Մայեր Ամշել Ռոտշիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայեր Ամշել Ռոտշիլդ
Mayer Amschel Bayern Rothschild
Mayer Amschel Rothschild.jpg
Ծնվել էփետրվարի 23, 1744(1744-02-23)[1]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 19, 1812(1812-09-19)[1] (68 տարեկանում)
Մահվան վայրՖրանկֆուրտ, Grand Duchy of Frankfurt
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունբանկիր և բարեգործ
ԱմուսինGutle Rothschild?
Ծնողներհայր՝ Amschel Moses Rothschild?, մայր՝ Schönche Lechnich?[2]
ԵրեխաներԱմշել Մայեր, Սոլոմոն Մայեր, Նատան Մայեր, Կալման Մայեր, Ջեյմս Մայեր
Mayer Amschel Rothschild Վիքիպահեստում

Մայեր Ամշել Բաուեր (Ռոտշիլդ) (գեր. Mayer Amschel Bayern Rothschild՝ փետրվարի 23, 1744, Ֆրանկֆուրտսեպտեմբերի 19, 1812) – (Ռոտշիլդներ) միջազգային հայտնի գործարարների դինաստիայի հիմնադիր, Ֆրանկֆուրտի բանկի հիմնադիր, մասոն: Իր գործը շարունակեցին իր հինգ որդիները՝ Ամշել Մայեր, Սողոմոն Մայեր, Նատան Մայեր, Կալման Մայեր, Ջեյմս Մայեր: Որդիները կառավարում էին 5 բանկեր Եվրոպայի մեծագույն քաղաքներում (Փարիզում, Լոնդոնում, Վիեննայում, Նեապոլում, Ֆրանկֆուրտում):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Մայեր Ամշելի ընտանիքը ապրում էր հրեական առանձնաթաղում: Նրա հայրը՝ Ամշել Մովսես Բաուերը ուներ փոքր դրամափոխ գրասենյակ կարմիր ցուցանակով, ինչը գերմաներեն հնչում է «Rot Schild». Այդպես ստեղծվեց մականուն, որը դարձավ շքեղության ու հարստության հոմանիշ և սկիզբ դրեց Ռոտշիլդների 270-ամյա դինաստիային:

Երբ Մայերը դարձավ 12 տարեկան, նրան ուղարկեցին Հաննովեր սովորելու Օպենհեյմերի բանկում: Այնտեղ նա իմացավ ֆինանսական գործունեության գաղտնիքները, ծանոթացավ գերմանական իշխանությունների մետաղադրամներին, սովորեց առանձնացնել կեղծ մետաղադրամները և բարենպաստ փոխարժեքները: Ծնողների մահից հետո 1760 թվին Մայերը վերադարձավ Ֆրանկֆուրտ և շարունակեց հոր գործը. սկսեց զբաղվել մետաղադրամների և մեդալների փոխանակմամբ ու վաճառքով: Շատ շուտով նա դարձավ հայտնի հնաոճի սիրահարների շրջանում: Կուտակելով փող Մայերը բացեց սեփական հնաոճ իրերի կրպակ, որտեղ կարելի էր փոխանակել դրամ: Այդպես ստեղծվեց Ռոտշիլդների առաջին բանկը:

Ֆինանսական կարիերայի վաղ շրջանում նա հին մետաղադրամների և մեդալների վաճառական էր: Իր հաճախորդ, հին մետաղադրամների կոլեկցիոներ գեներալ Ֆոն Էստորֆոմի միջնորդությամբ, նա ծանոթացավ Լանդգրաֆ Գեսսեն Կասելսկի Վիլհելմ IX-ի հետ, ով նրան դարձրեց իր վստահելի անձերից մեկը, երբ փախչում էր նապոլեոանական զորքերից: Մայեր Ամշել Ռոտշիլդը ոչ միայն պահպանեց սեփական կապիտալը, այլ նաև այնպես ներդրեց, որ այն զգալիորեն աճեց:

