Մայքլ Բասման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Բասման
Պետություն(ներ) Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվմարտի 16, 1946(1946-03-16)[1]
ԾննդավայրSt Pancras, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Մահվան ամսաթիվհոկտեմբերի 26, 2022(2022-10-26)[4] (76 տարեկան)
Մահվան վայրCarshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
Կոչումմիջազգային վարպետ[6]
ՖԻԴԵ համար400505
365chessMichael_J_Basman
Chesstempo համար17745
ICCF համար17745
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1968[7]
mikebasmanchess.com
 Michael Basman Վիքիպահեստում

Մայքլ Ջոն Բասման (անգլ.՝ Michael John Basman, Միքայել Բասմաջյան, մարտի 16, 1946(1946-03-16)[1], St Pancras, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] - հոկտեմբերի 26, 2022(2022-10-26)[4], Carshalton, Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), հայկական ծագմամբ անգլիացի շախմատիստ և շախմատային գրքերի հեղինակ, միջազգային վարպետ։ Այդ կոչումը նա ստացել է 1980 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Բասմանի հայրը հայ ներգաղթյալ էր, մասնագիտությամբ հյուսն էր, որի իսկական ազգանունը Բասմաջյան էր, որը նա փոխել էր նոր հայրենիքում, իսկ մայրը անգլիացի տնային տնտեսուհի էր[8]։ Նրա ընտանիքը ճանաչել է երգչուհի Կլեո Լեյնին, որը եղել է մանուկ Մայքլի դայակը։

Մայքլն ավարտել է համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև հրավիրվել է Երևանի պետական համալսարան (1969)։ Այդ ժամանակ նա արդեն ուժեղ շախմատիստ էր, 5 անգամ խաղացել էր երկրի ուսանողական թիմի կազմում։ Բասմանի ակտիվում կային այդ առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալները[8]։

Ընտանիքը որդու Երևան տեղափոխվելու ցանկությունն ընդունեց սրերով և ոչ մի ֆունտ չուղարկեց Հայաստան։ Սակայն Բասմանը ցանկանում էր մոտիկից առնչվել խորհրդային շախմատային դպրոցին։ Հայաստանում ուսանելու տարիներին նա սովորեց հայերեն խոսել գրեթե զրոյից։ Նա ապրում էր հանրակացարանում, միայն 90 ռուբլի կրթաթոշակով[8]։

Նախապատրաստական դասընթացներից հետո Մայքլին նշանակում են բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։ Բասմանը մասնակցում է Երևանի շախմատային մրցաշարերին, խաղում թիմային ուսանողական մրցումներում, բայց դա նրան չէր բավարարում։ Արձակուրդների ընթացքում նա ճանապարհորդում էր ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, մասնակցում մրցաշարերի և հաճախում շախմատային ակումբներ։ Բասմանը հագնվում էր հիպի ոճով, ինչի համար նրան անընդհատ նախատում էր ինստիտուտի ղեկավարությունը[8]։

1972 թվականին Մայքլն ամուսնանում է հայ ուսանողուհու հետ, որը նույնպես Անգլիայից էր, և ուսումը թողնելով՝ հեռանում է ու սկսում ապրել կնոջ ծնողների հետ[8]։

Կարիերա և խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասմանը բեղմնավոր գրող է, որը մեծ ներդրում ունի նաև շախմատային սկզբնախաղերի ոլորտում, և հատկապես հայտնի է նրանով, որ պարտիաների ժամանակ հաճախակի է ընտրում արտառոց կամ հազվադեպ խաղացվող սկզբնախաղեր, այդ թվում` Սուրբ Գևորգի պաշտպանությունը[8] (որը հայտնի է նրանով, որ անգլիացի գրոսմայստեր Էնթոնի Մայլսը, կիրառելով այդ սկբնախաղը հաղթել է աշխարհի այն ժամանակվա չեմպիոն Անատոլի Կարպովին), Գրոբի գրոհը (սևերի և սպիտակների համար), ինչպես նաև Կլեմենցի սկզբնախաղը (a3, այնուհետև` h3, որին հաջորդում է արագ c4-ը)։ Նրա կիրառած սկզբնախաղերից մի քանիսը հետագայում կոչվել են Բասմանի անունով։

Մրցաշարերում նրա ամենամեծ հաջողությունն արձանագրվել է 1973 թվականի Բրիտանիայի շախմատի առաջնությունում, որտեղ նա բաժանել է առաջին տեղը, սակայն լրացուցիչ մրցախաղում պարտվել է Ուիլյամ Հարթսոնին[8]։

1975 թվականին Անգլիան տասը խաղատախտակի վրա Լութոնում մրցել է Ֆրանսիայի հետ[8]։ Բասմանը խաղացել է առաջին խաղատախտակի վրա` առաջ անցնելով ապագա անվանի գրոսմայստերներ Ջոն Նանից և Ջոնաթան Սփիլմենից։

