Արամայիս Սարգսյան (դերասան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամայիս Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
![]() | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան (1971) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Աշխատավայր | Վանաձորի դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Արամայիս Բաբկենի Սարգսյան (Մայիս Սարգսյան, մայիսի 17, 1947, Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգսյանը հաճախել է թիվ 10, այնուհետև՝ Դիլիջանի միջնակարգ, ապա՝ Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց։
1966 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ժուռնալիստիկա բաժինը, սակայն երկու ամիս անց հեռացվել է՝ վատ վարքի պատճառով։ 1969-1971 թթ.-ին սովորել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի հեռակա բաժնում։
Մայիս Սարգսյանի խաղացած առաջին դերը եղել է 4-րդ դասարանում, երբ բեմադրվում էր Թումանյանի «Անուշ» ստեղծագործությունը։ Խաղացել է Մոսիի դերը։
Վանաձորում 1963 թ-ին հիմնադրված պատանի հանդիսատեսի թատրոնում Մայիս Սարգսյանը խաղացել է բազում դերեր, այդ թվում նաև «Գիքորը»։
Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտում ուսանելիս միաժամանակ աշխատել է նաև լամպերի գործարանում։
1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որտեղ նույն կուրսում սովորել է Արմեն Էլբակյանի, Թամար Հովհաննիսյանի, Հասմիկ Տեր-Կարապետյանի, Գրետա Մեջլումյանի, Գայանե Մկրտչյանի, Սիլվա Յուզբաշյանի և այլ նշանավոր արտիստների հետ։ Սովորելուն զուգընթաց, աշխատել է Հայէլեկտրոգործարանում։ Հետագայում, Գրետա Մեջլումյանի և Վրույր Հարությունյանի հետ, ստեղծել է «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ նաև խաղում է։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի դերասան է։ Զուգահեռ աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դոցենտ է[1]։
Գրետա Մեջլումյանի և Վրույր Հարությունյանի հետ ստեղծել է «Բոհեմ» կամերային թատրոնը և հանդիսանում է նրա հիմնադիր և գեղարվեստական ղեկավարը[2][3]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գնչու Ազա», 1987
- «Անապատ», 1991
- «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 1992
- «Ծովահենների իշխանություն», 1994
- «Ղարաբաղյան անավարտ օրագիր», 1995
- «Հերոստրատ», 2002
- «Շեմ», 2002
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017[4]
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2009
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մայիս Սարգսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Արամայիս Սարգսյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Маис Саркисян
- ↑ «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- Մայիսի 17 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Մոսկվայի լեզվաբանական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ ռեժիսորներ