Հոմոմոնումենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոմոմոնումենտ
Հուշարձանի տեսքը վերևից
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր, LGBT historic place?, cautionary monument? և պատերազմի հուշահամալիր
ՔանդակագործKarin Daan?[1][2]
Ստեղծումսեպտեմբերի 5, 1987[2]
Բացումսեպտեմբերի 9, 1987[2]
Երկիր Նիդերլանդներ[2]
ԲնակավայրԱմստերդամ[1][2]
ՀասցեWestermarkt, 1016 DH, Amsterdam (Amsterdam), Noord-Holland, Nederland[2]
Նյութգրանիտ
Մասն էSleutelwerken?[1]
ՄակագրությունNaar vriendschap zulk een mateloos verlangen
Ներկա վիճակկանգուն
կայք
 Homomonument in Amsterdam Վիքիպահեստում

Հոմոմոնումենտ (հոլ.՝ Homomonument), հուշարձան Ամստերդամի պատմական կենտրոնում, որը կառուցվել է ի հիշատակ գեյերի և լեսբուհիների, որոնք ենթարկվել են ճնշումների և հետապնդումների իրենց սեռական կողմնորոշման պատճառով։ Հուշարձանը ստեղծվել է, որպեսզի աջակցեն և ոգևորեն նույնասեռական տղամարդկանց ու կանանց, ովքեր պայքարում են խտրականության և բռնաճնշումների դեմ։ Հոմոմոնումենտի հեղինակն է հոլանդացի նկարչուհի Քարին Դաանը․ հուշարձանը հանդիսավոր բացվել է 1987 թվականի սեպտեմբերի 5-ին Վեսթերմարքթ (հոլ.՝ Westermarkt) հրապարակում։

Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմոմոնումենտն իրենից ներկայացնում է երեք եռանկյուններով կոմպոզիցիա վարդագույն եռանկյուններով։ Այս խորհրդանիշն ունի խորը պատմական արմատներ․ վարդագույն եռանկյունին նացիստական համակենտրոնացման ճամբարներում ծառայում էր որպես նշագրում համասեռամոլ կալանավորներին առանձնացնելու նպատակով։ Ընդ որում, բացի այլ նշագրումներից, վարդագույն եռանկյունին չափերով առավել մեծ էր, որպեսզի հեռվից տեսանելի լիներ այդ խումբը, որն առավել ատելի էր մյուսների համեմատությամբ։ Մահվան ճամբարներում համասեռամոլների մահացությունը կազմում էր 60 %։ Ըստ առանձին գնահատականների նացիստական քաղաքականության պատճառով ավելի քան 50 հազար գեյեր սպանվեցին։ Արդյունքում վարդագույն եռանկյունին դարձավ ԼԳԲՏէմանսիպացիայի և իրավունքների պայքարի խորհրդանիշ[3][4][5]։

Հոմոմոնումենտը կառուցված է ոչ միայն հավերժացնելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հոմոսեքսուալիստների հիշատակը, այլև բոլոր լեսբուհիների ու գեյերի, ովքեր երբևէ ենթարկվել են հետապնդումների, զոհվել են և ցայսօր էլ շարունակվում են զոհվել[6]։ Հուշարձանը ստեղծվել է նաև նրա համար, որպեսզի հարգվեն այն տղամարդկանց ու կանանց հիշատակը, ովքեր պայքարել են ու շարունակում են պայքարել մարդու իրավունքների ազատության համար։ Հուշարձանը կառուցվել է, որպեսզի պատմությունը չկրկնվի։

Հոմոմոնումենտը ծառայում է ԼԳԲՏ-ի ներկայացուցիչների համար քամինգ աութ կատարելու համար։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմոմոնումենտի կառուցումը, 1987 թվական

Երկրորդ աշխարհամարտի տարիներին զոհված նույնասեռական զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ծագեց ԼԳԲՏ շարժումը Նիդերլանդներում։ Դեռևս 1961 թվականին ակտիվիստ Ջեֆ Լաստը (հոլ.՝ Jef Last) առաջարկեց կառուցել «անկախ գեյի հուշարձան»՝ նշելով, որ «ոչ ոք չգիտե, թե նրանք քանիսն են (բռնաճնշված գեյերը), չկան վիճակագրական տվյալներ, հայտնի չէ, թե նրանք ճամբարներում սովից են մահացել, թե այլ պայմաններում»։ Սակայն այս գաղափարը փաստացիորեն տարածում գտավ 1970-ականներին։

