Կանադայի քաղաքացիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կանադայի քաղաքացիություն (անգլ.՝ Citizenship of Canada, ֆր.՝ Citoyenneté du Canada), Կանադա պետության և վերջինիս տարածքում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև կայուն իրավական կապը, որի ուժով պետությունը և անհատը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Կանադայում քաղաքացիությունը սահմանադրական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է և հիմնականում իր ամրագրումն է գտնում վերջինիս սահմանադրության մեջ, սահմանադրական ակտերում կամ այլ նորմատիվ իրավական ակտերում։

Ըստ սահմանադրության՝ Կանադայի քաղաքացիություն կարող են ձեռք բերել այն ֆիզիկական անձինք, ովքեր բավարարում են ստորև նշված պայմաններին։ Դրանք են․ Կանադայի քաղաքացին պետք է լինի[1]

  • 18 տարին լրացած ֆիզիկական անձ
  • ունենա Կանադայում մշտական բնակություն

Կան որոշակի գործոններ, որոնց առկայության պայմաններում ֆիզիկական անձն իր կամքից անկախ ձեռք է բերում Կանադայի քաղաքացիություն։

  • Կանադայի քաղաքացիներից ծնված երեխան այդ երկրի քաղաքացի է։
  • Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Կանադայի քաղաքացի է, ունի Կանադայի քաղաքացիություն ձեռք բերելու բացառիկ իրավունք։

Օտար երկրների քաղաքացիները, ովքեր ցանկանում են դառնալ Կանադայի քաղաքացի, պետք է ունենան կացության իրավունք և քննական աշխատանքի ձևով հաստատեն այն հանգամանքը, որ ունեն գիտելիքներ Կանադայի պաշտոնական լեզուներից (օրենսդրորեն ամրապնդված են երկուսը՝ ֆրանսերեն և անգլերեն) մեկի, Կանադայի աշխարհագրության, մշակույթի և պատմության վերաբերյալ[2]։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ամեն տարի շուրջ 250 հազար մարդ ստանում է Կանադայի քաղաքացիություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]