Jump to content

Քիրստի Էլլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիրստի Էլլի
անգլ.՝ Kirstie Louise Alley[1]
Ծնվել էհունվարի 12, 1951(1951-01-12)[2]
ԾննդավայրՈւիչիտո, Կանզաս, ԱՄՆ[1]
Մահացել էդեկտեմբերի 5, 2022(2022-12-05)[3][4] (71 տարեկան)
Մահվան վայրՏամպա, Ֆլորիդա, ԱՄՆ[5]
ԿրթությունWichita Southeast High School? (1969)[6][7] և Կանզաս նահանգի համալսարան[1][7]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՍայենթոլոգիայի եկեղեցի[1]
Մասնագիտությունդերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
ԸնտրանիԿենսուրախ ընկերություն, Look Who's Talking?, Look Who's Talking Too?, Look Who's Talking Now? և Veronica's Closet?
Ծնողներհայր՝ Robert Deal Alley?[8], մայր՝ Lillian Alley?[9]
Ամուսին(ներ)անհայտ[10] և Փարքեր Սթիվենսոն[1]
Պարգևներ և մրցանակներ
kirstiealley.com

Քրիստեն Լուիզ (Քիրստի) Էլլի (անգլ.՝ Kirsten Louise "Kirstie" Alley, հունվարի 12, 1951(1951-01-12)[2], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 5, 2022(2022-12-05)[3][4], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Տես ով է խոսում» (1989) ֆիլմում և դրա երկու սիքվելներում, «Վերոնիկայի առանձնասենյակը» սիթքոմում (1997-2000) խաղացած դերերով, ինչպես նաև «Ծափահարություններ» սիթքոմում (1987-1993) Ռեբեկա Հոուի դերով, որի համար ստացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակները։

Քրիստեն Լուիզ Էլլին ծնվել է Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաքում։ Կրթություն է ստացել Wichita Southeast High School-ում (որտեղ նաև եղել է չիրլիդեր), որն ավարտել է 1969 թվականին։ 1981 թվականի ավտովթարից Քիրստիի մայրը՝ Լիլիան Միկին, մահացել է, իսկ հայրը՝ փայտամշակման ֆաբրիկայի սեփականատեր Ռոբերտ Դիլը[16], ստացել է ծանր վնասվածքներ[17]։ Ունի քույր՝ Քոլեթը, և եղբայր՝ Քրեյգը։

Էլլին հեռուստատեսությամբ առաջնելույթ է ունեցել 1982 թվականին «Աստղային ճանապարհ 2։ Խանի զայրույթը» ֆիլմում։ 1989 թվականին Ջոն Տրավոլտայի հետ միասին նկարահանվել է «Տես ով է խոսում» ընտանեկան կատակերգությունում, որը վարձույթում ունեցել է մեծ հաջողություն՝ հավաքելով շուրջ 300 մլն դոլար[18]։ Պատկերի հաջողությանը հաջորդել են երկու սիքվելներ, որոնք հաջողություն չեն բերել։ Հաջորդ տարիներին դերասանուհին նկարահանվել է «Գժանոց», «Քույրեր-եղբայրներ, մրցակիցներ-մրցակցուհիներ», «Անիծյալների գյուղը», «Երկու հոգի. ես և իմ ստվերը» և «Եվ հարստության և աղքատության մեջ» ֆիլմերում։

Էլլին առավել հայտնի է դարձել «Ուրախ ընկերախումբ» կատակերգական սերիալի դերով, որը 1991 թվականին նրան բերել է«Էմմի» մրցանակ «Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի» կատեգորիայում։ 1994 թվականին շահել է ևս մեկ «Էմմի» մրցանակ այս անգամ «Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի» կատեգորիայում «Դևիդի մայրը» հեռուստաֆիլմում խաղացած դերի համար[19]։ Կարիերայում Էլլին խաղացել է ևս մեկ գլխավոր դեր, այս անգամ «Վերոնիկայի առանձնասենյակը» սիթքոմում, որը թողարկվել է 1997-2000 թվականներին։ Իր դերի համար նա «Էմմի»-ի և «Ոսկե Գլոբուս»-ի ևս մեկական անվանակարգ է ստացել։

«Վերոնիկայի առանձնասենյակը» սերիալի փակումից հետո Էլիի մոտ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ են սկսվել, ինչի համար հիմնականում նկարահանվել է տարբեր ռեալիթի շոուներում՝ «Ճարպոտ դերասանուհին» և «Քիրստի Էլիի մեծ կյանքը»։ 2011 թվականի գարնանը մասակցել է «Պարեր աստղերի հետ» հանրամատչելի հեռուստաշուի 12 եթերաշրջանին, որի շնորհիվ կարողացել է վերականգնել իր կարիերան։ Էլլին մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։