1970 թվականին գեյ շարժման ակտիվիստները ազատազրկվեցին, երբ ցանկանում էին ծաղկեփունջ դնել Դամ հրապարակում Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված Ազգային հուշարձանին[7]։ Ծաղիկները հանվեցին հուշարձանից ոստիկանների կողմից և հայտարարվեց, թե դա մահացածների հիշատակն է վիրավորում։ 1970-ականների ամբողջ ընթացքում շատ նույնասեռականներ ծաղիկներ դրեցին այդ հուշարձանին՝ նշելով որ շատ միասեռականներ են զոհ գնացել Երկրորդ աշխարհամարտին[8]։

Այս հուշարձանի առաջին քարը դրվել է 1987 թվականի ապրիլի 28-ին Վեսթերմարքթ հրապարակում։ Հոմոմոնումենտի հանդիսավոր բացման պաշտոնական արարողությունը կատարվեց 1987 թվականի սեպտեմբերի 5-ին։ Այն դարձավ առաջին ամբողջական հուշարձանն իր տեսակի մեջ։ Այս դեպքի շնորհիվ Նիդերլանդները ձեռք բերեց Արևմուտքի հանդուրժող երկրի փառք։ Այն կարևոր քայլ հանդիսացավ Եվրոպայում հոմոֆոբիայի դեմ պայքարում։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարության սխեման

Հոմոմոնումենտը գտնվում է Վեսթմարքթ հրապարակում՝ Կայզերսգրախթ ջրանցքի ափին, Վեսթերքերք հնամենի եկեղեցու մոտ։ Հուշարձանն իրենից ներկայացնում է երեք հավասարակողմ եռանկյունիներ վարդագույն գրանիտից։ Նիստերը 10 մետր են, որոնք միացած են միամյանց գծերով՝ կրկին գրանիտից։ Այս եղանակով ստացվում է մեկ մեծ եռանկյունի՝ 36 մետր երկարությամբ։ Քարին Դաանը հուշարձանն այնպես է կառուցել, որ այդ մոնումենտալ ստեղծագործությունը չխաթարի շրջակա միջավայրը, պատմական միջուկն ու քաղաքային լանդշաֆտը[9]։

Հոմոմոնումենտը ֆիզիկորեն մարմնավորում է երեք իդեաներ ու երեք ժամանակներ՝

  • անցյալի հիշատակ
  • խտրականության դիմակայություն
  • բռնաճնշումներ

Առաջին եռանկյունին գտնվում է Կայզերսգրախթ ջրանցքի ափին։ Այն բաղկացած է չորս աստիճաններից, որոնք նեղանալով իջնում են դեպի ջրերի վրա ու վերջանում եռանկյունու սուր անկյունով։ Եռանկյան այդ գագաթը ցույց է տալիս Դամ հրապարակը, որտեղ գտնվում է Ազգային հուշարձանը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր նահատակներին։ Թվով 4 կամրջանավերը պահպանում են հուշարձանը մոտիկից լողացող նավերի հնարավոր հարվածներից։ Այդ եռանկյունին խորհրդանշում է ներկայիս ժամանակը։ Շատ հաճախ այդ աստիճաններին մարդիկ նստում են, իսկ ջրի վրայի հարթակիում մոմեր են վառում ու ծաղիկներ դնում։

Երկրորդ եռանկյունին կառուցած է պոդիումի նման, որը ընդհանուր տարածքից 60 սանտիմետրով ավելի բարձր է կառուցած։ Այն խորհրդանշում է ապագա ժամանակը։ Եռանկյան գագաթն ուղղված է դեպի հոլանդական ԼԳԲՏ «COC Netherlands»-ի շտաբ-բնակարանը՝ Ռոզենսթրաթ 14 հասցեում գտնվող։ Վերջինս հիմնվել է 1946 թվականին և համարվում է աշխարհի ամենահին գեյ-կազմակերպությունը[10]։ Այս եռանկյան մոտ գտնվում է «Pink Point» տաղավարը, որտեղից կարելի է ձեռք բերել տեղեկատվական գրականություն, հուշանվերներ, որոնք վերաբերում են Նիդերլանդների հոմոսեքսուալ կյանքին։ Պոդիումն օգտագործվում է որպես զանազան միջոցառումների անցկացման հարթակ։

