Մազո դի Բանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մազո դի Բանկո
իտալ.՝ Maso di Banco
Ծնվել է13-րդ դար
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել է1348[1]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
ՈւսուցիչՋոտտո դի Բոնդոնե
Maso di Banco Վիքիպահեստում

Մազո դի Բանկո (իտալերեն՝ Maso di Banco, գործել է մոտավորապես 1335- 1350 թթ., 13-րդ դար, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1348[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), 14-րդ դարի իտալացի նկարիչ: Գործել է Ֆլորենցիայում: Նա և Տադեո Գադդին համարվում են Ջոտտոյի (Giotto di Bondone) ամենանշանավոր աշակերտները, ում հաջողվել է լավագույնս շարունակել իրենց մեծ վարպետ-ուսուցչի սկզբնավորած եռաչափ դրամատիկական ռեալիզմի կիրառությունը [2]:

Մազոյի անունն ու գործը մեզ են հասել ֆլորենտացի մեկ այլ նկարիչ-քանդակագործի՝ Լորենցո Գիբերտիի շնորհիվ, ով իր ինքնակենսագրական I Commentari գրքում Ֆլորենցիայի Սանտա Կրոչե բազիլիկի Սուրբ Խոստովանողաց մատուռի որմնանկարները հիշատակում է որպես Մազոյի գլխավոր ստեղծագործություններ[3]: Այդ որմնանկարները ոչ ստորագրված են և ոչ էլ թվագրված, բայց, ամենայն հավանականությամբ, արված են մոտավորապես 1340 թվականին և ներկայացնում են տեսարաններ Սուրբ Սիլվեստրի (Հռոմի պապ Սիլվեստր Առաջինի) կյանքից, նաև՝ «Ահեղ դատաստանը» և «Գերեզման իջեցնելը»:

Ահեղ դատաստանը պատկերող նրա ևս մեկ որմնանկար գտնվում է Սանտա Կրոչեի մեկ այլ կառույցում՝ Բարդի բանկիրական ընտանիքի մատուռում: Այդ որմնանկարում Գալտիերո դե Բարդին Հիսուս Քրիստոսին աղերսում է փրկել իր հոգին:

15-րդ դարի սկզբներին գործած քանդակագործ Նանի դի Բանկոն որևէ առնչություն չունի Մազո դի Բանկոյի հետ:

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եռանկար, (ներկայումս գտնվում է Դեթրոյթի արվեստի ինստիտուտում)
  • Խորանի դյուրակիր նկար, որը պատկերում է Տիրամորն ու Մանկանը՝ սրբերի հետ, ինչպես նաև տեսարաններ Հիսուս Քրիստոսի կյանքից (ներկայումս գտնվում է Բրուքլինի թանգարանում)
  • Կույսի թագադրումը՝ պատկերված փայտի վրա (ներկայումս գտնվում է Բուդապեշտի գեղարվեստի թանգարանում)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]