Մալաիկա Արորա
Մալաիկա Արորա հինդի՝ मलाइका अरोड़ा և անգլ.՝ Malaika Arora | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1975[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Թխանա (Թխանե), Konkan division, Մահարաշտրա, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոպրոդյուսեր, պարուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ամուսին | Arbaaz Khan?[2] և Արջուն Կապուր |
Ծնողներ | հայր՝ Anil Arora?, մայր՝ Joyce Polycarp? |
Երեխաներ | Arhaan Khan? |
![]() |
Մալաիկա Արորա (հինդի՝ मलाइका अरोड़ा, անգլ.՝ Malaika Arora, հոկտեմբերի 23, 1975[1], Թխանա (Թխանե), Konkan division, Մահարաշտրա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, պարուհի, հեռուստահաղորդավարուհի և վիջեյ։ Առավել հայտնի է իր մենակատարային Item համարներով այնպիսի երգերում, ինչպիսիք են «Chaiyya Chaiyya», «Gur Naalo Ishq Mitha», «Maahi Ve», «Kaal Dhamaal» и «Munni Badnaam Hui»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալաիկան ծնվել է 1973 թվականի օգոստոսի 23-ին Թանե քաղաքում՝ Անիլա Փանջաբցու, որը աշխատել է առևտրային նավատորմում և նրա կնոջ՝ կաթոլիկ Ջոյիսիի, մալայալի ազգից էր, ընտանիքում։ Նրա քույրը՝ Ամրիտա Արորան, նույնպես դերասանուհի է։ Նրանց ծնողները ամուսնալուծվել են, երբ նա տասնմեկ տարեկան էր[3][4][5][6]։
Ավարտել է Չեմբուր քաղաքի Սվամի Վիվեկանանդ դպրոցը։ Այնուհետև մինչև իններորդ դասարան սովորել է Սուրբ Խաչ միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակել է Ջայ Հինդ քոլեջում, սակայն մասնագիտական զբաղվածության պատճառով այն չի ավարտել։ Մինչ մոդելային կարիերան սկսելը ապրել է Բորլայում՝ Basant Talkies-ի հարևանությամբ[7]։
Մալաիկան ընտրվել է որպես MTV India-ի վիջեյներից մեկը, որտեղ սկսել է իր կարիերան՝ դառնալով հարցազրուցավար։ Այնուհետև դարձել է «Love Line» և «Style Check» հեռուստածրագրերի համահաղորդավար[8]։ Ապա դարձել է մոդել և հայտնվել է բազմաթիվ գովազդներում ու «Gur Naalo Ishq Mitha» տեսահոլովակում։ 1998 թվականին մասնակցել է «Սեր առաջին հայացքից» ֆիլմի համար «Chaiyya Chaiyya» երգի երաժշտական համարին[8]։
2000-ական թվականներին մասնակցել է տարբեր ֆիլմերի համար նախատեսված item երգերին և նկարահանվել է մի քանի ֆիլմերի էպիզոդիկ դերերում։ 2008 թվականին թողարկվել է «EMI» ֆիլմը, որտեղ խաղացել է գլխավոր դերերից մեկը, սակայն ֆիլմը վարձույթում ձախողվել է։
2010 թվականին թողարկվել է «Անվախը» ֆիլմը, որտեղ առաջին անգամ հանդես է եկել որպես պրոդյուսեր (ամուսնու հետ միասին) և կրկին որպես պարուհի «Munni Badnaam» երգում[9]։ 2011 թվականի մարտի 12-ին օգնել է սահմանել աշխարհի ռեկորդ 1235 պարողների հետ, որոնք այդ երգի ներքո կատարում էին խորեոգրաֆիկ պար, որտեղ նա առաջատար դեր էր կատարում[10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին Մալաիկան ամուսնացել է դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Արբազ Խանի՝ սիրված դերասան Սալման Խանի եղբոր հետ։ Ամուսիններն ունեն որդի՝ Արխան (ծնվ․՝ 2002 թվականի նոյեմբերի 9-ին)[11].[12]։ 2016 թվականի սկզբին Խան ամուսինները բաժանվել են, իսկ ավելի ուշ՝ ամուսնալուծվել[13][14][15]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2000 | ֆ | Կարիճ | Bichhoo | Կիրան (կամեո) |
