Թխանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Թխանա
մարաթհի՝ ठाणे
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես147±1 կմ²
ԲԾՄ8 մետր
Պաշտոնական լեզումարաթհի
Բնակչություն1 886 941 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ022
Փոստային դասիչ401107
Ավտոմոբիլային կոդMH-04
Պաշտոնական կայքthane.nic.in
Թխանա (Հնդկաստան)##
Թխանա (Հնդկաստան)

Թխանա[1] (Թխանե, մարաթհի՝ ठाणे, ʈʰaːɳeˑ), քաղաք Արևմտյան Հնդկաստանում, Մահարաշտրա նահանգում։ Գտնվում է Տխանա Քրիք վտակի սկզբում՝ Ուլխաս գետի գետաբերանի մասում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքի անվանումը գալիս է Գանեշայի տաճարի անվան անգլերենացումից՝ Շրի Ստանակա։ Այն հայտնի է որպես «լճերի քաղաք»։ Մակերեսը՝ 147 կմ²։ Մումբայի ագլոմերացիայի մաս է կազմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում այն շրջանը, որտեղ գտնվում է քաղաքը, հայտնի էր որպես Ափարանտ[2]։ Հին հույն աշխարհագրագետ Պտղոմեոսի (մ.թ. 135-150) աշխատություններում Թխանան հիշատակվում է որպես Խերսոնեզուս։ Քաղաքը հայտնի էր նաև որպես Շրի Ստախանակա, որը գալիս է Գափանատի աստծո տաճարի անունից։ Ավելի ուշ այս անունը պորտուգալացիների կողմից վերածվեց «Կակաբա դե Տանա», իսկ հետո բրիտանացիների կողմից՝ «Թխանա»։

890-1260 թվականներին Թխանան եղել է Շիլահարի պետության մայրաքաղաքը։ Շիլահարովների դինաստիայի կառավարիչները իրենց հովանավորն էին համարում Շիվա աստծուն, և նրանց օրոք կառուցվեց Կոպինեշվարի տաճարը։ Իրենց հանդուրժողականությամբ հայտնի Շիլահարների օրոք քաղաքում հաստատվել են տարբեր ազգությունների ու կրոնների ներկայացուցիչներ՝ պարսիներ, հրեաներ, մուսուլմաններ, քրիստոնյաներ։ Շիլահարների օրոք քաղաքը բաժանվել է այսպես կոչված «պադերի», դրանք պահպանվել են մինչ օրս (օրինակ՝ Նաուպադա, Ագրիպադա, Պատլիպադա թաղամասերը)[2]։

XIII-ի երկրորդ կեսից մինչև XVI դարի 30-ական թվականները քաղաքը գտնվում էր մուսուլման կառավարիչների տիրապետության տակ։ 1290 թվականին քաղաք է այցելել հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն, ով Թխանան նկարագրել է որպես աշխարհի լավագույն քաղաքներից մեկը[2]։ Դուարտե Բարբոսան՝ պորտուգալացի ճանապարհորդ, ով այցելել է քաղաք պորտուգալացիների նվաճումից 25 տարի առաջ, Թխանան նշում է որպես Տանա Մայամբու[3]։ Նա թողել է քաղաքի նկարագրությունը մավրիտանական մզկիթներով ու տաճարներով և այգիների առատությամբ։

1480 թվականին Գուջարաթի կառավարիչ սուլթան Մեհմուդը Թխանան դարձրեց Սուբհա շրջանի մայրաքաղաք[2]։

1530 թվականին քաղաքն անցավ պորտուգալացիների վերահսկողության տակ, նրանք կառավարեցին այստեղ ավելի քան 200 տարի՝ մինչև 1739 թվականը։ 1730 թվականին սկսվեց Թխանայի ամրությունների շինարարությունը։ 1737 թվականին Թխանան գրավվել է Մարաթա նահանգի կառավարիչների կողմից։ Նրանք կառավարել են տարածաշրջանը մինչև 1784 թվականը՝ մինչև անգլիացիների կողմից քաղաքի գրավումը։ Բրիտանացիների օրոք Թխանան դարձավ շրջանի վարչակազմի և հարկահավաքի նստավայրը։ 1821 թվականին Թխանայում բացվեց առաջին անգլիական միջնակարգ դպրոցը։ 1853 թվականին կազմավորվել է Թանեի քաղաքապետարանը։ 1881 թվականի մարդահամարի տվյալներով Թխանայում ապրում էր ավելի քան 14 հազար մարդ[2]։

1982 թվականին կազմավորվել է Թխանայի մունիցիպալ կորպորացիան՝ իրավաբանական անձի իրավունքներով ինքնակառավարվող համայնքը[2]։

Ֆիզիկական և աշխարհագրական բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուփվան լիճ

