Ֆրենկ Թաուսիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Թաուսիգ
անգլ.՝ Frank William Taussig
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1859(1859-12-28)[1][2][3]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 11, 1940(1940-11-11)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Ծնողներհայր՝ William Taussig?
Զբաղեցրած պաշտոններնախագահ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներHelen B. Taussig?
 Frank William Taussig Վիքիպահեստում

Ֆրենկ Ուիլյամ Թաուսիգ (անգլ.՝ Frank William Taussig, դեկտեմբերի 28, 1859(1859-12-28)[1][2][3], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - նոյեմբերի 11, 1940(1940-11-11)[1][2], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, պատմաբան և սոցիոլոգ, տնտեսագիտության նեոդասական ուղղության ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Ուիլյամ Թաուսիգն ավարտել է Հարվարդի համալսարանը, պրոֆեսոր էր նույն համալսարանում։ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ 1904-1905 թվականներին. Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ 1925 թվականից։ Միացյալ Նահանգների միջազգային առևտրի հանձնաժողովի առաջին նախագահը 1917-1919 թվականներին։ Մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսին։

1888 թվականին նա ամուսնացել է Էդիթ Թոմասի հետ, նրանց ամուսնությունից ծնվել է որդի և 3 դուստր։

1918 թվականին նա ամուսնացել է Լորա Ֆիշերի հետ։

Մահացել է 1940 թվականի նոյեմբերի 11-ին 80 տարեկան հասակում ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տնտեսագիտության սկզբունքները» 2 հատորում. (Տնտեսագիտության սկզբունքներ, 1911)։
  • Թաուսինգ Ֆ․,Ջոսլի Ս․ «Ամերիկյան բիզնես առաջնորդներ». Սոցիալական ծագման և սոցիալական շերտավորման ուսումնասիրություն։ - Նյու Յորք։ Մակմիլան, 1932 թ.
  • Թաուսինգ Ֆ․ Սոցիալիզմ. // Թաուսինգ Ֆ․, Շապոչնիկով Ն․. Սոցիալիզմ կամ կապիտալիզմ. երկու գիտահանրամատչելի էսսեներ. - Մ.: Ուսուցիչների հրատարակչություն Մոսկ., 1917. — 56 էջ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոմպետեր Յ․, Տաս հանրաճանաչ տնտեսագետներ (Գայդարի համալսարան), Մ. էջ 400, ISBN 978-5-91129-075-7։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Թաուսիգ» հոդվածին։