Jump to content

Մահմուդ Ռեզա Խավարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահմուդ Ռեզա Խավարի
Ծնվել էմայիսի 26, 1952(1952-05-26) (72 տարեկան)
ԾննդավայրԽորամաբադ, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան և Շահիդ Բեհեշտիի համալսարան
Մասնագիտությունբանկիր
ԱշխատավայրԻսլամական Ազադ համալսարան

Մահմուդ Ռեզա Խավարի (պարս.՝ محمودرضا خاوری; մայիսի 26, 1952(1952-05-26), Խորամաբադ, Իրան), իրանցի նախկին բանկիր[1], գործարար և փախստական յուրացնող[2][3], որը ներգրավված է եղել Իրանում 2011 թվականին 3000 միլիարդ թումանի յուրացման սկանդալին։ 2005 թվականին նա դարձել է Կանադայի քաղաքացի[4]։ Նա փախստական է, որին հետախուզում են Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանությունները, իսկ 2016 թվականի հոկտեմբերից Խավարիին հետախուզում է նաև Ինտերպոլը[5][6]։

Մինչև 2011 թվականը նա եղել է Իրանի Մելլի բանկի նախագահ[7], իսկ 2003 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի մարտը Սեպահ բանկի տնօրենների խորհրդի նախագահ[8]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահմուդ Ռեզա Խավարին ծնվել է Իրանի արևմուտքում՝ Խորամաբադ քաղաքում։ Նա բակալավրի աստիճան է ստացել Թեհրանի համալսարանից, իսկ մագիստրոսի աստիճան է ստացել Շահիդ Բեհեշթի համալսարանից[9]։ Մահմուդ Խավարին ունի երկու որդի՝ Արդավան Խավարի և Խաշայար Խավարի[10][11][12][13]։ Խավարին ունի նաև մեկ դուստր՝ Փարադիս Խավարի[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո Խավաին աշխատանքի է անցել Արդյունաբերության և հանքերի բանկում (Sanat-o-Madan) որպես բողոքների բաժնի պետ։ Ռաֆսանջանիի կառավարության շրջանում նա ընտրվել է որպես Սեպահ բանկի տնօրենների խորհրդի անդամ, իսկ Խաթամիի նախագահության շրջանում՝ Սեպահ բանկի ղեկավար։ 2010 թվականին՝ Ահմադինեժադի կառավարման ժամանակ, նա նշանակվել է Իրանի Մելլի բանկի՝ Իրանի ամենամեծ բանկի[14][15], խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն[16]։

Խավարի երդմնակալության ժամանակ Ահմադինեժադի կառավարության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Շամսեդդին Հոսեինին Խավարիին նկարագրել է որպես «իմաստուն և բարեպաշտ մարդ» և լրագրողներին ասել է, որ նրա նշանակման ժամանակ կիրառվել է վերահսկողության ամենաբարձր մակարդակը[17]։

2011 թվականի յուրացման սկանդալ Իրանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Խավարին հրաժարական է տվել Մելլի բանկի իր պաշտոնից՝ 2,6 միլիարդ դոլարի յուրացման սկանդալում ներգրավված լինելու մեղադրանքների պատճառով[18][19][20]։ Սկանդալը կապված էր խաբեությամբ սեփականաշնորհված պետական ​​ակտիվներ գնելու համար կեղծ փաստաթղթերի կիրառման հետ, որոնց թվում են եղել խոշոր պետական ​​ընկերությունները։ Մելլի բանկը, որի խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենն է եղել Խավարին մեղադրվել է կեղծ վճարումներին աջակցելու համար[21][22][23]։ Կարճ ժամանակ անց նա ուղևորվել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Լլոյդ բանկում կազմակերպված հանդիպանը և այնտեղից ֆաքսի միջոցով հայտնել է իր հրաժարականի մասին[9][16][22][24]։

