Jump to content

Մաթյուրեն Վեյսիեր Լա Կրոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթյուրեն Վեյսիեր Լա Կրոզ
Mathurin Veyssière de La Croze
Ծնվել էդեկտեմբերի 4, 1661(1661-12-04)[1][2]
Նանտ, Ֆրանսիա[3]
Մահացել էմայիսի 21, 1739(1739-05-21)[1][2] (77 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունգրող, գրադարանավար, հայագետ, արևելագետ, բանասեր, համալսարանի դասախոս և ուսուցիչ
Գործունեության ոլորտքրիստոնեություն[4] և արևելագիտություն[4]
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][4] և լատիներեն[4]
 Maturin Veyssière de La Croze Վիքիպահեստում

Մաթյուրեն Վեյսիեր Լա Կրոզ (ֆրանս.՝ Mathurin Veyssière de La Croze) (դեկտեմբերի 4, 1661(1661-12-04)[1][2], Նանտ, Ֆրանսիա[3] - մայիսի 21, 1739(1739-05-21)[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3]), ֆրանսիացի արևելագետ-հայագետ։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, պրուսական արքունի դիվանապետ։ Տիրապետել է լատիներենին, գերմաներենին, հայերենին, սեմական ու սլավոնական մի շարք լեզուների։

Լույս են տեսել Լա Կրոզի «Քրիստոնեության պատմությունը Եթովպիայում և Հայաստանում» (1739), «Գանձ լակրոզյան նամակների» (լատ., հ. 1-3, 1762-64) և այլ գործեր։ Անտիպ գիտական ժառանգության զգալի մասը նվիրված է Հայաստանի պատմությանն ու գրականությանը, հայերին։ Կազմել է «Բառարան հայ լեզվի», «Ցուցակ ազգաբանության թագավորաց հայոց Հովհաննեսիկ տեր Անվո և իշխան հայոց Մեծաց» գործերը։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներեն է թարգմանել Մեսրոպ Երեցի «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրաց»-ը (որը սխալմամբ վերագրվել է Ստեփանոս Օրբելյանին), Ներսես Շնորհալու «Հիսուս որդի» պոեմը, Հեթում թագավորի «Որ ծառայեալս եմ բիւր ախտից» տողով սկսվող պոեմը, քաղվածներ Առաքել Դավրիժեցու պատմությունից և այլն։ Լատիներեն է թարգմանել «Աշխարհացոյցի» «Ասիա» բաժինը։ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը համարել է «թագուհի թարգմանութեանց»։

  • Շրումպֆ Ա., Ուսումնասիրութիւնք հայ լեզուի և մատենագրութեան յարևմուտս (ԺԴ-ԺԹ դար), թրգմ և լրց. Գ. Զարբհանալյան, Վնտ., 1895 թ.։
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2, էջ 399, Երևան, 1995 թ.։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթյուրեն Վեյսիեր Լա Կրոզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 477