Ձմեռային տոները տիեզերքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային տոները տիեզերքում

Տեսակտոնածառի լեգենդը
Ռուս տիեզերագնացներ Եվգենի Տարելկին, Ռոման Ռոմանենկո, Օլեգ Նովիցկի իրենց արտասահմանյան ընկերների հետ 2012 թվականի 24 դեկտեմբերին[1].

Ձմեռային տոները տիեզերքում, տոն, որը ամեն տարի իրենց ընտանիքների և Երկրի վրա գտնվող մասնագետների հետ նշում են միջազգային տիեզերական կայանի տիեզերագնացները անկշռության պայմաններում։

Ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՏԿ-30 Սուրբ ծննդայն լուսանկար 2011 թվականի դեկտեմբերի 25

Անձնակազմին հնարավորություն է տրվում հերթապահության ժամանակ տոնը նշել ըստ իր մշակութային, դավանական և էթնիկական պատկանելության։ Ռուս տիեզերագնացների համար ամենասիրված ձմեռային տոնը Նոր տարին է, իսկ ամերիկացիների համար՝ Սուրբ ծնունդը[2]։

Ուղղափառները Սուրբ Ծնունդ տոնում են ըստ Հուլյան օրացույցի, իսկ Կաթոլիկ եկեղեցին և նրա տարբեր ճյուղերը՝ Գրիգորյան օրացույցի․ ինչի շնորհիվ անձնակազմը կարող է սուրբծննդյան տոները նշել դեկտեմբերի 25-ին և հունվարի 7-ին։

Մինչ կայանը հատում է տարբեր ժամային գոտիներ, Նոր տարին ուղեծրում կարելի է տոնել 16 անգամ։ Բայց սովորաբար տոնում են 3-4 անգամ՝ կողմնորոշվելով տիեզերագնացների երկրային ժամանակով[3]։

Ամանոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ուղեծրում՝ «Սալյուտ» կայանում, առաջինը Նոր տարին դիմավորել են խորհրդային տիեզերագնացներ Գեորգի Գրեչկոն և Յուրի Ռոմանենկոն[4]։

Սուրբ Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Ապոլոն 8-ի անձնակազմի կողմից Սուրբ Ծնունդը (նոր ոճով) առաջին անգամ տոնվել է ուղեծրում (և Լուսնի մոտակայքում)։ Անձնակազմի ծանրաբեռնվածության պատճառով սուրբծննդյան տոնակատարությունը սահմանափակվում էր կրոնական փոքր արարողությամբ. անձնակազմի անդամներից յուրաքանչյուրը հեռուստահեռարձակմամբ կարդում էր իր կողմից ընտրված «Կեցություն» գրքի մի հատված։ Այնուհետև Բորմանը շնորհավորում էր բոլոր երկրաբնակներին սուրբծննդյան տոնի առթիվ։

«Միր» կայարանում, որտեղ անձնակազմն առաջին անգամ հաստատվել էր կլոր տարվա ընթացքում, խորհրդային անձնակազմի անդամները նշում էին միայն Նոր տարին, սակայն միջազգային Միր-շատլ ծրագրի անդամները հնարավորություն ունեին տոնելու Սուրբ Ծնունդը, եթե այն չխախտեր համաձայնեցված աշխատանքային գրաֆիկը։

Առաջին արշավախումբը, որը ժամանել էր միջազգային տիեզերակայան 2000 թվականի նոյեմբերին, առաջին անգամ ձմեռային տոները տոնել էր տախտակամածի վրա։ Այնուհետև տոները նշեել են МКС-30-ի տիեզերագնացներ Դոնալդ Փետիթը, Օլեգ Կոնոնենկոն և Անդրե Քյուփերսը։ 2000 թվականից տիեզերագնացները միշտ ներկա են եղել կայանում, այդ իսկ պատճառով շատերը կարողացել են Սուրբ Ծնունդը նշել այնտեղ։ МКС անձնակազմի` Դեն Բերբանկի, Օլեգ Կոնոնենկոյի, Դոնալդ Փեթիթի, Անատոլի Իվանիշինի, Անդրե Քյուփերսի և Անտոն Շկապլերովի՝ տոնակատարությանը մասնակցելու պահը դրոշմվել է 2011 թվականի դեկտեմբերի 25-ի լուսանկարում[5]։

2013 թվականի դեկտեմբերի 24-ին տիեզերագնացները դուրս են եկել բաց տիեզերք, որպեսզի համակարգի սառեցման համար տեղադրեն նոր ամոնիակային պոմպ, որն ամիսներ առաջ դուրս էր եկել շարքից։ Տեղադրման ժամանակ դուրս նետված թունավոր ամոնիակը հիշեցնում էր «փոքր ձյունամրրիկ»։ Դա ՆԱՍԱ-ի պատմության մեջ ճրագալույցին երկրորդ բաց տիեզերք դուրս գալն էր[6]։

2016 թվականի դեկտեմբերի 25-ին տիեզերանավի անդամները անկշռության պայմաններում տոնել են Սուրբ Ծնունդը՝ բացելով ճապոնական տիեզերական բեռնատարով բերված նվերները[7]։

Տիեզերական ավանդույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնական ընթրիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնակատարության ժողովրդականության պատճառով կայանում ստեղծվել է իր ավանդույթը՝ միասնական տոնական ընթրիք առանց շամպայնի (որը տիեզերքում վերածվում է փրփուրի) և առանց կայանում արգելված ալկոհոլի[3]։ Սովորաբար տիեզերագնացների համար մթերքներ արտադրող ընկերությունները պատրաստում են մթերքների հատուկ տոնական հավաքածուներ[3]։ Միջազգային թիմերում գործընկերները միմյանց հյուրասիրում են սնունդով[3][7][8]։

Զարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաև տախտակամածին ինչ-որ անշարժ բանից (հաճախ առաստաղին) կապում և զարդարում են փոքրիկ արհեստական տոնածառ[3]:

Խաղալիքները սովորական են՝ պլաստիկից և մետաղաթելից։ Ամենաստեղծագործ անձնակազմերը զարդարանքի համար օգտագործում են ձեռքի տակ եղած միջոցները։ Տիեզերագնացներից մեկը եղևնուն կախում է գործիքներ՝ պտուտակահան, մանեկադարձիչ։ Դա գեղեցիկ է նայվում։

— տիեզերագնաց Ալեքսանդր Լազուտկին

Տոնական տրամադրություն ստեղծելու համար միջազգային թիմի անդամները դնում են Սանտա Կլաուսի կարմիր գլխարկներ։ Ուղեծրում պահվում է նաև ձյունանուշի զգեստը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «International Space Station Imagery». NASA Official. spaceflight.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. RT на русском (2017 թ․ հունվարի 10). «Космос 360: как отмечали новогодние праздники на МКС». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Наталья Гранина (31 декабря 2016). «Елка на потолке. Как отмечают Новый год в космосе». Lenta.Ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 Телестудия Роскосмоса (2014 թ․ դեկտեմբերի 26). «Планетарный Новый год». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. «International Space Station Imagery». NASA Official. spaceflight.nasa.gov. 25.12.2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. AP (2013 թ․ դեկտեմբերի 24). «Astronauts Complete Rare Christmas Eve Spacewalk». Leaker. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. 7,0 7,1 «Christmas in Orbit: Astronauts Make Merry Aboard the Space Station». Space.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. «Christmas in space features French cuisine». GeekWire (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]