2002 | ֆ | Օտար յուրայինների մեջ | Kaante | Լիզա |
2007 | ֆ | Երբ մի կյանքը քիչ է | Om Shanti Om | Կամեո «Deewangi Deewangi» երգում |
2010 | ֆ | Լիքը տուն | Housefull | Պուջա (կամեո) |
2012 | ֆ | Լիքը տուն 2 | Housefull 2 | Սարլա / Հիթալ |
2014 | ֆ | Շնորհավոր Նոր Տարի | Happy New Year | ինքը իր դերում |
Որպես պարուհի[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998՝ Սեր առաջին հայացքից՝ «Chaiyya Chaiyya»
- 2000՝ Կարիճ՝ «Ekwari Tak Le»
- 2001՝ Հնդիկը՝ «Yeh Pyar»
- 2002՝ Օտար յուրայինների մեջ՝ «Maahi Ve»
- 2005՝ Վագրի աչքը՝ «Kaal Dhamaal»
- 2007՝ Բա՛րև, փոքրիկ՝ «Heyy Babyy»
- 2007՝ Երբ մի կյանքը քիչ է ՝ «Deewangi Deewangi»
- 2007՝ Բարի գալուստ՝ «Hoth Rasiley»
- 2007՝ Ատիդին՝ «Rathraina»
- 2010՝ Անվախը՝ «Munni Badnaam Hui»
- 2012՝ Գաբար Սինգ՝ «Kevvu Keka»
- 2012՝ Լիքը տուն՝ «Anarkali Disco Chali»
- 2012՝ Անվախը 2՝ «Pandey Ji»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 interview
- ↑ https://www.ndtv.com/entertainment/malaika-arora-shares-arbaaz-khans-throwback-pic-to-prove-son-arhaan-is-xerox-copy-2080542
- ↑ «Malaika Arora Khan's Biography»։ Chakpak.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է 6 May 2010
- ↑ Chakraborty Sumita։ «Malaika Arora Khan – "I won’t unnecessarily fool around with Salman, and nor are we on backslapping terms!"»։ Magna Magazines։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-26-ին։ Վերցված է 8 December 2014
- ↑ Arya Reshma։ «‘I have special memories of Thane’»։ Daily News and Analysis։ Վերցված է 8 December 2014
- ↑ Gupta Priya (6 January 2015)։ «Malaika Arora Khan: Arbaaz is a complete reflection of his dad»։ The Times of India։ Վերցված է 15 March 2016
- ↑ «Chembur will always be our home»։ Mid-Day։ 16 June 2006։ Վերցված է 21 February 2011
- ↑ 8,0 8,1 «Malaika Arora – Biography»։ Netglimse.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-06-ին։ Վերցված է 6 May 2010
- ↑ «Munnif Badnaam Hui., a big hit!»։ India Imagine։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-01-ին։ Վերցված է 17 November 2010
- ↑ «Munni in Guinness Book of Records»։ The Times of India։ 16 March 2011։ Արխիվացված է օրիգինալից 19 October 2013-ին։ Վերցված է 16 March 2011
- ↑ «MALAIKA ARORA KHAN»։ Movie Talkies։ Արխիվացված է օրիգինալից 8 December 2014-ին։ Վերցված է 8 December 2014
- ↑ «Malaika Arora – Biography»։ Yahoo! Movies։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-06-ին։ Վերցված է 6 May 2010
- ↑ «Pic: Malaika and Arbaaz attend first counselling session after filing for divorce»։ The Times of India (անգլերեն)։ 2017-01-29։ Վերցված է 2017-05-20
- ↑ «Malaika Arora Khan, Arbaaz Khan attend first counselling session during divorce proceedings»։ The Indian Express (անգլերեն)։ 2016-11-30։ Վերցված է 2017-05-20
- ↑ «CONFIRMED: Arbaaz Khan and Malaika Arora Khan Filed For Divorce, Reaches Family Court» (անգլերեն)։ ABP News Bureau։ 2016-11-30։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-01-ին։ Վերցված է 2017-05-20
|