2013 թվականին Էլլին TV Land-ի «Քիրստի» սեփական սիթքոմի գլխավոր դերով վերադարձել է հեռուստատեսություն։ 2016 թվականին Քիրստին միացել է «Ճիչերի թագուհիները» սերիալի խմբին՝ կատարելով բժիշկ Հուֆելի դերը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ամուսնացել է Բոբ Էլլիի հետ[20] և բաժանվել է 1977 թվականին։ 1983-1997 թվականներին ամուսնացած է եղել դերասան Փարկեր Սթիվենսոնի հետ[21]։ Նրանք որդեգրել են երկու երեխայի՝ Ուիլյամ Թրունին (ծնված 1992 թվականին) և Լիլի Փրայսին (ծնված 1994 թվականին)[22]։ Էլլին սաենթոլոգիայի հետևորդ է[23]։ Սովորել է Կանզասի համալսարանում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1982 Աստղային ճանապարհ 2։ Խանի զայրույթը Star Trek II: The Wrath of Khan կրտսեր լեյտենանտ Սաավիկ
1983 Եվս մեկ հնարավորություն One More Chance Շեյլա
1984 Չեմպիոններ Champions Բարբարա
1984 Փախստական Runaway Ջեքի
1987 Ամառային դպրոց Summer School Ռոբին Բիշոլ
1989 Տես ով է խոսում Look Who’s Talking Մոլի Ջենսոն
1989 Հերոս-սիրեկան Loverboy բժիշկ Ջոյս Պալմեր
1990 Գժանոց Madhouse Ջոսի Բենիսթեր
Տես ով է խոսում 2 Look Who’s Talking Too Մոլի Ջենսոն
Քույրեր-եղբայրներ, մրցակիցներ-մրցակցուհիներ Sibling Rivalry Մարդջորի Թարներ
1993 Տես ով է խոսում 3 Look Who’s Talking Now Մոլի Ուբրիակո
1995 Անիծյալների գյուղը Village of the Damned բիշկ Սյուզան Վերներ
1995 Երկու հոգի. ես և իմ ստվերը It Takes Two Դիանա Բարոուզ
1997 Եվ հարստության և աղքատության մեջ For Richer or Poorer Քերոլայն Սեքսթոն
1997 Ատամի փերի Toothless բժիշկ Քեթրին Լյուիս
2002 Վերադառնալ կեսգիշերին Back by Midnight Գլորիա Բեմոնթ
2015 Պատահական սեր Accidental Love Մորաքույր Ռիտա

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1983 Դիմակահանդես Masquerade Քասեյ Քոլինս 2 էպիզոդներում
1984 Անցյալի մեղքերը Sins of the Past Պատրիք Քենթվել
1985 Բանիի եղբայրությունը A Bunny’s Tale Գլորիա Սթեինեմ
Ավտոստոպ The Hitchhiker Անջելինա «Out of the Night» էպիզոդ
Հյուսիս և Հարավ North and South Վիրդջիլիյա Հազարդ
1986 Հյուսիս և Հարավ 2 North and South II Վիրդջիլիյա Հազարդ
1987 Ավտոստոպ The Hitchhiker Jane L. «The Legendary Billy B.» էպիզոդ
1987 Դավաճանություն Infidelity Էլիոթ Էլի Դենաթո
1987-1993 Ուրախ ընկերախումբ Cheers Ռեբեկա Հոուվ
1994 Դևիդի մայրը David’s Mother Սալի Գուդսոն
1996 Պայծառ քաղաք Radiant City Գլորիա Գուդման
1997-2000 Վերոնիկայի առանձնասենյակը Veronica’s Closet Վերոնիկա Չեյզ
2001 Շիկահեր Blonde Էլսի
2003 Ծայրահեղ նորմալ Profoundly Normal Դոնա Լի Շելբի Թորնթոն
2004 Ընտանիքի մեղքեր Family Sins Բրենդա Գեք
2004 Առանց հետքի Without A Trace Նորին Ռաբ «Risen» էպիզոդ
2005 Գեր դերասանուհին Fat Actress ռեալիթի շոու
2010 Քիրստի Էլլիի մեծ կյանքը Kirstie Alley’s Big Life ռեալիթի շոու
2011 Պարեր աստղերի հետ Dancing with the Stars ռեալիթի շոու
2013 Քիրստի Kirstie Մեդիսոն Բենքս
2015 Միջին The Middle Պեմ Սթագս «Pam Freakin' Staggs» էպիզոդ
2016 Ճիչերի թագուհիները Scream Queens Ինգրիդ Հուֆել 2 եթերաշրջան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.biography.com/actor/kirstie-alley
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 https://cnnespanol.cnn.com/video/kirstie-alley-muerte-cancer-batalla-estados-unidos-maria-alejandra-requena-panorama-mundial-cnn/
  4. 4,0 4,1 4,2 https://news.yahoo.com/kirstie-alley-emmy-winning-cheers-022624677.html
  5. 5,0 5,1 5,2 Actress Kirstie Alley dies in Tampa at 71 following battle with cancer — 2022.
  6. https://www.kmuw.org/education/2016-05-19/teachers-students-say-goodbye-to-old-southeast-high-school
  7. 7,0 7,1 https://transcripts.cnn.com/show/pzn/date/2005-04-15/segment/01
  8. 8,0 8,1 https://web.archive.org/web/20200802230850/http://transcripts.cnn.com/TRANSCRIPTS/0504/15/pzn.01.htmlCNN, 2005.
  9. 9,0 9,1 9,2 Kirsty Alley’s got gameATAS, 2013.
  10. https://www.usmagazine.com/celebrity-news/news/john-travolta-reacts-to-friend-kirstie-alleys-death/
  11. https://www.goldenglobes.com/person/kirstie-alley
  12. https://web.archive.org/web/20160330232841/http://www.peopleschoice.com/pca/awards/nominees/index.jsp?year=1991
  13. 13,0 13,1 Emmys.com
  14. https://walkoffame.com/kirstie-alley/
  15. https://web.archive.org/web/20160330232851/http://www.peopleschoice.com/pca/awards/nominees/index.jsp?year=1998
  16. «Kirstie Alley Biography (1955–)». Filmreference.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
  17. «CNN Transcripts». Transcripts.cnn.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
  18. BoxOfficeMojo stats
  19. Internet Movie Database. «Awards for Kirstie Alley». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  20. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  21. «'Gal-imony': Celeb Women Who Pay in the Divorce». ABC News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
  22. Kirstie Alley — Biography
  23. Huus, Kari (2005 թ․ հուլիսի 5). «Scientology's love affair with Hollywood». MSNBC. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիրստի Էլլի» հոդվածին։