Դամ հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
հոլ.՝ Dam
Դամ հրապարակ
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրԱմստերդամ-Սենտրում և Ամստերդամ
Միանում էՌոկին և Դամրակ
Ստեղծում1270 և 13-րդ դար[1]
Քարտեզ
Քարտեզ

Դամ հրապարակ կամ` Դամ (հոլ.՝ de Dam), քաղաքային հրապարակ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում։ Այստեղ տեղակայված են նշանակալի շինություններ և հաճախ անց են կացվում բազմամարդ միջոցառումներ, ինչի շնորհիվ այն դարձել է քաղաքի և երկրի ամենակարևոր վայրերից մեկը։

Տեղադրվածություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամ հրապարակը գտնվում է Ամստերդամի պատմական կենտրոնում, մոտավորապես 750 մետր դեպի հարավ Ամստերդամի հիմնական տրանսպորտային հանգույցից` Կենտրոնական կայարանից, Ամստել գետի վրա եղած բնական ամբարտակի տեղում (անգլ.՝ dam` ամբարտակ)։ Իր ձևով այն ուղղանկյունի է, մոտավորապես 200 մետր ձգվում է արևմուտքից արևելք և մոտավորապես 100 մետր` հյուսիսից հարավ։ Այն կապում է Դամրակ և Ռոքին փողոցները, որոնք Ամստել գետի երկայնքով ձգվում են Կենտրոնական կայարանից դեպի Մյունթպլայն և Մյունթ աշտարակ։ Դամ հրապարակում են վերջանում շատ երթևեկելի Նյուընդայկ, Կալվըրստրաատ և Դամստրաատ փողոցները։ Հրապարակի հյուսիս-արևելյան հատվածում է գտնվում Ամստերդամի հիմնական Կարմիր լապտերների թաղամասը` Դե Վալենը։ Հրապարակի արևմտյան ծայրում է գտնվում նեոկլասիցիզմի ոճով կառուցված Ամստերդամի թագավորական պալատը, որը ծառայել է որպես քաղաքի ղեկավար մարմին 1655-1808 թվականներին։ 1808 թվականին այն դարձել է արքայական նստավայր։ Դրանից բացի այստեղ է գտնվում 15-րդ դարի գոթական ոճով կառուցված Նյու Քերք եկեղեցին ու Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանը։ Ազգային թանգարանը Ջ. Ջ. Փ. Օուդի կողմից 1956 թվականին նախագծված ու կառուցված սպիտակ քարե շինություն է, որը կոչված է հիշատակելու Երկրորդ Աշխարհամարտի զոհերի հիշատակը։ Այն հիմնական կառույցն է հրապարակի հակառակ կողմում։ Հրապարակի աչքի ընկնող շինություններից է Կրասնապոլսկի հյուրանոցը։ Այս տարատեսակ զվարճանքի վայրերը հրապարակը դարձնում են քաղաքի զբոսաշրջային կենտրոններից մեկը։


Դամ հրապարակի համայնապատկերը, 2008
Դամ հրապարակի համայնապատկերը, 2008


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամը 1544-ին, ամբարտակ Ամստել գետի վրա
Հրապարակն ուշ 1600-ականներին