Երրորդ եռանկյունին ընդհանուր հրապարակի սալարկի հետ հավասար հարթության վրա է կառուցված։ Այն խորհրդանշում է անցյալ ժամանակը։ Այս սալարկի եզրին փորագրված է հրեական ծագման բանաստեղծ, նույնասեռական Յակոբ Իսրայել դե Հաանի «Բարեկամության այսպիսի անսահման ձգտում» (հոլ.՝ «Naar Vriendschap Zulk een Mateloos Verlangen») բանաստեղծության տողերը։ Եռանկյան գագաթն ուղղված է դեպի Աննա Ֆրանկի տանը, որտեղ թաքնվել է Աննա Ֆրանկն իր ընտանիքի հետ, և որտեղից նրանց ուղարկել են դեպի Նացիստական համակենտրոնացման ճամբարները։

Եռանկյունի «Ներկա» Եռանկյունի «Ապագա» Եռանկյունի «Անցյալ»

Հոմոմոնումենտն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի մայիսի 4-ին Նիդերլանդներում նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված հոլանդացիների հիշատակի օրը։ Այդ օրը կատարվում է պաշտոնական արարողակարգ, հընթացս որի հիշվում են նացիստական բռնաճնշումներին զոհ գնացած գեյերին ու լեսբուհիներին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://sleutelwerken.nl/kunstwerken/homomonument
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Dutch War Memorial Database
  3. Symbols Արխիվացված 2012-02-08 Wayback Machine. // An Encyclopedia of Gay, Lesbian, Bisexual, Transgender, and Queer Culture (անգլ.) (Ստուգված է 25 Ապրիլի 2011)
  4. Why Արխիվացված 2010-09-09 Wayback Machine. // Homomonument Foundation (անգլ.) (Ստուգված է 25 Ապրիլի 2011)
  5. * Günter Grau (Hrsg.): Homosexualität in der NS-Zeit. Dokumente einer Diskriminierung und Verfolgung. Fischer-TB, Frankfurt am Main 1993, 2. überarbeitete Auflage 2004: ISBN 3-596-15973-3 (գերմ.) (Ստուգված է 16 Մայիսի 2011)
    • Burkhard Jellonnek & Rüdiger Lautmann, Hgg.: Nationalsozialistischer Terror gegen Homosexuelle. Verdrängt und ungesühnt. Paderborn 2002. ISBN 3-506-74204-3 (գերմ.) (Ստուգված է 16 Մայիսի 2011)
    • Hans-Georg Stümke, Rudi Finkler: Rosa Winkel, Rosa Listen — Homosexuelle und «Gesundes Volksempfinden» von Auschwitz bis heute. Rowohlt, Hamburg 1981, ISBN 3-499-14827-7 (գերմ.) (Ստուգված է 16 Մայիսի 2011)
  6. Foreign Secretary backs UN statement on LGBT human rights. // PinkNews.co.uk (անգլ.) (Ստուգված է 25 Ապրիլի 2011)
  7. The Netherlands Արխիվացված 2012-10-10 Wayback Machine. // An Encyclopedia of Gay, Lesbian, Bisexual, Transgender, and Queer Culture (անգլ.) (Ստուգված է 16 Մայիսի 2011)
  8. Homomonument Արխիվացված 2013-10-05 Wayback Machine. // An Encyclopedia of Gay, Lesbian, Bisexual, Transgender, and Queer Culture (անգլ.) (Ստուգված է 25 Ապրիլի 2011)
  9. Location Արխիվացված 2012-02-06 Wayback Machine. // Homomonument Foundation (անգլ.) (Ստուգված է 25 Ապրիլի 2011)
  10. О организации Արխիվացված 2007-02-05 Wayback Machine. // COC Netherlands (նիդեր.) (Ստուգված է 25 Ապրիլի 2011)
  11. Remembrance Արխիվացված 2010-09-09 Wayback Machine. // Homomonument Foundation (անգլ.) (Ստուգված է 25 Ապրիլի 2011)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոմոմոնումենտ» հոդվածին։