Նա հիմնադրել է Միացյալ Թագավորության Chess Challenge մրցաշարը[9] բոլոր տարիքների պատանիների համար, որն ընթանում է չորս փուլով։ Գրոսմայստեր Ռեյ Քինը, անդրադառնալով Բասմանի կողմից երիտասարդական շախմատի զարգացմանը, մի անգամ գրել է. «Մայքլ Բասմանը շատ առումներով ամենակարևոր անձն է բրիտանական շախմատում»[10]։

Թեև Բասմանը երբեք չի նվաճել գրոսմայստերի կոչումը, նա նրանցից մի քանիսին հաղթել է։ Մասնավորապես, կիրառելով Գրոբի պաշտպանությունը, նա հաղթել է Ջոնաթան Սփիլմենին[11]։

Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1965 Սինայա Աշխարհի 12-րդ ուսանողական թիմային առաջնություն 6 1 5 8½ 12-ից
1966 Էրեբրու Աշխարհի 13-րդ ուսանողական թիմային առաջնություն 2 3 5 3½ 10-ից
1967 Հառախով Աշխարհի 14-րդ ուսանողական թիմային առաջնություն 5 3 3 6½ 11-ից 3[12]
1968 Լուգանո 18-րդ օլիմպիադա 5 3 3 6½ 11-ից
1969 Դրեզդեն Աշխարհի 16-րդ ուսանողական թիմային առաջնություն 4 4 4 6 12-ից
1970 Հայֆա Աշխարհի 17-րդ ուսանողական թիմային առաջնություն 4 3 1 4½ 8-ից 2[12]

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[13][14]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1971 2410 2410 2410
1972 2385 2385 2385
1973 2385 2385 2385
1974 2400 2400 2400
1975 2395 2395 2395
1976 2390 2390 2390
1977 2390 2390 2390
1978 2395 2395 2395 2395
1979 2405 2405 2405 2405
1980 2405 2405 2405 2405
1981 2400 2400 2400 2400
1982 2400 2410 2410 2400
1983 2390 2390 2390 2390
1984 2390 2390 2390 2390
1985 2400 2400 2400 2400
1986 2395 2395 2395 2395
1987 2385 2385 2385 2385
1988 2385 2385 2385 2385
1989 2385 2385 2385 2385
1990 2370 2370 2370 2370
1991 2370 2365 2370 2365
1992 2370 2365 2370 2365
1993 2345 2350 2350 2345
1994 2365 2375 2375 2365
1995 2370 2360 2370 2360
1996 2360 2360 2360 2360
1997 2360 2350 2360 2350
1998 2350 2360 2360 2350
1999 2351 2350 2351 2350
2000 2350 2350 2350 2350 2350
2001 2350 2350 2350 2350 2350 2350
2002 2350 2350 2350 2350 2350 2350
2003 2350 2350 2350 2350 2350 2350
2004 2350 2350 2350 2350 2350 2350
2005 2350 2350 2350 2350 2350 2350
2006 2350 2350 2350 2350 2350 2350
2007 2350 2350 2350 2350 2350 2350
2008 2350 2350 2338 2338 2350 2338
2009 2338 2338 2338 2338 2338 2338 2338
2010 2338 2338 2338 2338 2338 2338 2338 2338
2011 2338 2338 2338 2338 2338 2338 2338 2338
2012 2338 2338 2338 2338 2338 2338 2338 2338 2338 2338 2338
2013 2338 2338 2338 2338 2329 2329 2329 2329 2340 2340 2340 2340 2340 2329
2014 2340 2340 2340 2340 2340 2340 2330 2330 2330 2330 2330 2330 2340 2330
2015 2330 2324 2324 2324 2324 2324 2324 2324 2315 2312 2312 2312 2330 2312
2016 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313
2017 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313
2018 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2313 2302 2302 2313 2302
2019 2302 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2302 2289
2020 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2289 2289
2021 2289 2289 2289 2273 2249 2289 2249
2022 2223 2223 2223


Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #110470583 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 https://www.thetimes.co.uk/article/michael-basman-obituary-w09gn90lt
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.chessgames.com/perl/chessplayer?pid=27319
  5. 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2022/11/06/world/europe/michael-basman-dead.html
  6. FIDE Ratings and Statistics
  7. OlimpBase
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «МАЙКЛ БАСМАН». Российская Шахматная Федерация (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  9. The UK Chess Challenge
  10. Raymond Keene. Basman forever
  11. «Jonathan Speelman vs Michael John Basman (1980)». Chessgames.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. 12,0 12,1 Թիմային հաշվարկում
  13. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  14. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բասման» հոդվածին։