Jump to content

Հուզական դելիրիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուզական դելիրիում
ՊատճառԹմրանյութերի օգտագործում, հոգեկան հիվանդություններ[1]
Հիվանդության ախտանշաններհոգեշարժական գրգռվածություն, դելիրիում և գերքրտնարտադրություն
ՀետևանքԹմրամիջոցների չարաշահում և հոգեկան հիվանդություն
Բժշկական մասնագիտությունԱնհետաձգելի բուժօգնություն, հոգեբուժություն
ՀոմանիշներՀուզական դելիրիումի համախտանիշ, գրգռման դելիրիում
Տարբերակիչ ախտորոշումԱրյան գլյուկոզի ցածր մակարդակ, արևահարություն, թիրոտոքսիկոզ, պարանոիդ շիզոֆրենիա, երկբևեռ աֆեկտիվ խանգարում[1]
ԲուժումՀանգստացնող միջոցներ, սառեցում, ներերակային հեղուկներ[1]
ԲարդություններՌաբդոմիոլիզ, հիպերկալեմիա[1]
ԿանխատեսումՄահվան ռիսկը փոքր է 10%-ից[1]
Հանդիպման հաճախականությունՀայտնի չէ[1]

Հուզական դելիրիում, հայտնի նաև գրգռման դելիրիում. վիճակ, որը դրսևորվում է հոգեշարժական գրգռվածության, դելիրիումի և գերքրտնարտադրության ժամանակ[1]։ Այն կարող է դրսևորվել բռնության փորձերի, անսպասելի ուժի կիրառման և մարմնի շատ բարձր ջերմաստիճանի ժամանակ[2]։ Բարդություններից են ռաբդոմիոլիզը (կմախքային մկանների հյուսվածքի քայքայում) և արյան կալիումի մակարդակի բարձրացումը[1]։

Պատճառը հաճախ կապված է թմրանյութերի երկարատև օգտագործման կամ հոգեկան հիվանդությունների հետ[1]։ Հիմնական թմրանյութերից են կոկաինը, մեթամֆետամինը կամ կաթինոնի փոխարինիչները[2]։ Դրանց օգտագործման զուգակցումը հոգեկան հիվանդությունների և դեղամիջոցների, մասնավորապես՝ հոգեմետ դեղերի հանկարծակի դադարեցման հետ՝ կարող է հանգեցնել հուզական դելիրիումի առաջացմանը[1]։ Ենթադրվում է, որ հիմնական մեխանիզմը ուղեղում դոֆամինային համակարգի գործառույթի խանգարումն է[2]։ Ախտորոշումը ընդունվել է Ամերիկայի անհետաձգելի բուժօգնության բժիշկների քոլեջի կողմից, բայց ներառված չէ Հոգեկան հիվանդությունների ախտորոշիչ և վիճակագրական ուղեցույցի, Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ[1][3]։

Նախնական բուժումը ներառում է հանգստացնող դեղամիջոցներ, օրինակ՝ կետամին կամ միդազոլամ և հալոպերիդոլ, որոնք տրվում են միջմկանային ներարկման եղանակով[4]։ Մարմնի բարձր ջերմաստիճան ունեցող հիվանդները հնարավոր է արագ սառեցման կարիք ունենան[1]։ Այլ օժանդակ միջոցներից կիրառվում են ներերակային հեղուկներ և նատրիումի հիդրոկարբոնատ[1]։ Հիվանդների մահվան ռիսկը քիչ է 10%-ից[1]։ Մահ սովորաբար առաջանում է սրտի կանգի հետևանքով[1]։

