Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Ասատուր (օգոստոսի 22 , 1862 (1862-08-22 ) [1] , Կոստանդնուպոլիս , Օսմանյան կայսրություն [2] [1] - հունիսի 5 , 1928 (1928-06-05 ) [1] , Ստամբուլ , Թուրքիա [2] [1] ), հայ բանասեր, գրաքննադատ։
Ծնվել է Կ. Պոլսում ։ Կրթությունն ստացել է Մեզպուրյան վարժարանում և Ռոբերտ կոլեջում, որն ավարտել է 1873 թվականին և նվիրվել գրական-բանասիրական աշխատանքի։ Գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել 1879 թվականին «Պատանեկան ներշնչումներ» խորագրով։ Նույն թվականին առանձին գրքով լույս է տեսել նրա «Սահմանադրություն և հայ ժողովուրդը» գրքույկը։ 1881 թվականին մեկնել է Փարիզ , այնտեղից աշխատակցել «Մասիս» պարբերականին։ 1884 թվականին վերադարձել է Պոլիս, Արաքս ստորագրությամբ «Արևելք» օրաթերթում հրատարակել իր փարիզյան տպավորությունները «Կյանքը ի Ֆրանսիա» խորագրով։ 1892 թվականին Գրիգոր Զոհրապի հետ խմբագրել է «Մասիս» գրական հանդեսը։ 1898-1908 թվականներին պաշտոնավարել է Կ. Պոլսի Կենտրոնական վարժարանում որպես գրականության և աշխարհաբար լեզվի դասատու։ Իր տիկնոջ՝ Զապել Ասատուրի (Սիպիլի) հետ կազմել է լեզվի և գրականության դասագրքեր՝ «Աշխարհաբարի գործնական քերականությունը» և «Թանգարան» (տարրական, միջին և բարձրագույն դասընթաց), որոնք արժանացել են մի քանի տպագրության։ Կյանքի վերջին տասնամյակում զբաղվել է արևմտահայ թատրոնի պատմությամբ, գրել է այդ պատմության առաջին շրջանին վերաբերող մի քանի ուշագրավ հոդվածներ, որոնք լույս են տեսել Ազգային հիվանդանոցի «Ընդարձակ տարեցույցներում» (1925, 1926, 1927)։ 1921 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Դիմաստվերներ» գիրքը, որը պարունակում է արևմտահայ մի շարք գրողների և հասարակական գործիչների գրական դիմանկարները[3] [4] ։
Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Կ. Պոլիս։ Տպ. Հակոբ Մաթևոսյանի, 1877[5] ։
Գործնական քերականութիւն արդի ախարհաբարի։ Գ գիրք (Ա մաս)։ Կ. Պոլիս։ Տպարան տպագր. Հակոբ Մաթևոսյանի, 1902[6] ։
Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած։ Ա գիրք։ Կ. Պոլիս։ տպ. Հակոբ Մաթևոսյանի, 1906[7] ։
Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած։ Կ. Պոլիս։ տպ. Հակոբ Մաթևոսյանի, 1908[8] ։
Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1910[9] ։
Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1911[10] ։
Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Գիրք։ Կ. Պոլիս։ Սիւնեաց գրատան հրատ., 1911[11] :
Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Բարձրագոյն դասընթացք։ Կ. Պոլիս։ Տպարան և կազմատուն Օ. Արզուման, 1921[12] ։
Դիմաստուերներ։ Կ. Պոլիս։ տպ. Կ. Քէշիշեան որդի, 1921[13] ։
Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ։ Գիրք Բ։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1922[14] ։
Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ։ Գիրք Ա։ Կ. Պոլիս։ տպ. Յ. Մատթէոսեան, 1922[15] ։
Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Տարրական դասընթացք։ Կ. Պոլիս։ Ա. Եազըճեան գրատուն, 1923[16] ։
Թանգարան հատընտիր հատուածներու։ Միջին դասընթացք։ Գ. տարի։ Կ.Պոլիս։ Ա.հ., [1925][17] :
Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք (Դ. տարի) և բարձրագոյն դասընթացք (Ե. տարի)։ Կ. Պոլիս։ Տպ. Հ. Մ. Սեթյանի, 1926[18] ։
Նոր թանգարան հայերէն լեզուի։ Բարձրագոյն դասընթացք։ Կ. Պոլիս։ Տպ. «Սէլամէթ» Դանիէլ Յովհաննէսեան, 1929[19] ։
Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Կ. Պոլիս։ Տպագր. Յ. Մ. Սէթեան, 1934[20] ։
Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք։ Գ. տարի։ Կ. Պոլիս։ տպ. Յ.Մ. Սէթեան, 1935[21] ։
Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Տարրական դասընթացք։ Իսթանպուլ։ Տպ. Հ. Մ. Սեթյանի, 1936[22] ։
Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան)։
