Ամրիտա Արորա
Ամրիտա Արորա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 1981 (41 տարեկան) |
Ծննդավայր | Չեմբուր, Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Anil Arora?, մայր՝ Joyce Polycarp? |
Ամուսին(ներ) | Shakeel Ladak? |
Երեխա(ներ) | Rayaan Ladak? և Azaan Ladak? |
Ամրիտա Արորա Լադակ (անգլ.՝ Amrita Arora Ladak;հունվարի 31, 1981, Չեմբուր, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավար և վիջեյ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրիտան ծնվել է Մումբայի Չեմբուր թաղամասում՝ մալայալցի Ջոյս Պոլիկրապի և փենջաբցի Անիլ Արորի ընտանիքում։ Նա ունի մեծ քույր՝ Մալաիկա Արորաը։ Դերասանուհու առաջնաելույթը էկրանին եղել է «Այդպես հեռու, այդպես մոտիկ» ֆիլմում, որը այդպես էլ մեծ հաջողություն չի ունեցել, ֆիլմ խաղընկերն էր Ֆարդին Խանը։ Նրա առաջին հաջող աշխատանքը դարձել է նույն տարվա «Սերը գին չունի», սակայն դրան հաջորդել է ձախողումների շարքը, օրինակ՝ «Ընկերուհին» պատկերը։ 2007 թվականին նա քրոջ և նրա ամուսնու հետ որպես կամեո հայտնվել է «Երբ մի կյանքը քիչ է» ֆիլմի «Deewangi Deewangi» երաժշտական համարում։ Նրա վերջին «Ek The Chance» ֆիլմի պրեմիերան կայացել է Քերալի կինոփառատոնում 2009 թվականին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Ամրիտան ամուսնացել է գործարար Շաքիլ Լադակի հետ[1] և ավելի ուշ ունեցել երկու որդի՝ Ազաանաին (2010 թվականի փետրվարի 5) և Ռայաին (2012 թվականի հոկտեմբերի 20)[2]։
ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնորինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002 | ֆ | Այսքան հեռու, այսքան մոտ | Kitne Door Kitne Paas | Կարիշմա Պատել |
2002 | ֆ | Սերը գին չունի | Awara Paagal Deewana | Մոնա |
2003 | ֆ | Տղաները չեն կարոտում | Ek Aur Ek Gyarah | Փրիթի |
2004 | ֆ | Մարտահրավեր | Shart: The Challenge | Սարյու |
2004 | ֆ | Ընկերուհին | Girlfriend | Սապնա |
2004 | ֆ | Ամուսնացիր ինձ հետ | Mujhse Shaadi Karogi | Ռոմա |
2004 | ֆ | Արյան կախարդանքը | Rakht | Նատաշա Բահադուր Սինգհ |
2007 | ֆ | Երբ մի կյանքը քիչ է | Om Shanti Om | Կամեո «Deewangi Deewangi» երգում |
2008 | ֆ | Ամուսնության խաղեր | Rama Rama Kya Hai Dramaaa | Հուշի Բաթիա |
2008 | ֆ | Բարև | Hello | Ռադհիկա Ջա |
2008 | ֆ | Հերոսները | Heroes | Պրիա (Կամեո) |
2008 | ֆ | Ուրախ գողերի վերադարձը | Golmaal Returns | Էսա Սանտոշի |
2009 | ֆ | Անհավանական սեր | Kambakkht Ishq | Կամինի Շանդհու |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Amrita & Shakeel's celeb-studded wedding»։ The Times of India (անգլերեն)։ 2009-05-05։ Վերցված է 2015-07-24
- ↑ Amrita Arora names her baby boy Rayaan (2012-10-23)։ «Amrita Arora names her baby boy Rayaan» (անգլերեն)։ Bollywood Hungama։ Վերցված է 2015-07-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|