Քաղաքը գտնվում է Մումբայից հյուսիս-արևելք՝ մասամբ Սալսեթ կղզում, մասամբ՝ մայրցամաքում։ Թխանան երկու մասերի է բաժանված Տխանա Քրիք գետակով։ Քաղաքի երկու հատվածները միացված են երկու ավտոճանապարհային և մեկ երկաթուղային կամրջով։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 7 մ է։ Քաղաքը արևմուտքից սահմանափակված է Էուր բլուրներով, իսկ արևելքից՝ Պարսիկ բլուրներով[2]։ Թանեն հայտնի է որպես լճերի քաղաք։ Քաղաքում կա 35 լիճ[4]։ Ամենագեղեցիկներից մեկը Մասունդա Տալաո լիճն է, որը հայտնի է նաև որպես Թալաո Պալի[5]։ Լճի ափին գտնվում է Կոպինեշվար տաճարը՝ քաղաքի ամենահին տաճարը։ Այն կառուցվել է մոտ մ.թ.ա.1750 թվականին[5]։ Էուր բլուրների ստորոտին գտնվում է Ուփվան լիճը, որը հայտնի հանգստի վայր է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թխանայի կլիման անցումային է հասարակածային մուսսոնայինից դեպի հասարակածային սավաննային կլիմա։ Ընդհանուր առմամբ, Թխանայի կլիման հարթ է, զգալի թվով անձրևային օրեր և մի քանի օր՝ ծայրահեղ ջերմաստիճաններով։ Օդի միջին ջերմաստիճանը 22 °C-ից մինչև 36 °C: Ձմռանը ջերմաստիճանը տատանվում է 12 °C-ից մինչև 20 °C, ամռանը ջերմաստիճանը կարող է հասնել 41 °C: Տարեկան տեղումների 80%-ը ընկնում է հունիս-հոկտեմբեր ամիսներին։ Տարեկան տեղումների քանակը 2000-2500 մմ է, օդի միջին խոնավությունը՝ 61-86%։

Թխանաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 29.5
(85.1)
31.3
(88.3)
32.7
(90.9)
33.1
(91.6)
33.3
(91.9)
31.9
(89.4)
29.8
(85.6)
29.3
(84.7)
30.1
(86.2)
32.9
(91.2)
33.4
(92.1)
31.0
(87.8)
31.7
(89.1)
Միջին ցածր °C (°F) 15.4
(59.7)
17.3
(63.1)
20.6
(69.1)
23.7
(74.7)
26.1
(79)
25.8
(78.4)
24.8
(76.6)
24.5
(76.1)
24.0
(75.2)
23.1
(73.6)
20.5
(68.9)
18.2
(64.8)
22.1
(71.8)
Տեղումներ մմ (դյույմ) 3.1
(0.122)
1.0
(0.039)
1.5
(0.059)
2.3
(0.091)
25.1
(0.988)
541.3
(21.311)
922.0
(36.299)
539.7
(21.248)
326.9
(12.87)
93.2
(3.669)
19.1
(0.752)
2.3
(0.091)
2477,5
(97,539)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Աղբյուր՝ Government of Maharashtra

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը հիմնականում Մումբայի գյուղատնտեսական շրջաններից է։ Թխանայում աճեցվող արտադրանքի հիմնական տեսակներն են բրինձը, կորեկը, մրգերն ու բանջարեղենը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 2 486 941 մարդ[6]։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմում է 91,36%։ Սեռերի հարաբերակցությունը կազմում է 882 կին - 1000 տղամարդ[7]։

Կրոնները Թխանայում
Կրոն Տոկոս
հինդուիզմ
  
70 %
իսլամ
  
14 %
բուդդիզմ
  
8 %
քրիստոնեություն
  
4 %
ջայնիզմ
  
3.7 %
այլ†
  
0.3 %
Կրոնների տարածումը
ներառյալ սիկհականությունը (0.2%)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Карта Индии, Непала и Бутана. ГУГК СССР, 1990 г.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Thane Municipal Corporation | History». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. J. Gerson Da Cunha Notes on the History and Antiquities of Chaul and Bassein. Books.google.co.in. Retrieved on 2013-07-16.
  4. Development of Thane Solar City(անգլ.)
  5. 5,0 5,1 «Masunda Talao, Thane» (անգլերեն). Native Planet. Վերցված է 07.01.2016-ին.
  6. Census of India: Sub-District Details Արխիվացված 2011-07-21 Wayback Machine. Censusindia.gov.in. Retrieved on 2013-07-16.
  7. Thane City Population Census 2011 | Maharashtra. Census2011.co.in. Retrieved on 2013-07-16.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Than — Энциклопедия Британника
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխանա» հոդվածին։