Դեպքերի առաջացման հաճախականությունը հայտնի չէ[1]։ Տղամարդիկ հիվանդանում են ավելի հաճախ, քան կանայք[5]։ Հիվանդության պատճառով մահացածները սովորաբար 36 տարեկան տղամարդիկ են[1]։ Հաճախ իրավապաշտպանները հիվանդներին կառավարելու նպատակով կիրառել են թեյզերներ (էլեկտրաշոկային զենքի տեսակ, որը հնարավորություն է տալիս ազդել թիրախի վրա 4,5-10 մետր հեռավորությունից) կամ ֆիզիկական այլ միջոցներ[1]։ Նմանատիպ հիվանդություն նկարագրվել է 1800-ականներին և հիշատակվել է որպես «Բելլի մոլուցք»[1]։ «Հուզական դելիրիում» եզրույթը չի կիրառվել նախքան 1980-ականները[1]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուզական դելիրիումի նշաններն ու ախտանիշներն են[6][7][8][9][10]

  • Պարանոյա
  • Ապակողմնորոշում
  • Ապասոցիալականացում
  • Գերագրեսիվություն
  • Հաճախասրտություն
  • Ցնորքներ
  • Գերքրտնարտադրություն
  • Չկապակցված խոսք կամ գոռգռոց
  • Գերմարդկային ուժի զգացողություն և դիմացկունություն (հատկապես, երբ փորձում է դիմադրել ինչ-որ ուժի)
  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում/ տարածուն քրտնարտադրություն (նույնիսկ ցուրտ եղանակի դեպքում)
  • Ոչ պատշաճ հագնված վիճակ (շորերը հանելը)

Հուզական դելիրիումը ավելի հաճախ է հանդիպում ծանր հոգեկան հիվանդությունների պատմություն ու թմրանյութերի՝ մասնավորապես հոգեխթանիչ դեղերի (օրինակ՝ կոկաին և ՄԴՊՎ (մեթիլենդիօքսիպիրովալերոն)) սուր կամ քրոնիկ չարաշահում ունեցող տղամարդկանց շրջանում[11][12]։ Ալկոհոլից հրաժարումը կամ գլխի վնասվածքը նույնպես կարող են հանգեցնել հիվանդության առաջացման[6]։ Մահվան դեպքերի մեծամասնությունը հանդիպում է տղամարդկանց շրջանում։

Հուզական դելիրիումով մարդիկ հիմնականում ունենում են դեղորայքային սուր ներթունավորում, հիմնականում ֆենցիկլիդինից, մեթիլենդիօքսիպիրովալերոնից (ՄԴՊՎ), կոկաինից և մեթամֆետամինից[7]։ Մահվան հանգեցնող մյուս դեղամիջոցները հոգեմետ են[13][14][15]։

Հուզական դելիրիումի ախտաֆիզիոլոգիան բացահայտված չէ, բայց ակնհայտորեն բազմագործոնային է[9][16]։ Գործոններից են դիրքային շնչահեղձությունը, մարմնի բարձր ջերմաստիճանը, դեղորայքային թունավորումը և/կամ կատեխոլամին-կախյալ մահացու, ոչ նորմալ սրտային ռիթմերը[16]։

Այլ հիվանդություններ, ինչպիսիք են՝ խուճապային գրոհները, մարմնի բարձր ջերմաստիճանը, դիաբետը, գլխի վնասվածքը, հարբեցատենդը և հիպերթիրոիդիզմը, կարող են նման լինել հուզական դելիրիումին[17]։

Սկզբնական բուժումը կետամինի կամ միդազոլամի և հալոպերիդոլի միջմկանային ներարկման եղանակով կիրառումն է՝ հիվանդին հանգստացնելու համար[4]։ Արագ սառեցումը կարող է կիրառվել մարմնի բարձր ջերմաստիճանի ժամանակ[1]։ Որպես օժանդակ միջոցներ կիրառում են ներերակային հեղուկներ և նատրիումի հիդրոկարբոնատ[1]։ Կետամինի առավելություններից է ազդեցության արագ սկիզբը[18]։

1849 թվականին նմանատիպ հիվանդություն բնութագրվել է Լյութեր Բելլի կողմից՝ որպես «Բելլի մոլուցք»[19]։

«Հուզական դելիրիում» անվան տակ առաջին անգամ նկարագրվել է 1985 թվականին՝ որպես կոկաինային ներթունավորումից առաջացող վիճակ[6][20]։

