Մայիս Ռաֆայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայիս Ռաֆայելյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1939(1939-07-15)
ԾննդավայրՄեծավան, Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 1, 2021(2021-07-01) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունթատերական ռեժիսոր

Մայիս Գևորգի Ռաֆայելյան (հուլիսի 15, 1939(1939-07-15), Մեծավան, Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 1, 2021(2021-07-01), Երևան, Հայաստան), հայ ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ ( 1983), պրոֆեսոր (1993)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիս Ռաֆայելյանը ծնվել է 1939 թվականի հուլիսի 15-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Շահնազար գյուղում՝ այժմ Լոռու մարզի Մեծավան գյուղ։ 1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[1], Վարդան Աճեմյանի կուրսը[2]։ 1971 թվականից՝ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1964-1971 թվականներին եղել է Կիրովականի դրամատիկական թատրոնի, 1973-1977 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, 1971-1973 թվականներին՝ Արտաշատի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ 1978-1979 թվականներին Արտաշատի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Մահացել է Երևանում 2021 թվականի հուլիսի 1-ին[3]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք բեմադրությունների հեղինակ է՝

  • «Սասնա ծռեր»,
  • «Խաչագողի հիշատակարանը» (ըստ Րաֆֆու) և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայիս Ռաֆայելյան, Երևան, 1993։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005
  2. Հյուրասրահ Վարդան Աճեմյանի հետ` ահա արդեն հիսունհինգ տարի
  3. «Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵՑԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԻՎԸ ԿԱՄ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՇԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ». tatron-drama.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.