Սրբուհի Հայրապետյան, Հրանտ Ասատուր, Լոս Անջելես, 238 էջ։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 553.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա ։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 113
↑ «AV Production - Հրանտ Ասատուր» ։ avproduction.am ։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-06-ին։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10
↑ Ասատուր Հրանտ (1877)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի ։ Կ. Պոլիս: Տպ. Հակոբ Մաթևոսյանի
↑ Ասատուր Զապէլ Հ, Ասատուր Հրանտ (1902)։ Գործնական քերականութիւն արդի ախարհաբարի. Գ գիրք (Ա մաս) ։ Պալենց գրատուն։ Կ. Պոլիս: Տպարան տպագր. Հակոբ Մաթևոսյանի
↑ Ասատուր Զապէլ Հ, Ասատուր Հրանտ (1906)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած. Ա գիրք (Դ տպագրութիւն ed.)։ Կ. Պոլիս: տպ. Հակոբ Մաթևոսյանի
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1908)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք։ Ուսումնական խորհուրդէն վաւերացուած ։ Կ. Պոլիս: տպ. Հակոբ Մաթևոսյանի
↑ Ասատուր Զապէլ Հ, Ասատուր Հրանտ (1910)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք (Բ տպագրություն ed.)։ Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապել (1911)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր. Միջին դասընթացք (Գ տպագրութիւն բարեփոխուած և ճոխացած ed.)։ Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1911)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Գիրք (2-րդ տպ., հիմնովին բարեփոխ ed.)։ Կ. Պոլիս: Սիւնեաց գրատան հրատ
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1921)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Բարձրագոյն դասընթացք ։ Գրատուն Ա. Եազըճեան (Գ. տպագրութիւն ամբողջովին փոխուած ed.)։ Կ. Պոլիս: Տպարան և կազմատուն Օ. Արզուման
↑ Ասատուր Հրանտ (1921)։ Դիմաստուերներ ։ Կ. Պոլիս: տպ. Կ. Քէշիշեան որդի
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ (1922)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ. Գիրք Բ ։ Ա. Եազըճեան գրատուն (Զ տպագրութիւն (հիմնովին բարեփոխուած) ed.)։ Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան
↑ Ասատուր Հրանտ (1922)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Պատկերազարդ։ Գիրք Ա (Է տպագրութիւն (հիմնովին բարեփոխուած) ed.)։ Կ. Պոլիս: տպ. Յ. Մատթէոսեան (չաշխատող հղում)
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ (1923)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Տարրական դասընթացք (Չորրորդ տպագրութիւն ed.)։ Կ. Պոլիս: Ա. Եազըճեան գրատուն
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ (1925)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Միջին դասընթացք. Գ. տարի ։ Կ.Պոլիս: Ա.հ
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1926)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք (Դ. տարի) և բարձրագոյն դասընթացք (Ե. տարի) ։ Կ. Պոլիս: Տպ. Հ. Մ. Սեթյանի
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1929)։ Նոր թանգարան հայերէն լեզուի։ Բարձրագոյն դասընթացք ։ Կ. Պոլիս: Տպ. «Սէլամէթ» Դանիէլ Յովհաննէսեան
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1934)։ Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի։ Նախապատրաստական գիրք ։ Տիկ. Ն. Եազըճեան գրատուն (Գ. տպագրութիւն ed.)։ Կ. Պոլիս: Տպագր. Յ. Մ. Սէթեան
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1935)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր։ Միջին դասընթացք. Գ. տարի ։ Նազիկ Եազըճեան գրատուն (Զ տպագրութիւն ed.)։ Կ. Պոլիս: տպ. Յ.Մ. Սէթեան
↑ Ասատուր Հրանտ, Ասատուր Զապէլ Հ (1936)։ Թանգարան հատընտիր հատուածներու։ Արձակ և ոտանաւոր :Տարրական դասընթացք (5-րդ տպ ed.)։ Իսթանպուլ: Տպ. Հ. Մ. Սեթյանի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 553 )։
Բառարաններ և հանրագիտարաններ