Հովարդ էլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովարդ էլիս
անգլ.՝ Howard Sylvester Ellis
Ծնվել էհուլիսի 2, 1898(1898-07-02)[1]
Դենվեր, ԱՄՆ
Մահացել էապրիլի 15, 1992(1992-04-15) (93 տարեկան)
Capitola, Սանտա Կրուս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերԱյովա նահանգի համալսարան, Միչիգանի համալսարան, Այովայի համալսարան և Հարվարդի համալսարան
Գիտական ղեկավարՖրենկ Թաուսիգ[2]
Եղել է գիտական ղեկավարAlvin Marty?, Roger Frederick Miller?[2], Markos Mamalakis?[2], Erskine Williams McKinley?[2] և Richard E. Towey?[2]

Հովարդ Սիլվեստր Էլիս (անգլ.՝ Howard Sylvester Ellis, հուլիսի 2, 1898(1898-07-02)[1], Դենվեր, ԱՄՆ - ապրիլի 15, 1992(1992-04-15), Capitola, Սանտա Կրուս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1949 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1953-1955 թվականներին Միջազգային տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովարդը ծնվել է 1898 թվականի հուլիսի 2-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, Սիլվեստր Էլդոնի և Նելլի Բլանշ (Յանգ) Էլիսի ընտանիքում[3]։

1920 թվականին Էլիսը բակալավրի աստիճան է ստացել Այովա նահանգի համալսարանում, 1922 թվականին՝ Միչիգանի համալսարանում, 1924 թվականին՝ մագիստրոսի աստիճան և 1929 թվականին՝ դոկտորի աստիճան Հարվարդի համալսարանում[4]։ 1924-1925 թվականներին սովորել է Հայդելբերգի համալսարանում, իսկ 1925-1927 թվականներին սովորել է Վիեննայի համալսարանում։

Դասախոսական գործունեությունը սկսել է 1920-1922 թվականներին Անն Արբորի Միչիգանի համալսարանում որպես տնտեսագիտության դասախոս։ 1925-1929 թվականներին դասավանդել է որպես պրոֆեսորի ասիստենտ, 1935-1937 թվականներին՝ ասոցացված պրոֆեսոր, իսկ 1935-1938 թվականներին՝ լրիվ պրոֆեսոր։ 1938-1992 թվականներին Կալիֆոռնիայի համալսարանում եղել է տնտեսագիտության պրոֆեսոր։ 1965 թվականին հրաժարական է տվել՝ դառնալով Կալիֆորնիայի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր[4]։

1943-1946 թվականներին եղել է Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի հետազոտությունների և վիճակագրության տնօրենի տեղակալ։ 1944-1945 թվականներին և 1949 թվականին Կոլումբիայի համալսարանում տնտեսագիտության պրոֆեսոր էր, իսկ 1951 թվականին՝ Տոկիոյի համալսարանում, 1958-1959 թվականներին՝ Մումբայի համալսարանում։ 1949-1950 թվականներին եղել է Մարշալի պլանի ուսումնասիրման միջազգային հարաբերությունների խորհրդի նախագծի տնօրեն, 1952-1953 թվականներին՝ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի տնտեսական խորհրդատու։ 1960 թվականին՝ ՄԱԿԼատինական Ամերիկայի կրթության հարցերով մասնագետ։ 1963 թվականին՝ Աթենքի տնտեսական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր[4]։

1951 թվականին Միչիգանի համալսարանը և Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանը Հովարդ Էլիսին շնորհել են իրավունքի դոկտորի պատվավոր կոչում[5]։ 1949 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, 1953-1956 թվականներին՝ նախագահ և 1956-1962 թվականներին՝ գործադիր կոմիտեի անդամ, Միջազգային տնտեսական ասոցիացիայի պատվավոր նախագահ, Թագավորական տնտեսական ընկերության անդամ, Պֆի Բետա Կապա ընկերության անդամ[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովարդ Էլիսն ամուսնացել է 1935 թվականի հուլիսին Հերմինա Ջոան Հոերլեսբերգերի հետ, ունեցել են երկու դուստ՝ Դորոտի Մարգարեթը և Մարթա Ժոզեֆինան[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլլիսն իր նվաճումների համար պարգևատրվել է[4]՝

  • 1923 թվական - Ռիկարդո կրթաթոշակ Հարվարդի համալսարանից իր էսսեների համար,
  • 1924 թվական - Ֆեդերիկ Շելդոն կրթաթոշակ Հարվարդի համալսարանից 1924-1925 թվականների ընթացքում,
  • 1930 թվական - Դեյվիդ Ուելսի մրցանակ Հարվարդի համալսարանի հրատարակչությունում դոկտորական ատենախոսության հրապարակման համար,
  • 1933 թվական - Խորհրդի սոցիոլոգիական հետազոտությունների կրթաթոշակ 1933-1935 թվականների ընթացքում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mathematics Genealogy Project — 1997.
  3. 3,0 3,1 3,2 Prabook.com Howard Sylvester Ellis.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Break G.F., Letiche J.M. Howard Sylvester Ellis, Economics: Berkeley // The Regents of The University of California.
  5. University of Michigan Honorary Degree. Архивировано из первоисточника 17 Սեպտեմբերի 2016.