Ըստ Բլումբերգի՝ հրաժարականի նամակում Խաբարին մեկ այլ բանկ է մատնացույց արել որպես խարդախության աղբյուր և պնդել է, որ հրաժարական է տալիս «հասարակական կարծիքը հարգելու համար»։ 2011 թվականի սեպտեմբերի վերջին նա փախուստի է դիմել Կանադա, որտեղ 2005 թվականից ի վեր ունեցել երկքաղաքացիություն[7][25][26][27]։ Խավարիի անունով Տորոնտոյի սեփականության գրանցումները թվագրվում են 2001 թվականով, երբ նա հիփոթեք է վերցրել Հյուսիսային Յորքի Էլմվուդ պողոտայում գտնվող 615,000 դոլար արժողությամբ գույքի համար։ Ինչ-որ պահի Խավարին ունեցել է Տորոնտոյում տեղակայված ընկերություն՝ Soaring Properties[8]: Փորձելով պաշտպանել իր ունեցվածքը բռնագրավումից՝ Խավարին ներդրումներ է կատարել Տորոնտոյի անշարժ գույքում՝ պարտքով գումար տալով իր որդիներին՝ Խաշայարին և Արդավանին[28][29][30]։ Նա նաև Տորոնտոյի Բրիդլ Փաթում գտնվող 3 միլիոն դոլար արժողությամբ տունը փոխանցել է իր դստերը՝ Փարադիս Խավարիին, իսկ մյուս երկու տները՝ տիկին Խավարիին[31]։ Չնայած Իրանի ոստիկանության բազմաթիվ դիմումներին՝ կանադական իշխանությունները չեն արտահանձնել Խավարիին։ Եթե Խավարին դատվի Իրանի դատական համակարգով, ապա կդատապարտվի ցմահ ազատազրկման[7][32]։

2011 թվականի հոկտեմբերի 31-ին Կանադայի պատգամավոր Իրվին Քոթլերը կոչ է արել հետքննել, թե ինչպես է Խավարին ստացել Կանադայի քաղաքացիություն[33][34][35][36]։

2016 թվականին Բլումբերգը հայտնել է, որ Խավարին և նրա որդիները նույնիսկ սկանդալից հետո ակտիվ գործունեություն են ծավալում Տորոնտոյի անշարժ գույքի շուկայում, և ընտանիքը 2012-2016 թվականների ընթացքում ընտանիքը տարբեր անուններով և իրավաբանական անձանց անվան ներքո ձեռք է բերել առնվազն 12,1 մլն դոլար արժողությամբ սեփականություններ։ Բացի այդ, 10 տարբեր հիպոթեքներից ունեն 11 մլն դոլարի պարտք[37][38][39][40]։

Խավարի հետ առնչվող ընկերություններից և կառույցներից շատերը, օրինակ՝ Սեպահ բանկը, Մելլի բանկը, 2007 թվականից ի վեր սանկցիաների են ենթարկվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության կողմից[41][42]։ Անվտանգության խորհուրդը սև ցուցակում է ներառել Սեպահ բանկը՝ 1747 որոշմամբ, իսկ Մելլի բանկի նկատմամբ սահմանափակումներ է կիրառել՝ 1803 որոշմամբ։ Ըստ անվտանգության մասնագետ Ավի Յորիշի՝ Խավարին խախտում է Հատուկ տնտեսական միջոցառումների (Իրան) կանոնակարգը՝ կանադական կազմակերպության անունից աշխատելու և ֆինանսական ծառայություններ մատուցելու համար[43][44][45]։ Խավարին նաև խախտել է Կանադայի՝ ահաբեկչության դեմ պայքարի ակտը, ինչպես նաև Կանադայի քրեական օրենսգրքի 2-րդ մասի առաջին կետը (83.05): Կանադական իշխանությունները իրավունք ունեն սառեցնել Խավարիի ակտիվները[46]։ Սակայն 2016 թվականի դրությամբ Խավարիի ակտիվները սառեցված չեն, և կանադական իշխանությունները հետաքննություն չեն սկսել[47][48][49]։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարին Իրանի ոստիկանության Ինտերպոլի գրասենյակի պետն ասել է. «մի քանի օր առաջ Կանադայի Ինտերպոլի գրասենյակը հեռախոսազանգով պնդել է, որ նա [Խավարին] փախուստի է դիմել Լատինական Ամերիկա կամ Կարիբյան երկրներ, սակայն նրանք դեռևս չեն կարողանում հաստատել փախուստը, և սա վերջին տեղեկությունն է, որ Կանադայի ոստիկանությունը տրամադրել է մեզ»։ Սակայն նա հեքել է Կանադայից իր փախուստի մասին զեկույցը[50]։

