Հրազդան Մամիկոնյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրազդան Մամիկոնյանց
Ծնվել էապրիլի 20 (մայիսի 2), 1890[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 18, 1976(1976-03-18)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՏոմսկի տեխնոլոգիական ինստիտուտ[1]
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրԽորհրդային Միության ներքին գործերի նախարարություն[1] և Համառուսական գիտահետազոտական ​​երկրաբանական նավթի ինստիտուտ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան[1] և Լենինի շքանշան[1]

Հրազդան Մուշեղի Մամիկոնյանց, (ապրիլի 20 (մայիսի 2), 1890[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - մարտի 18, 1976(1976-03-18)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ինժեներ-գնդապետ, այրվող գազանավթային շատրվանների հրշիջման մասնագետ։

ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ Ավարտել է Տոմսկի տեխնոլոգիական ինստիտուտը (19141920-ական թվականներին կազմակերպել է Բաքվի նավթահանքերի հրշեջ պաշտպանությունը։ 1922 թվականին, Ս. Մ. Կիրովի գլխավորած հրշեջ շտաբի կազմում մասնակցել է Սուրախանիի (Բաքու) նավթի գուռերի ու ամբարների՝ իր մասշտաբով աննախադեպ հրդեհի մարման աշխատանքներին։ Մամիկոնյանցի առաջարկած պլանով 1931 թվականի ապրիլի 7-ին, հայրենական պրակտիկայում առաջին անգամ, պայթյունի օգնությամբ հանգցվել է գազի շատըրվանի ութ և կես ամիս տևած հրդեհը Մայկոպի մոտ։ 1943-1968 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ՆԳՄ հրշեջ պաշտպանության գլխավոր վարչությունում։ 1968 թվականից, կենսաթոշակի անցնելուց հետո, աշխատել է նավթի համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում (Մոսկվա) որպես գլխավոր մասնագետ։ Մշակել է այրվող գազանավթային շատրվանների արագ հրշիջման նոր մեթոդիկա և տեխնիկա։ Նրա մասնակցությամբ և ղեկավարությամբ են մարվել նավթահանքերի մի շարք բարդ հրդեհներ Գրոզնիում, Օրենբուրգում, Սարատովում և սոցիալիստական մի շարք երկրներում։ Մամիկոնյանցը անմիջական օգնություն է ցույց տվել Հայաստանում ռազմականացված հրշեջ պաշտպանության կազմակերպման ու զարգացման գործին։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով, ինչպես նաև ԳԴՀ, Լեհաստանի, Հունգարիայի, Բուլղարիայի շքանշաններով ու մեդալներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мамиконянц Г. М. Тушение пожаров мощных газовых и нефтяных фонтанов / Мамиконянц Г. М. - М.: Недра, 1971. - 95 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 193