Հրանտ Ալյանաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Ալյանաք
արմտ. հայ.՝ Հրանդ Ալեանաք
Ծնվել է1880[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էդեկտեմբեր 1938
Մահվան վայրՓարիզ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՄիմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Ակադեմիկական արմավենիների շքանշանի սպա
Հրանտ Ալյանաք Վիքիդարանում
 Hrand Alyanak Վիքիպահեստում

Հրանտ Հովսեփի Ալյանաք (Ալյանաքյան, 1880[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - դեկտեմբեր 1938, Փարիզ[1][2]), Պոլսից գաղթած և Փարիզում հանգրվանած XIX դարի հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Ալյանաքը ծնվել է 1880 թվականին Կ. Պոլսում։ Նախնական կրթություն ստացել է քաղաքի հայկական դպրոցում, որտեղ էլ սկսել է նվիրվել նկարչությանը։ Նախակրթական դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Պոլսի նկարչական վարժարան։ Ենթադրում է, որ նա այդ վարժարանում սովորել է 1893-1895 թվականներին, որովհետև Սուլթան Համիդի կազմակերպած կոտորածներից փախչելու համար հեռանում է Պոլսից։ Ապա մի քանի տարի ապրել է Կովկասում, հետո՝ Բուլղարիայում։ 1896 թվականին հեռացել է Թուրքիայից, անցել Բուլղարիա, ապա՝ Անդրկովկաս։ Ստեղծագործական առաջին քայլերն արել է Թիֆլիսում և Բաքվում։

1905 թվականին մեկնում է Փարիզ՝ ուսումը շարունակելու։ Սակայն բարձրագույն կրթության մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։ Ալյանաքն ավելի շատ զբաղվել է ինքնակրթությամբ։ Քսանհինգ տարի ապրել է Փարիզում։ Այդ ժամանակ ընդունվել է «Անկախ նկարիչների ընկերության» անդամ, մասնակցել ցուցահանդեսների։ Մահացել 1938 թվականին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյանաքի ստեղծագործությունները բազմաժանր են՝ բնանկար, դիմանկար, կենցաղային ժանրեր։ Նա ռեալիստական դպրոցի հետևորդ է և կապված է XIX դարի եվրոպական, ռուսական ու հայկական ընդհանուր հոսանքին։ Ոճով նման է ավելի շատ հայկական արվեստին՝ Հ. Շամշինյանի, Գ. Գաբրիելյանի, Խ. Տեր-Մինասյանի Վ. Սուրենյանի կենցաղային ժանրի ստեղծագործություններին[3]։

Մեծ ազդեցություն են թողել իր կյանքի անցյալի հիշողությունները։ Նա տրամադրությամբ ղեկավարվող նկարիչ էր։ Նրա բնանկարները ներկայացնում են Պոլսի և Փարիզի շրջակայքի բնության տեսարանները։ Հայտնի կտավներից են «Կես գիշեր», «Լճակի վրա», «Ցոլքեր», «Գարնանային ժպիտ»։ Գաղթականներին նվիրված մի ամբողջ շարք է նվիրել՝ «Գաղթականներ» անունով, ինչպես նաև «Փախստականները Հայաստանից» կտավը։

Մամուլում հանդես է եկել հրապարակումներով։ Օգտագործել է Ա., Հ. Ալ., Հր. Ալ., Հր. Ալյանաք, Հ., Հ. Ա., Հր., Հր. Ա., Հրանտ, Հրանտ-Վահե, Հրասպետ, Տ. ծածկանունները[4]։

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին ֆրանսիական կառավարությունը Հրանտ Ալյանաքին պարգևատրել է «Palmas Academique» արծաթե մեդալով, 1927 թվականին «Palmas Academique» ոսկե մեդալով, «Հանրային կրթության սպա» տիտղոսով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La France et l'Arménie à travers l'art et l'histoire / auteur(s) : Frédéric MACLER - esquisse par Frédéric Macler. Année :1917
  • Jump up ^ Kurkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire 1600-1923. İstanbul: Matüsalem Publications.
  • Jump up ^ Stepanian, Karnig (1973). Կենսագրական բառարան. Biographical Dictionariy. (in Armenian). Yerevan: Soviet Writers. p. 54.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Դ, Երևան, 1987 թ.։
  4. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 552։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ալյանաք» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ալյանաք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 183