Jump to content

Արամ Կարամանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Կարամանուկյան
մայիսի 1, 1910(1910-05-01) - դեկտեմբերի 23, 1996(1996-12-23) (86 տարեկան)
ԾննդավայրԱյնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրՖորթ Լի, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)
ԿրթությունՀատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր, Փարիզի համալսարան և Սուրբ Ժոզեֆի համալսարան
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ և Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա

Արամ Հակոբի Կարամանուկյան (արևմտահայերեն՝ Արամ Գարամանուկեան, մայիսի 1, 1910(1910-05-01), Այնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 23, 1996(1996-12-23), Ֆորթ Լի, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), սիրիական բանակի հայազգի գեներալ-լեյտենատ, իրավաբան։

Մեծ եղեռնից հետո ընտանիքով հաստատվել է Հալեպում։ 1934 թվականին ավարտել է ֆրանսիական բանակի սիրիական գնդերի համար սպաներ պատրաստող Դամասկոսի զինվորական դպրոցի հրետանային բաժինը։ 1938 թվականին մասնագիտության մեջ հմտանալու նպատակով ուղարկվել է Ֆրանսիա, 1945 թվականին ընդունվել է Փարիզի ֆրանսիական բանակի բարձրագույն ռազմական հաստատությունը։ 1946 թվականին Սիրիայի անկախության ձեռքբերումից հետո մասնակցել է սիրիական ազգային բանակի կազմավորմանը։ 1948 թվականին Իսրայելի դեմ պատերազմում եղել է հրետանային գնդի հրամանատար, 1949–1957 թվականներին՝ սիրիական բանակի հրետանու ընդհանուր հրամանատարը։ 1957 թվական նշանակվել է Սիրիայի ռազմական կցորդ ԱՄՆ-ում։ 1964 թվականից հետևել է իրավունքի դասընթացների Բեյրութի ֆրանսիական, ապա Փարիզի համալսարաններում, 1972 թվականին ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ 1978 թվականին ֆրանսերեն լեզվով լույս տեսած «Օտարականները և զինվորական ծառայությունը» գրքի գլուխներից մեկը նվիրել է Հայկական լեգեոնի պատմությանը՝ օգտագործելով նորահայտ փաստաթղթեր և նյութեր[1]։

  • Հայկական լեգեոնը պատմական իրասական ու քաղաքական հարցերու յոյսին տակ եւ վաւերագրեր, Բեյրույթ, 1974։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Les Elrangers el Service miiiaire, P., 1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։