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուզական դելիրիումը ընգրկված չէ DSM-5-ի (Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկ, 5-րդ հրատարակություն, 2013 թվական) կամ ICD-10-ի (Հիվանդությունների միջազգային դասակարգում, 10-րդ հրատարակություն, 1992 թվական) մեջ։ Սակայն, «հուզական դելիրիում» հիվանդությունը ընդունվել է Բժշկական փորձագետների ազգային ասոցիացիայի և Անհետաձգելի բուժօգնության բժիշկների ամերիկյան ասոցիացիայի կողմից, ովքեր 2009 թվականին Սպիտակ գրքում հաստատեցին, որ «հուզական դելիրիումը» կարող է բնութագրվել տարբեր օրենսգրքերով՝ ICD-9-ից անկախ[11]։

2007 թվականին քաղաքացիական ազատությունների ամերիկյան միավորումից Էրիկ Բալաբանը հաստատեց, որ հուզական դելիրիումը չի ճանաչվել Ամերիկյան բժշկական ասոցիացիայի կամ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից, և որ ախտորոշումը ծառայել է «որպես փողերի լվացման միջոց, ինչը կարող է լինել ուժի չարաշահման և կալանքի մեջ գտնվող պաշտոնյաների կառավարման մեթոդների անհամապատասխան կիրառում»[21]։ 2007 թվականին Ամերիկյան բժշկական ասոցիացիայից Մելիսա Սմիթը հաստատեց, որ կազմակերպությունը ունեցել է «ոչ պաշտոնական քաղաքականություն»[22]։

Թեյզերի կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ քաղաքացիական իրավունքների խմբեր պնդում են, որ հուզական դելիրիումի ախտորոշումները կիրառվում են իրավապաշտպաններին մեղադրանքներից ազատելու համար՝ այն դեպքերում, երբ ուժի չափազանց կիրառումը կարող է հանգեցնել հիվանդի մահվան[23][24][25]։ 2003 թվականին Սևամորթ ազգերի առաջընթացի ազգային ասոցիացիան հաստատեց, որ հուզական դելիրիումը կիրառվում է ավելի հաճախ փոքրամասնության, քան սպիտակամորթների մահերը մեկնաբանելու համար[25]։

2007 թվականին Կանադայում Ռոբերտ Դզիեկանսկին արժանացավ ժողովրդական ուշադրության և այն կենտրոնացրեց թեյզերների կիրառման վրա՝ հասարակական կարգի պահպանման նպատակով ոստիկանության գործողությունների և հուզական դելիրիումի ախտորոշման ժամանակ։ Ոստիկանության հոգեբան Մայք Ուեբստերը Բրիտանական Կոլումբիայում թեյզերներից առաջացած մահերի հետազոտության արդյունքում փաստեց, որ Taser International-ը ոստիկանության «ուղեղը լվացել է» էլեկտրական զենքի «զավեշտալի անհամապատասխան» կիրառման հաստատման համար։ Նա հուզական դելիրիումը անվանեց «կասկածելի խանգարում», որը կիրառվել է Taser International-ի կողմից՝ ոստիկանության վարժանքների համար[26]։ 2008 թվականի զեկույցի մեջ Կանադայի արքայական ոստիկանության հեծյալների գունդը պահանջեց, որ հուզական դելիրիումը չպետք է ընգրկվի Կանադայի արքայական ոստիկանության հեծյալների գնդի օպերատիվ կառավարման մեջ՝ առանց հոգեկան առողջության պահպանման և ոստիկանության խորհրդատու մարմնի պաշտոնական թույլտվության[27]։