2015 թվականի մարտին նույն պաշտոնյան հայտարարել է, որ Խավարիի թաքստոցը բացահայտվել է, և Կանադայի իշխանությունները նրա գործն ուղղորդել են կանադական դատական ​​իշխանությանը[51]։

The New York Times հայտարարել է, որ Կանադան նախընտրել է Խավարիին չարտահանձնել Իրանին, քանի որ երկու եկրների միջև արտահանձնման վերաբերյալ երկկողմ համաձայնագիր առկա չէ[52]։

Հրապարակված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Book of Banking Law Consisting of Legal and Legitimate Analysis of Banking Operations and Transactions (գիրք)՝ հրապարակված Բանկային ուսուցման կենտրոնի կողմից (Իրան)։
  • «Committed Crimes on Aircraft and Hijacking» (էսսե)
  • «Press Crimes» (հոդված)
  • Investigation into the Cause of Suspension of Punishment in Iran and EU Countries Laws

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Executive Profile Mahmoud Reza Khavari». Bloomberg. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  2. Dingman, Shane (2020 թ․ օգոստոսի 26). «Failed Toronto condo project lays bare battle between wealthy foreign investors». The Globe and Mail (կանադական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  3. «خانواده "نسل‌اندرنسل کارآفرین" خاوری؛ از اختلاس و فرار پدر تا "الهام‌بخشی" پسر». Independent - Persian (պարսկերեն). 2022 թ․ մայիսի 29. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  4. Proussalidis, Daniel (2011 թ․ հոկտեմբերի 20). «Iranian-Canadian banker under investigation». Toronto Sun. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  5. «Interpol red notice on Khavari still in place». Mehr News Agency. 2016 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  6. 6,0 6,1 «خانواده خاوری را بهتر و بیشتر بشناسید!». ISNA News - isna.ir (պարսկերեն). 2017 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 Jedinia, Mehdi (2014 թ․ մայիսի 12). «Fugitive banker handed over to Iran». Al-Monitor. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. 8,0 8,1 Jackson, Emily (2011 թ․ հոկտեմբերի 8). «Iranian tied to bank blacklisted by United Nations». Toronto Star. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  9. 9,0 9,1 «شرط اینترپل برای دستگیری خاوری».
  10. «The Condo Feud That Erupted Between an Iranian Fugitive and a Toronto Mogul». Bloomberg.com (անգլերեն). 2016 թ․ հունիսի 17. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  11. TABNAK, تابناک | (2022 թ․ մայիսի 29). «گردش مالی عجیب فرزند خاوری در کانادا / تایکون: او "تاجر الهام‌بخش" است». fa (պարսկերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  12. News, Bloomberg (2016 թ․ հունիսի 17). «An Iranian fugitive, Toronto property mogul and a deal gone awry». Financial Post (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  13. «Khavari Family Owns 5 Restaurants in Toronto - IC Journal» (կանադական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  14. «سوابق محمود رضا خاوری مدیرعامل فراری بانک ملی ایران».
  15. «Petition: Canada Must Investigate Khavari and Marjan Aleagha». Iranian Canadian Congress. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  16. 16,0 16,1 «Banker in Iran scandal said to be in Toronto». The Globe and Mail. 2011 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  17. «مدیر عامل جدید بانک ملی آغاز به کار کرد». www.bmi.ir. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին.
  18. «Iran Chides Canadian Interpol for Lack of Cooperation over Fugitive Banker - Society/Culture news». Tasnim News Agency (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  19. «Iran's Police Ready to Nab Fugitive Banker if Canada Cooperates - Society/Culture news». Tasnim News Agency (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  20. «Iran's Judiciary Spokesman Not Optimistic about Fugitive Banker's Extradition - Society/Culture news». Tasnim News Agency (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  21. Jackson, Emily (2011 թ․ հոկտեմբերի 3). «Scandal-plagued Iranian banker reportedly in Toronto». The Toronto Star. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  22. 