Հրանտ Մալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Մալոյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1896(1896-11-29)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1978
Մահվան վայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի և Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ

Հրանտ Մալոյան կամ Հրանտ Բեկ (նոյեմբերի 29, 1896(1896-11-29), Կոստանդնուպոլիս - 1978, Կալիֆոռնիա, ԱՄՆ), սիրիահայ զինվորական։ Եղել է սիրիական բանակի գեներալ և նշանակվել է Սիրիայում ներքին անվտանգության ուժերի գլխավոր հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Մալոյանը ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 29-ին Ստամբուլում՝ հայկական կաթոլիկ ընտանիքում[1][2]։ 1905-1907 թվականներին Մալոյանը սովորել է Իտալիայի Վենետիկ քաղաքի Սուրբ Ղազար կղզում[3]։ Այնուհետև հաճախել է Մարիստ եղբայների վարժարան, որը ավարտել է 1912 թվականին։ Մեկ տարի թուրքական դպրոցում սովորելուց հետո ընդունվել է Կոստանդնուպոլսի իրավագիտության քոլեջ, որտեղ սովորել է 1913-1914 թվականներին[2]։ 1916 թվականին ավարտել է Թուրքիայի ռազմական ակադեմիան[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Մալոյան

Առաջին համաշարհային պատերազմի ընթացքում Մալոյանը զորակոչվել է Օսմանյան կայսրության բանակից և ուղարկվել է Սուեզ, սակայն գրավվել է բրիտանական ուժերի կողմից։ 1918 թվականին գերությունից ազատվելուց հետո Մալոյանը մեկնել է Իրաքի մայրաքաղաք Դամասկոս և դաշնակցել է Ֆեյսալ I-ի հետ[4]։

1920 թվականին նա միացել է ֆրանսիական բանակին և մասնակցել է Ֆրանսիայում հայկական լեգեոն ի ստեղծմանը[2]։ Տիրապետելով հինգ լեզուների՝ Մալոյանը ժանդարմերիայի թարգմանիչ և հրամանատար է եղել[2][3]։ Նա մասնակցել է Մարաշի և Ամանոսի կռիվներին[3]։ Իր ունեցած հաջողությունների շնորհիվ 1922 թվականին հանձնարարված սպա է դարձել[1][5]։

1945 թվականին նշանակվել է Սիրիայի ներքին անվտանգության ուժերի գլխավոր հրամանատար և պաշտոնավարել է մինչև 1949 թվականը[2][3]։ Նրա նշանակումը ազդարարվել է սիրիական մամուլում[6]։ Ենթադրվում է նաև, որ Մալոյանը Սիրիայում առաջին հայն է, որը զբաեցրել է նման բարձր պաշտոններ[4]։

Մալոյանի պաշտանավարման տարիներին և մինչև 1949 թվականը Սիրիայի ոստիկանական ուժերը կրկնապատկվել են՝ հասնելով 9751-ի[4]։

1946 թվականին սիրիացի կրոնական գործիչ Սալման Մուրշիդը անջատվողական շարժում էր պլանավորում։ Մալոյանը ձերբակալել է նրան, իսկ 1946 թվականին մահապատժի է ենթարկել[4]։

Ներքին անվտանգության ուժերի հրամանատար եղած ժամանակ՝ 1948 թվականին, սկսվել է արաբա-իսրայելյան պատերազմը։ Մալույանը հայտարարել է ռազմական դրություն և պարետային ժամ է սահմանել։ Միաժամանակ նա կանխել և զսպել է հասարակական անկարգությունները[4]։

1949 թվականի օգոստոսին պաշտոնաթող լինելուց հետո Մալոյանը աշխատել է Դամասկոսի Բրիտանական Ավիաուղիներում։ Այնուհետև տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և հաստատվել է Կալիֆոռնիայում, որտեղ 1978 թվականին մահացել է[4]։ Մալոյանի հուղարկավորությանը ներկա են եղել բազմաթիվ վետերաններ, քաղաքական գործիչներ, սպաներ և մեծ թվով երկրպագուներ[3]։

Հրանտ Մալոյանը պարգևատրվել է Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի և Ֆրանսիայի կողմից[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Migliorino, Nicola (2007). (Re)constructing Armenia in Lebanon and Syria : ethno-cultural diversity and the state in the aftermath of a refugee crisis. Oxford: Berghahn. էջ 136. ISBN 978-1845453527.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Սուրիական բանակի հայ զորավարները» (Armenian). AADmag. 2014 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «هرانت بك مالويان» (Arabic). Azad Hye.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Moubayed, Sami (2005). Steel & silk : men and women who shaped Syria 1900-2000. Seattle, Wash: Cune. էջեր 71–2. ISBN 1885942400.
  5. Atamian, Pierre (1964). Histoire de la Communauté Arménienne Catholique de Damas (French). էջեր 153–7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Moubayed, Sami (2010 թ․ հոկտեմբերի 29). «Armenians who came to the country after the First World War have assimilated into the society». Gulf News.