Ըստ 2010 թվականի Դատական բժշկության ամսագրում հրատարակված համակարգային վերանայման տվյալների՝ հուզական դելիրիումի հետ կապված ախտանիշները ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ բժշկական վտանգ են ներկայացնում, քան թեյզերների կիրառումը, և, որ թվում է անհավանական՝ թեյզերների կիրառումը նշանակալիորեն սրում է հուզական դելիրիումի ախտանիշները[28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Vilke, GM; DeBard, ML; Chan, TC; Ho, JD; Dawes, DM; Hall, C; Curtis, MD; Costello, MW; Mash, DC; Coffman, SR; McMullen, MJ; Metzger, JC; Roberts, JR; Sztajnkrcer, MD; Henderson, SO; Adler, J; Czarnecki, F; Heck, J; Bozeman, WP (2012 թ․ նոյեմբեր). «Excited Delirium Syndrome (ExDS): defining based on a review of the literature». The Journal of Emergency Medicine. 43 (5): 897–905. doi:10.1016/j.jemermed.2011.02.017. PMID 21440403.
  2. 2,0 2,1 2,2 Mash, DC (2016). «Excited Delirium and Sudden Death: A Syndromal Disorder at the Extreme End of the Neuropsychiatric Continuum». Frontiers in Physiology. 7: 435. doi:10.3389/fphys.2016.00435. PMC 5061757. PMID 27790150.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  3. Vilke, Gary M.; Payne-James, J. Jason (2016). Current Practice in Forensic Medicine. John Wiley & Sons, Ltd. էջեր 97–117. doi:10.1002/9781118456026.ch6. ISBN 9781118456026.
  4. 4,0 4,1 Gerold, KB; Gibbons, ME; Fisette RE, Jr; Alves, D (2015). «Review, clinical update, and practice guidelines for excited delirium syndrome». Journal of Special Operations Medicine. 15 (1): 62–9. PMID 25770800.
  5. Gonin, P; Beysard, N; Yersin, B; Carron, PN (2018 թ․ մայիս). «Excited Delirium: A Systematic Review». Academic Emergency Medicine. 25 (5): 552–565. doi:10.1111/acem.13330. PMID 28990246.
  6. 6,0 6,1 6,2 Samuel E, Williams RB, Ferrell RB (2009). «Excited delirium: Consideration of selected medical and psychiatric issues». Neuropsychiatr Dis Treat. 5: 61–6. doi:10.2147/ndt.s2883. PMC 2695211. PMID 19557101. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. 7,0 7,1 Grant JR, Southall PE, Mealey J, Scott SR, Fowler DR (2009 թ․ մարտ). «Excited delirium deaths in custody: past and present». Am J Forensic Med Pathol. 30 (1): 1–5. doi:10.1097/PAF.0b013e31818738a0. PMID 19237843. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին.
  8. Alan W. Benner, Excited Delirium, 1996 Արխիվացված Հունիս 2, 2007 Wayback Machine
  9. 9,0 9,1 Lisa Hoffman (2009 թ․ նոյեմբեր). «ACEP Recognizes Excited Delirium as Unique Syndrome». Emergency Medicine News. 31 (11): 4. doi:10.1097/01.EEM.0000340950.69012.8d. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին.
  10. «Excited Delirium.org: For Law Enforcement». University of Miami. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  11. 11,0 11,1 ACEP Excited Delirium Task Force (2009 թ․ սեպտեմբերի 10). «White Paper Report on Excited Delirium Syndrome». American College of Emergency Physicians. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  12. Ruth SoRelle (2010 թ․ հոկտեմբեր). «ExDS Protocol Puts Clout in EMS Hands». Emergency Medicine News. 32 (10): 1, 32. doi:10.1097/01.EEM.0000389817.48608.e4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. Levine M, Ruha AM (2012 թ․ հուլիս). «Overdose of atypical antipsychotics: clinical presentation, mechanisms of toxicity and management». CNS Drugs. 26 (7): 601–11. doi:10.2165/11631640-000000000-00000. PMID 22668123.
  14. Minns AB, Clark RF (2012). «Toxicology and overdose of atypical antipsychotics». J Emerg Med. 43 (5): 906–13. doi:10.1016/j.jemermed.2012.03.002. PMID 22555052.
