Մայիս Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամայիս (Մայիս) Սարգսյան
Ծնվել էմայիսի 17, 1947 (72 տարեկան)
ԾննդավայրԿիրովական (Վանաձոր)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՀայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

Մայիս (Արամայիս) Բաբկենի Սարգսյան (ծնվ. է մայիսի 17, 1947 թ., Կիրովական (ներկայումս՝ Վանաձոր)), հայ դերասան։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2009)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգսյանը հաճախել է թիվ 10, այնուհետև՝ Դիլիջանի միջնակարգ, ապա՝ Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց։

1966 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ժուռնալիստիկա բաժինը, սակայն երկու ամիս անց հեռացվել է՝ վատ վարքի պատճառով։ 1969-1971 թթ.-ին սովորել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի հեռակա բաժնում։

Մայիս Սարգսյանի խաղացած առաջին դերը եղել է 4-րդ դասարանում, երբ բեմադրվում էր Թումանյանի «Անուշ» ստեղծագործությունը։ Խաղացել է Մոսիի դերը։

Վանաձորում 1963 թ-ին հիմնադրված պատանի հանդիսատեսի թատրոնում Մայիս Սարգսյանը խաղացել է բազում դերեր, այդ թվում նաև «Գիքորը»։

Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտում ուսանելիս միաժամանակ աշխատել է նաև լամպերի գործարանում։

1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որտեղ նույն կուրսում սովորել է Արմեն Էլբակյանի, Թամար Հովհաննիսյանի, Հասմիկ Տեր-Կարապետյանի, Գրետա Մեջլումյանի, Գայանե Մկրտչյանի, Սիլվա Յուզբաշյանի և այլ նշանավոր արտիստների հետ։ Սովորելուն զուգընթաց, աշխատել է Հայէլեկտրոգործարանում։ Հետագայում, Գրետա Մեջլումյանի և Վրույր Հարությունյանի հետ, ստեղծել է «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ նաև խաղում է։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի դերասան է։ Զուգահեռ աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դոցենտ է[2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գնչու Ազա»
  • «Անապատ»
  • «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»
  • «Ծովահենների իշխանություն»
  • «Անավարտ ղարաբաղյան օրագիր»
  • «Հերոստրատ»
  • «Շեմ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]