Մահվան գերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահվան գերին
անգլ.՝ Afterwards
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
 Գերմանիա
 Կանադա
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ՀիմքQ3819968?
Թվական2008
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺիլ Բրուդո
ՊրոդյուսերՕլիվե Դելբոսկ
Սցենարի հեղինակԺիլ Բրուդո
ԴերակատարներՌոմեն Դյուրիս, Ջոն Մալկովիչ, Էվանջելին Լիլլի, Pascale Bussières? և Leni Parker?
ՕպերատորՄարկ Լի Փինբ Բի
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք, Մոնրեալ և Նյու Մեքսիկո
Տևողություն104 րոպե

Մահվան գերին (անգլ.՝ Afterwards), ռեժիսոր Ժիլ Բուրդոյի ֆիլմը, Գիյոմ Մյուսսոյի վեպի էկրանավորումը (ֆր.՝ Et après)։ Գլխավոր դերերում՝ Ռոմեն Դյուրիս և Ջոն Մալկովիչ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթանը՝ դեռ երեխա ժամանակ, ընկել է ավտոմեքենայի տակ, նա կլինիկական մահ է տանում և «թունելի վերջում լույս» է տեսնում։ Բայց բժիշկների սպասումներին հակառակ, հետո կյանք է վերադառնում։

Քսան տարի անց Նյու Յորքում Նաթանն արդեն փայլուն փաստաբան է։ Նրան տանջում է հիվանդագին ամուսնալուծությունը, և նա ամբողջությամբ խրվում է աշխատանքի մեջ՝ մեկուսանալով բոլորից։ Հեռու է ապրում իր կնոջից՝ Քլերից և աղջկանից։ Բայց նրա կյանքում հայտնվում է խորհրդավոր բժիշկ Քեյը։ Վերջինս հայտնում է, որ ունի ցանկացած անձի մահվան օրը գուշակելու ունակություն։ Մարդիկ, որոնք շուտով մահանալու են, սկսում են լույս արձակել, և բժիշկը տեսնում է այդ փայլը։ Նաթանի մտերիմների վրա ապացուցելով իր ճշմարտացիությունը՝ Նաթանի մեջ սարսափ է ներշնչում՝ կանխատեսելով նրա վաղաժամ մահը։ Քեյը վստահեցնում է, որ տեսնում է վախճանը, բայց դրա հետ ոչինչ չի կարելի անել։

Լիովին փոխելով Նաթանի պատկերացումները շրջակա աշխարհի նկատմամբ՝ Քեյը պատմում է, որ Նաթանը կյանք է վերադարձել, որ, ինչպես բժիշկը լինի ուղեկցորդ դեպի մյուս կյանք։ Նաթանը փորձում է ուղղել անցյալում կատարած սխալները և կարգավորել հարաբերությունները կնոջ հետ։ Հասնելով այդ ամենին՝ նա հանկարծ լույսարձակում է տեսնում Քլերի շուրջը։

Արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ժիլ Բուրդո
  • Պրոդյուսերներ՝ Օլիվյե Դելյբոսկ, արկ Միսսոնյե
  • Սցենարիստներ՝ Միշել Սպինազա, Ժիլ Բուրդո, Գիյոմ Մուսսո
  • Օպերատոր՝ Լի Պինբին
  • Երաժիշտ՝ Ալեքսանդր Դեսպլա
  • Նկարիչներ՝ Էն Պրիտչարդ, Ջորի Ադամ, Կոլումբ Ռեբի
  • Մոնտաժ՝ Վալերի Դեսեն

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերաների ամսաթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլընտրանքային անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Depois de Partir՝ Բրազիլիա (DVD)
  • Después de muerto՝ Արգենտինա (DVD)
  • Ein Engel im Winter՝ Գերմանիա (DVD)
  • Et après՝ Ֆրանսիա
  • O angelioforos՝ Հունաստան (DVD)
  • Potem՝ Լեհաստան
  • Szerelem életre-halálra՝ Հունգարիա
  • The Messenger՝ Շվեդիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Մահվան գերին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]