  15. Wang PS, Schneeweiss S, Setoguchi S, Patrick A, Avorn J, Mogun H, Choudhry NK, Brookhart MA (2007). «Ventricular arrhythmias and cerebrovascular events in the elderly using conventional and atypical antipsychotic medications». J Clin Psychopharmacol. 27 (6): 707–10. doi:10.1097/JCP.0b013e31815a882b. PMID 18004143.
  16. 16,0 16,1 Otahbachi M, Cevik C, Bagdure S, Nugent K (2010 թ․ հունիս). «Excited delirium, restraints, and unexpected death: a review of pathogenesis». Am J Forensic Med Pathol. 31 (2): 107–12. doi:10.1097/PAF.0b013e3181d76cdd. PMID 20190633.(չաշխատող հղում)
  17. «What other medical emergencies can look like excited delirium?». PoliceOne.com. 2006 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 26-ին.
  18. Mankowitz, SL; Regenberg, P; Kaldan, J; Cole, JB (2018 թ․ սեպտեմբերի 6). «Ketamine for Rapid Sedation of Agitated Patients in the Prehospital and Emergency Department Settings: A Systematic Review and Proportional Meta-Analysis». The Journal of Emergency Medicine. 55 (5): 670–681. doi:10.1016/j.jemermed.2018.07.017. PMID 30197153.
  19. Kraines. «Bell's Mania». The American Journal of Psychiatry. Արխիվացված է օրիգինալից 2008-07-25-ին. Վերցված է 2019-02-24-ին.
  20. Wetli CV, Fishbain DA (1985 թ․ հուլիս). «Cocaine-induced psychosis and sudden death in recreational cocaine users». J. Forensic Sci. 30 (3): 873–80. PMID 4031813.
  21. «Death by Excited Delirium: Diagnosis or Coverup?». NPR. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 26-ին. «You may not have heard of it, but police departments and medical examiners are using a new term to explain why some people suddenly die in police custody. It's a controversial diagnosis called excited delirium. But the question for many civil liberties groups is, does it really exist?»
  22. «Excited Delirium: Police Brutality vs. Sheer Insanity». ABC News. 2007 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 13-ին. «Police and defense attorneys are squaring off over a medical condition so rare and controversial it can't be found in any medical dictionary — excited delirium. Victims share a host of symptoms and similarities. They tend to be overweight males, high on drugs, and display extremely erratic and violent behavior. But victims also share something else in common. The disorder seems to manifest itself when people are under stress, particularly when in police custody, and is often diagnosed only after the victims die.»
  23. Paquette M (2003). Paquette, Mary (ed.). «Excited delirium: does it exist?». Perspect Psychiatr Care. 39 (3): 93–4. doi:10.1111/j.1744-6163.2003.00093.x. PMID 14606228.
  24. Truscott A (2008 թ․ մարտ). «A knee in the neck of excited delirium». CMAJ. 178 (6): 669–70. doi:10.1503/cmaj.080210. PMC 2263095. PMID 18332375.
  25. 25,0 25,1 "'Excited delirium' as a cause of death" Արխիվացված 2012-11-03 Wayback Machine, Daniel Costello, Los Angeles Times, April 21, 2003
  26. Hall, Neil (2008 թ․ մայիսի 14). «Police are 'brainwashed' by Taser maker; Psychologist blames instructions». Vancouver Sun. Canwest. էջեր A1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  27. "An Independent Review of the Adoption and Use of Conducted Energy Weapons by the Royal Canadian Mounted Police" Արխիվացված Դեկտեմբեր 31, 2009 Wayback Machine, John Kiedrowski, Royal Canadian Mounted Police, June 5, 2008
  28. Jauchem JR (2010 թ․ հունվար). «Deaths in custody: are some due to electronic control devices (including TASER devices) or excited delirium?». Journal of Forensic and Legal Medicine. 17 (1): 1–7. doi:10.1016/j.jflm.2008.05.011. PMID 20083043.