Ռոտշիլդին տարբերում էր իր բիզնեսային խորաթափանցությունը: Արտարժույթի փոխանակումը այն ժամանակ շատ թանկ էր, ինչպես նաև կար վտանգ ավազակների ձեռն ընկնելու: Մայերը գտավ խնդրի շատ հեշտ լուծում: Նա Անգլիայում գնում էր բուրդ և բամբակ ցածր գներով և վաճառում այն Եվրոպայում շատ ավելի թանկ գնով: Լանդգրաֆ Վիլհելմ IX-ը գերմանական ամենահարուստ իշխաններից մեկն էր, նա վաճառում էր զինվորներին և վաելում էր կյանքը: 1785 թվին նա մեծ շահույթով վաճառեց 17 հազար զինվոր Բրիտանական թագավորին՝ ամերիկյան գաղութաբնակների դեմ պատերազմի համար: Երբ 1806 թվին Վիլհելմը փախչում էր Նապոլեոնից, Ռոտշիլդը շարունակեց գումար հավաքել իր պարտքատերերից և նույնիսկ կարողացավ ավելացնել ստացված գումարը:

Մի անգամ Ռոտշիլդը բրիտանական բանկից գումար վերցրեց լանդգրաֆի հաշվից և վճարեց դրանով ապրանքների համար: Եվ, քանի որ վճարում էր կանխիկ նրան մեծ զեղչ տրամադրվեց: Փողի փոխարեն Ռոտշիլդը բերեց ապրանքը, վաճառեց այն բարձր գնով, վերադարձրեց լանդգրաֆի պարտքը և արդյունքում բավականին շահեց: Եվ քանի որ Վիլհելմ IX-ը ստանում էր թալերներ, իսկ բրիտանացիները վճարում էին ֆունտով բանկիրը շահեց նաև փոխարժեքների տարբերության վրա: 27 տարեկանում Մայերը ամուսնանում է 17 ամյա Գուտլա Շնայպերի հետ – տեղի վաշխառուի աղջկա հետ: Ռոտշիլդները ունենում են 5 տղա և 5 աղջիկ. Ժանետ (1771), Ամշել (1773), Սողոմոն (1774), Նատան (1777), Իզաբելլա (1781), Բաբետտա (1784), Կալման (1788), Ժուլի (1790), Գենրիետա (1791) և Ջեյմս (1792): Ռոտշիլդի հինգ որդիները շարունակեցին իր գործը: Նրանց կոչում էին «մեկ ձեռքի հինգ մատ»: 1810 թվի սեպտեմբերի 27-ին, Ամշել Մայերը հիմնադրեց «Մայեր Ամշել Ռոտշիլդ և որդիներ» ընկերությունը:

Ռոտշիլդի մահից հետո իր ընդհանուր կապիտալը երկու անգամ ավելի էր Ֆրանսիական բանկի ակտիվներից: Նրա որդիները ցրվեցին ողջ Եվրոպայով և հետագայում ստեղծեցին բանկերի մի ամբողջ ցանց: Ամշելը (ավագ որդին) գլխավորում էր ցեղային բոլոր հարցերը Ֆրանկֆուրտում: Նատանը հիմնադրեց իր ընկերությունը Լոնդոնում, Ջեյմսը Փարիզում, Սողոմոնը բնակություն հաստատեց Վիեննայում, Կալմանը Նեապոլում: Պաշտոնապես նրանք ազատ էին միմյանցից, բայց ունեին ընդհանուր հաղորդակցական համակարգ՝ առաքման ծառայություն որը թույլ էր տալիս նորություններ ստանալ քաղաքական կարևորագույն իրադարձություններից, բորսայի ցանկացած ցնցումների մասին բոլորից շուտ: Ռոտշիլդների կարողությունը արագ տեղեկություններ հավաքել և անհրաժեշտության դեպքում ապատեղեկատվություն տարածել մեծ դեր է խաղացել Եվրոպայի պատմության մեջ, որի հետ նրանք սերտորեն կապված են:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826