Ճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճանի դիրքերն ըստ ավագության՝ ուղտ (աղա), ձի (էշ), այծ (ռանչպար), ոչխար (գող)
Ճանի արձանը Ղրղզստանի Օշ քաղաքում

Ճան (վեգ, կոճ, կոռ), ոչխարի կամ այծի նախակճղակի, այսինքն ոտնաթաթի հոդային ոսկորներից է, որոնք Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և Մոնղոլիայում հավաքվում և գործածվում են խաղերի կամ գուշակությունների համար: Օրինակ, գայլի ճանը գործածվում է որպես հմայիլ:

Ճանի կողմերն ըստ դիրքի, ունեն իրենց անվանումներն ու կարգավիճակները:

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանով խաղերը ամենատարածված բակային խաղերն են Կենտրոնական Ասիայում և ունեն ազգային խաղերի կարգավիճակ: Ճանով խաղերը տարածված էին նաև Հայաստանի գյուղական վայրերում:

Յուրաքանչյուր խաղացող ունի ճաների իր հավաքածուն: Խաղալու համար, որպես գլխավոր և հարվածող, ընտրվում է մեկը՝ ամենամեծոտն ու ամենածանրը: Հնում շատերն այն կապարապատում էին, իսկ հարուստների երեխաները նույնիսկ ոսկեպատում[1]: Մնացած ճաները ներկում էին տարբեր գույներով: Ճաները շարում են շրջանի կենտրոնում և մի քանի մետրից հարվածող ճանը նետում, որպեսզի շրջանից դուրս մղեն մնացած ճաները, իսկ հետո նաև հարվածներով շրջեն դրանք: Կարևոր է, որ նետելուց հետո այն կանգնի որոշակի դիրքով[1]: Պարտվողը հաղթողին է հանձնում իր բոլոր ճաները: Ի դեպ, գոյություն ունի ճանով խաղալու մոտ քսան խաղատեսակ:

Հարվածող ճանը հանվում է կենդանու հում հոդերից, քանի որ եփվելու ընթացքում ոսկորը կորցնում է իր քաշը, որն էլ վատ է անրադառնում նրա հարվածող ուժի վրա: Ըստ մասնագետների, ճանով խաղերը զարգացնում են երեխաների աչքաչափը և դրական ազդեցություն թողնում ճարպկություն ձեռք բերելու հանգամանքի վրա[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանով խաղացող աղջկա Հին հռոմեական քանդակ, մ.թ.ա. 130—150 թթ.; Պերգամոն թանգարան, Բեռլին

Հայտնաբերվել են Հին եգիպտական մարդկանց և աստվածների արձանիկներ և նկարներ քարերի վրա, որոնք ճան են խաղում: Նման պատկերներ պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մարդկային հին բնակավայրերում[2]: Հին Հռոմում ճաներով խաղը անվանել են լատիներեն tali բառով[3]:

Ռուսաստանում տարածված էր խոշոր եղջերավոր կենդանիների ճանով խաղերը, որոնք համեմատաբար ավելի մեծ են, քան ոչխարինն ու այծինը[1]: Մոնղոլիայում և Բուրյաթիայում ճանով խաղերի մրցույթներ են տեղի ունենում Ցագան Սառ և Սուրխարբան ազգային տոնակատարությունների ընթացքում: 2016 թվականին մշակվել է ճանի խաղատեսակներից մեկի (այկուր) սեղանի վրա խաղալու տարբերակը, որն աղերսներ ունի բիլիարդի սեղանի հետ և համարվում է բիլիարդի այլընտրանքային տարբերակ[4][5]:

Ղազախական ժետիգեն կոչվող ազգային երաժշտական գործիքի բաղկացուցիչ մաս են կազմում նաև ճաները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]