22,0 22,1 «Iranian Fugitive Banker Sentenced to 30 Years in Jail: Official - Society/Culture news». Tasnim News Agency (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  23. «Iran's Fugitive Banker Expanding Presence in Canada Real Estate Business: Report - Society/Culture news». Tasnim News Agency (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  24. «Iranian General Deplores Canadian Police' Refusal to Arrest Fugitive Banker - Politics news». Tasnim News Agency (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  25. «Iran Summons Italian Envoy to Protest Canada's Anti-Human Rights Behavior - Politics news». Tasnim News Agency (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  26. «No Dual Citizen in Iran Administration: Intelligence Minister - Politics news». Tasnim News Agency (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  27. «Iranian Police: Fugitive Banker's Case Referred to Canadian Judicial System - Society/Culture news». Tasnim News Agency (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  28. «The Toronto developer, the Iranian fugitive and the bitter condo feud». Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  29. «Death terms for bank fraud». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  30. «Eight elements behind the protests in Iran». euronews (անգլերեն). 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  31. «Iranian banker gives $3-million Toronto house to daughter». Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  32. Bastien, Laurent (2016 թ․ հուլիսի 8). «The Toronto developer, the Iranian fugitive and the bitter condo feud». The Globe and Mail (կանադական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  33. «Tabling of Petition in the House of Commons – Iran and Mahmoud-Reza Khavari». Irwin Cotler. 2011 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  34. «Iran Expects West's Collaboration for Extraditing Fugitive Banker - Politics news». Tasnim News Agency (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  35. «Iran Sentences Fugitive Ex-Bank Chief To Prison In Absentia». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  36. «2 judicial officials arrested over $2.6b fraud case». Mehr News Agency (անգլերեն). 2012 թ․ մայիսի 7. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  37. «The Toronto developer, the Iranian fugitive and the bitter condo feud». The Globe and Mail. 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  38. «14 arrested in 100-million euro corruption case». Mehr News Agency (անգլերեն). 2012 թ․ մայիսի 4. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  39. «Interpol red notice on Khavari still in place». Mehr News Agency (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  40. «Defendants in $2.6b fraud case stand trial in Tehran». Mehr News Agency (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 18. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  41. «Banking structure to be improved in the Fourth Development Plan: Khavari». Mehr News Agency (անգլերեն). 2005 թ․ ապրիլի 4. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  42. «Iran's proposal to allow foreign banks welcomed». Mehr News Agency (անգլերեն). 2007 թ․ մայիսի 7. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  43. «$2.6b embezzlement case leads to shakeup of banking system». Mehr News Agency (անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  44. «EU sanctions on Iran's Bank Melli 'political': CEO». Mehr News Agency (անգլերեն). 2009 թ․ մայիսի 25. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  45. «Former chief of Bank Melli does not return home». Mehr News Agency (անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  46. «Iran's mystery banker in Canada - Opinion - Jerusalem Post». www.jpost.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  47. «Khavari v Mizrahi, 2016 ONSC 101». canlii.org. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  48. «Tehran Court Links Financial Corruption Case To Circumventing Sanctions». RFE/RL (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  49. «Economy minister survives impeachment motion». Mehr News Agency. 2011 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  50. «Iranian Police Dismiss Report on Fugitive Banker's Escape from Canada». Fars News Agency. 2014 թ․ փետրվարի 3. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.(չաշխատող հղում)
  51. «Iranian Police: Fugitive Banker's Case Referred to Canadian Judicial System». Tasnim News Agency. 2015 թ․ մարտի 4. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  52. Gladstone, Rick; Hauser, Christine (2012 թ․ հուլիսի 30). «Two Cases in Iran Tarnish President Ahmadinejad». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.