Գիյոմ Մյուսսո
Գիյոմ Մյուսսո ֆր.՝ Guillaume Musso | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 6, 1974[1][2][3] (48 տարեկան) |
Ծննդավայր | Անթիբ |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս և Մոնպելիեի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | guillaumemusso.com |
![]() |
Գիյոմ Մյուսսո (ֆր.՝ Guillaume Musso, հունիսի 6, 1974[1][2][3], Անթիբ), ֆրանսիացի ժամանակակից գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1974 թվականին Ֆրանսիայի Անթիբ քաղաքում։ Մանկությունն անցկացրել է գրքեր կարդալով և վեպեր գրելով։
19 տարեկանում՝ ֆրանսիական դպրոցն ավարտելուց հետո, տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Մի քանի ամիս բնակվել է Նյու Յորքում՝ աշխատելով պաղպաղակ վաճառող։
Վերադառնալով Ֆրանսիա՝ ստացել է տնտեսագետի մասնագիտացում և բարձրագույն դպրոցում սկսել է դասավանդել տնտեսագիտություն։ «Skidamarink»-ը նրա անդրանիկ գիրքն է (ժանրը՝ թրիլլեր)՝ հրատարակված 2001 թվականին։ Այն պատմում է Լուվրից Ջոկոնդայի կտավի գողության մասին։
Ըստ գրքերի վաճառքի՝ նա Ֆրանսիայում երկրորդն է։ Այսօր նրա գրքերից վաճառվել է ավելի քան 32 միլիոն օրինակ, որոնք թարգմանվել են 40 լեզվով։ Դրանցից երկուսի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, ևս երկու ստեղծագործությունների էկրանավորումներն ընթացքի մեջ են։
Գիյոմ Մյուսսոյի կրտսեր եղբայրը՝ Վալենտին Մյուսսոն (ֆր.՝ Valentin Musso, ծնված 1977 թվականին), նույնպես գրող է, որը հիմնականում գրում է դետեկտիվներ և թրիլլերներ։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնօրինակ անվանում | Հրատարակչություն | Հայերեն անվանում | Էկրանավորում |
---|---|---|---|
Skidamarink | Éditions Anne Carrière, 2001, ISBN 9782843371530 | «Սկիդամարինկ» | --- |
Et après… | XO éditions, 2004, ISBN 9782845634121 | «Հետո…» | «Մահվան գերին», 2008։ Ժիլ Բուրդոյի ֆիլմը, գլխավոր դերերում՝ Ռոմեն Դյուրիս և Ջոն Մալկովիչ |
Sauve-moi | XO Éditions, 2005, ISBN 9782845632196 | «Փրկիր ինձ» | --- |
Seras-tu là ? | XO Éditions, 2006, ISBN 9782845632806 | «Դու այդտեղ կլինե՞ս» | Էկրանավորման իրավունք է ձեռք բերել Les Films Christian Fechner ընկերությունը |
Parce que je t’aime | XO Éditions, 2007, ISBN 9782845633360 | «Որովհետև ես սիրում եմ քեզ» | «Հատում», 2012։ Ժերոմ Քորնյուոյի ֆիլմը, գլխավոր դերերում՝ Միքայել Յուն, Ֆանի Վալետ, Փոլին Օնիես |
Je reviens te chercher | XO Éditions, 2008, ISBN 9782845633704 | «Ես վերադառնում եմ քեզ համար» | --- |
Que serais-je sans toi ? | XO Éditions, 2009, ISBN 9782845634190 | «Ես չեմ կարող առանց քեզ» | --- |
La fille de papier | XO Éditions, 2010, ISBN 9782845634572 | «Թղթե աղջիկը» | --- |
L’appel de l’ange | XO Éditions, 2011, ISBN 9782845635173 | «Հրեշտակի կանչը» | --- |
7 ans après | XO Éditions, 2012, ISBN 9782845635234 | «Անցել է յոթ տարի…» | --- |
Demain | XO Éditions, 2013, ISBN 9782845636224 | «Վաղը» | --- |
Central Park | XO éditions, 2014, ISBN 9782845636767 | «Կենտրոնական այգի» | --- |
L’instant présent | XO éditions, 2015, ISBN 9782845637795 | «Այստեղ և հիմա» | --- |
La fille de Brooklyn | XO éditions, 2016 | «Աղջիկը Բրուքլինից» | --- |
Un appartement à Paris | XO Éditions, 2017 | «Բնակարան Փարիզում» | --- |
La jeune fille et la nuit | Calmann-Lévy, 2018 | «Աղջիկ և գիշեր» | --- |
La vie secrète des écrivains | Calmann-Lévy, 2019 | «Գրողների գաղտնի կյանքը» | --- |
La vie est un roman | Calmann-Lévy, 2020 | «Կյանքը վեպ է» | --- |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005՝
Իտալիա «Լավագույն սիրավեպ» գրական մրցանակ՝ Et après, Վերոնա[4]։
- 2004՝
Ֆրանսիա Մրցանակ լավագույն սցենարի համար՝ Et après[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(ֆր.)
- Կենսագրություն(ֆր.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գիյոմ Մյուսսո կատեգորիայում։ |