրներից է և նկարահանվել է Դենիս Մաքինթայրի «Մոդիլիանի» դրամայի Արևմտյան ափի պրեմիերայում (որի շնորհիվ նա հաղթել է L.A. Weekly թատերական մրցանակը՝ «Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում)։ Նա գլխավոր դերեր է կատարել «Բելլաքի Ապոլլոն» (Ժան Ժիրո) և «Ջ.Բ․» (Արչիբալդ Մաքլիշ) ֆիլմերում։ Գյուրջյանը նաև ստացել է «Լոս Անջելեսի քննադատների ընտրություն» և «Garland Backstage West Awards» մրցանակները՝ «Reefer Madness» մյուզիքլի լոսանջելեսյան արտադրության օրիգինալ խորեոգրաֆիայի համար[8]։

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուրջյանն առաջին անգամ որպես ռեժիսոր հանդես է եկել «Ընդհատակյա Օքլանդ» պարոդիական վավերագրական ֆիլմով, որը կատակերգություն է Օքլենդում, ընդհատակյա օկուլտային երաժշտական տեսարանի մասին։ Գյուրջյանը նկարահանել է «Պատրանք» ֆիլմը Քըրք Դուգլասի մասնակցությամբ[9], որը կինոթատրոններում թողարկվել է 2006 թվականին[10]՝ ավելի քան մեկ տասնյակ փառատոնային մրցանակների արժանանալուց հետո, այդ թվում՝ Հեմփթոնի, Լեյք Թահոյի և Սոնոմայի միջազգային կինոփառատոններում։ «Պատրանք» ֆիլմից կարճ ժամանակ անց Գյուրջյանը սկսել է համագործակցել Հեյ Հաուս հրատարակչական ընկերության հետ՝ արտադրելով և բեմադրելով մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ «Դու կարող ես բուժել քո կյանքը» (2007) վավերագրական ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է հեղինակ և ուսուցիչ Լուիզա Հեյը[11][12], «Փոփոխությունը» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են եկել դոկտոր Ուեյն Դայերը, ինչպես նաև Մայքլ Դելուիսը և Փորշա դե Ռոսին։ Հեյ Հաուսի հետ նրա վերջին աշխատանքը «Ամենօրյա մոգության հեքիաթներ» ֆիլմն է, որն ուսումնասիրում է իմաստալից փիլիսոփայական գաղափարներ կերպարների անձնական պատմությունների միջոցով։

Ռեժիսորական լրացուցիչ աշխատանքների ցանկում են «Խաղացողների ակումբ» կարճամետրաժ ֆիլմը, որը 2006 թվականի Լոս Անջելեսի Էլեվեյթ կինոփառատոնին արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, և «Պատերազմի աղոթքը»՝ Մարկ Տվենի համանուն պատմվածքի էկրանավորումը, որի գլխավոր դերակատարն է Ջերեմի Սիստոն։ Ժամանակ առ ժամանակ Գուրջյանը նաև աշխատում է որպես Արևելյան Եվրոպայում կրկեսային շոուի/կաբարեի ռեժիսոր, որը կոչվում է «Palazzo»[8]:

Գրող[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուրջյանը որպես վիպասան հանդես է եկել իր «Ինչ է ընկած աստղերից այն կողմ» ստեղծագործությամբ, որն Հեյ Հաուս հրատարակչության պատվերով ենթադրյալ եռագրության մեջ առաջին գիրքն է։ Շարքի երկրորդ գիրքը՝ «Պառակտված երկնքից այն կողմ», լույս կտեսնի 2018 թվականի աշնանը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Rose, Mike (2023 թ․ փետրվարի 4). «Today's famous birthdays list for February 4, 2023 includes celebrities Alice Cooper, Natalie Imbruglia». Cleveland.com. Վերցված է 2023 թ․ փետրվարի 4-ին.
  3. 3,0 3,1 Arakelyan, Syune (2015 թ․ մայիսի 15). «EXCLUSIVE: Hollywood actor Michael Goorjian about playing chess with Morgan Freeman and destroying a real Marc Chagall Painting at Kirk Douglas' House». NEWS.am Style. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  4. Bergman, Anne (1994 թ․ սեպտեմբերի 7). «Emmy Nominee in Good Company at Sunday's Show». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  5. «20th Century Screenwriters: Michael Goorjian». Armenian Dramatic Arts Alliance. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  6. «THE 46TH ANNUAL EMMY AWARDS : Who Won What: The List of Winners on TV's Annual Night of Nights». Los Angeles Times. 1994 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. Loynd, Ray (1994 թ․ ապրիլի 9). «'David's Mother' Hides Behind Jokes». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. 8,0 8,1 Hamilton-Guarino, Elizabeth (2017 թ․ հունվարի 14). «Michael Goorjian - What Lies Beyond the Stars». Best Ever You. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  9. Svenson, Alex. «Q&A: Actor-director Michael Goorjian on his new movie 'Amerikatsi'». www.boston.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  10. Kay, Jeremy (2003 թ․ հունվարի 24). «Kirk Douglas signs to The Illusion for Entitled». Screen Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  11. Official Movie website
  12. «Մայքլ Գյուրջյան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  13. «The Book». Michael A. Goorjian - The Official Website. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]