Հովհաննես Բոստանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Բոստանջյան
Ծնվել է1924
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Հովհաննես Նիկոլայի Բոստանջյան (1924, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Բոստանջյանը ծնվել է 1924 թվականին, Կամո քաղաքում։ Մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո Հովհաննեսն անցել է ուսուցչական աշխատանքի։ 17 տարեկան է եղել, երբ սկսվել է պատերազմը[1]։

Իր նախկին ուսուցիչների հետ նա զինվորագրվել է 408-րդ Հայկական դիվիզիային։ Ծառայել է առանձին սակրավորների գումարտակում և աչքի ընկել գերազանց ծառայությամբ։ 1943 թվականին մասնակցել է Ուկրաինայի Սումի քաղաքի ազատագրման մարտերին և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո ուղարկվել է 18-րդ բանակ։ Շարքային զինվորը կռվել է Նովոռոսիյսկի, Թամանի ազատագրման մարտերին։ 1943 թվականին Կերչ քաղաքի մատույցներում 2-րդ գվարդիական դիվիզիայի մարտիկների շարքերում սերժանտ Հովհաննեսը մասնակցել է № 115 բարձունքի գրավմանը։ Մյուս ստորաբաժանումների փոխգործողությամբ դասակը գրավել է բարձունքը։ Մարտերի ժամանակ Հովհաննեսը վիրավորվել է։ Բուժվելուց հետո, 1944 թվականի ապրիլին, իր դիվիզիայի կազմում մասնակցել է Յալթա, Սևաստոպոլ քաղաքների ազատագրմանը։ Ցուցաբերած արիության և խիզախության համար Հովհաննեսը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և արժանացել է գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրին։ Այնուհետև Բոստանջյանը կռվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատում, մասնակցել Լատվիայի ազատագրմանը և երկրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո, 1944 թվականի դեկտեմբերին վերադարձել է տուն[1]։

1944 թվականին վերադառնալով տուն Բոստանջյանը անցել է մանկավարժական աշխատանքի։ Բոստանջյանը Կամո քաղաքի ճանաչված ուսուցիչներից էր։ Նա աշխատանքին զուգընթաց սովորել և ստացել է բարձրագույն կրթություն։ Վերջին տարիներին Բոստանջյանը վարել է քաղաքային ժողկրթբաժնի դպրոցական տեսչի պաշտոնը և իր հարուստ գիտելիքներն է հաղորդել երիտասարդ ուսուցիչներին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]