Հրանուշ Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանուշ Թովմասյան
Ծնվել էմարտի 29, 1982(1982-03-29) (42 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան և թարգմանչուհի
Ալմա մատերՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Կոչումդոցենտ և պրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2018)

Հրանուշ Թովմասյան (մարտի 29, 1982(1982-03-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր[1], պրոֆեսոր (2022)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականի մարտի 29-ին։ 1999-2004 թվականներին սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետի անգլերենի, իսպաներենի բաժինը՝ գերազանց ավարտելով և ստանալով անգլերեն և իսպաներենի մասնագետի, ուսուցչի որակավորում։ 2007 թվականին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու (ընդհանուր և կիրառական լեզվաբանություն մասնագիտությամբ)։ 2008 թվականի հունիսի 18-ից հուլիսի 18-ը Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում Բաց հասարակության ինստիտուտի դրամաշնորհով գիտական հետազոտություն է կատարել լեզվաբանության ոլորտում։ 2009 թվականին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կողմից դոցենտի կոչում է ստացել լեզվաբանություն մասնագիտությամբ։ 2010, 2011, 2012 թվականների օգոստոսի 1-ից 31-ը իտալերենի և մշակութի դասընթաց է անցել Պերուջիայի օտարերկրացիների համալսարանում (Պերուջա, Իտալիա)։ 2018 թվականին ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կանխենթադրույթի՝ որպես տեքստի կապակցման միջոցի լեզվաճանաչողական հայեցակերպը» թեմայով և դարձել է բանասիրական գիտությունների դոկտոր (Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն մասնագիտությամբ)[2][3][4][5]։

Հայաստանի տարբեր քաղաքներում և արտասահմանում մասնակցել է մի շարք գիտաժողովների, ֆորումների, աշխատաժողովների։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2010 թվականներին պայմանագրային հիմունքներով աշխատել է թարգմանիչ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նույն թվականներին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եղել է Երիտասարդ գիտնականների խորհրդի գիտական հոդվածների «Ժամանանակից բանասիրության հիմնախնդիրները» ժողովածուի գլխավոր խմբագիր, ինչպես նաև Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ։ 2006-2009 թվականներին նույն համալսարանում եղել է Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դասախոս՝ դասավանդելով լեզվաբանություն, գործաբանություն, հանրալեզվաբանություն, ընդհանուր լեզվաբանություն։ 2004-2015 թվականներին դասավանդել է Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնում՝ դասավանդելով անգլերենի տեսական քերականություն, բանավոր խոսք, հնչյունաբանություն, գրավոր խոսք, անգլերենի շարահյուսություն։

2008 թվականի փետրվարի 17-ից–20-ը ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ Նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ժամանակ եղել է բանավոր թարգմանիչ։ 2008 թվականի մայիս–հունիս ամիսներին ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ դատական մշտադիտարկման համար եղել է բանավոր թարգմանիչ։

2009 թվականից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ է (դասավանդած դասընթացները՝ գործաբանություն, հանրալեզվաբանություն, ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանության ներածություն)։ 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի կառավարությունում եղել է թարգմանիչ։ 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի փետրվարը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եղել է անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի վարիչ, 2010-2015 թվականներին՝ կառավարման խորհրդի անդամ։

2011-2019 թվականներին Երևանի պետական համալսարանում եղել է Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի անդամ (ԱՈՒՀԱ)։ 2012 թվականի մայիսին ՀՀ արդարադատության նախարարությունում եղել է փորձագետ-թարգմանիչ։

2019 թվականից ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեում Բարձրագույն որակավորման կոմիտեի 009 «օտար լեզուներ» մասնագիտական խորհրդի անդամ է, այդ թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Գիտական աստիճանաշնորհման փորձագետ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ «Գիտական գրագիտության և գիտական բարևարքություն» դասընթացի համահեղինակ և վարող։ 2020 թվականից Հայաստանի մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամում բարձրագույն կրթության փորձագետ է։

Հրանուշ Թովմասյանը հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ և մեկ բուհական դասագիրք։

Կամավորական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2008 թվականներին Հայաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում մասնակցել է բնապահպանական և ներառական կրթությանն առնչվող միջազգային կամավորական ճամբարների։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, իսպաներենի, իտալերենի։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «009 Օտար լեզուներ | ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  2. Դոկտորական ատենախոսություն, Հրանուշ Ժորայի Թովմասյան
  3. «Սեղմագիր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  4. «Brusov University Library քարտարան › Փնտրման արդյունքներ for 'au:"Tovmasyan, H."'». koha.brusov.am. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  5. «Գիտական գրագիտություն և բարեվարքություն դասընթաց – ՀՀ ԲՈԿ – Բարձրագույն Որակավորման Կոմիտե» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.