Դամ հրապարակն իր անվանումն ստացել է իր սկզբնական գործառույթի պատճառով. այն ամբարտակ (անգլ.՝ dam` ամբարտակ) է եղել Ամստել գետի վրա, որտեղից էլ առաջացել է նաև Ամստերդամ քաղաքի անունը[2]։ Կառուցված լինելով մոտավորապես 1270 թվականին՝ ամբարտակը ձևավորել է առաջին կապը գետի երկու կողմերի բնակավայրերի միջև։ Ամբարտակն աստիճանաբար ընդարձակվել է և բավականին ընդարձակ է դարձել` քաղաքային հրապարակ լինելու համար` դառնալով միջուկ, որի շուրջը շարունակել է զարգանալ քաղաքը։ Այսօրվա Դամ հրապարակը ձևավորվել է երկու հրապարակներից. սկզբնական ամբարտակը, որը կոչվել է «Միջին ամբարտակ» և «Պլատցը»։ Նավերի տեղակայման վայրում, որտեղ դրանք ապրանք էին բարձում ու բեռնաթափում, շուտով ձկան մեծ խանութ է կառուցվում։ Տարածքը կենտրոն է դառնում ոչ միայն կոմերցիոն գործընթացների, այլև` կառավարման համակարգի համար. այստեղ է կառուցվում Ամստերդամի քաղաքապետարանը։ Դամ հրապարակում եղել է բարձր առևտրային կենտրոնի շենք, որը կարելի է տեսնել մի քանի հին լուսանկարների վրա։ Այն քանդվել է 1808 թվականին Լուիս Բոնապարտի հրամանով, ով, ապրելով նորակառույց արքայական պալատում, բողոքում էր, որ շենքը փչացնում է տարածքի տեսարանը։ Դամրակ փողոցը լցվել է 19-րդ դարում։ Դրանից առաջ Դամ հրապարակը բոլոր կողմերից շրջապատված էր հողերով։ 1837 թվականին այստեղ հայտնվում է արժույթի փոխանակման Բյուրո վան Զոխերը (հոլ.՝ Beurs van Zocher): 1903 թվականին կենտրոնը տեղափոխվում է այստեղից և շենքը քանդվում է։ Դրա փոխարեն, 1914 թվականին այստեղ առևտրի կենտրոն է կառուցվում։ 1856 թվականին հոլ.՝ De Eendracht (Միություն) անունով պատերազմի հուշաքար է տեղադրվում հրապարակում, Վիլհելմ 3-րդ թագավորի արձանի դիմաց։ Այն հրապարակից հանվել է 1914 թվականին։

Կրակոցներ Դամ հրապարակում, 1945[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամ հրապարակը միանգամից կրակոցներից հետո, 1945

1945 թվականի մայիսի 7-ին, Գերմանիայի կապիտուլացիայից երկու օր անց, 1000-ավոր հոլանդացիներ սպասում էին Կանադայի զորքերին Դամ հրապարակում։ Կալվերստրաատ և Պալեիստրաատ փողոցների անկյունում Կրիսգսմարինի մի խումբ անդամներ իրենց պատշգամբից դիտում էին ներքևում կանգնած մարդկանց, ովքեր երգում ու պարում էին։ Այդ ժամանակ գերմանացիները գնդացիրը տեղավորում են պատշգամբում ու սկսում են կրակել ամբոխի ուղղությամբ։ Կրակոցների մոտիվացիան պարզ չէր. գերմանացիները հարբած էին և միգուցե նրանց բարկացրել էր այն փաստը, որ հոլանդական ոստիկանությունը ձերբակալել էր մի խումբ գերմանացի զինվորականների[3]։ Կրակոցները վերջապես ավարտվում են այն ժամանակ, երբ մի խումբ բնակիչներ բարձրանում են արքայական պալատի աշտարակի վրա և սկսում են կրակել պատշգամբի ուղղությամբ։ 120 մարդ վիրավորվում է և հայտարարվում է 22 զոհի մասին։ 2013 թվականին նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հնարավոր է` զոհերի թիվը հասել է 33-ի[4][5]։

Մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

An image of the funfair in Dam square showing a Ferris wheel on the left, behind it spinning-arm ride called Speed; and a Matterhorn on the right with its spinning cars at maximum extension.
Տարվա մեջ մի քանի անգամ այստեղ են բերվում ատրակցիոններ

Տրամվայի մի քանի գծեր անցնում են Դամ հրապարակում և այստեղ կանգառ ունեն։ Ձիակառքերի գոյության ժամանակ (19-րդ դարում) Դամ հրապարակն Ամստերդամի ամենակարևոր կայարանային հանգույցն էր։ 1900 թվականից հետո այս գործառույթն անցել է Կենտրոնական կայարանին։ 19-20-րդ դարերում Ամստերդամի հիմնական հրապարակն «ազգային» է դարձել ու Նիդերլանդներում հայտնի է դարձել գրեթե բոլորին։ Հաճախ այն ամենատարբեր միջոցառումների անցկացման ու շատ մարդկանց հանդիպման վայր է։ Տարվա մեջ մի քանի անգամ, օրինակ, Թագավորի օրն ու Ծննդյան Տոներին այստեղ են բերվում ատրակցիոններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://adamlink.nl/geo/street/dam/880
  2. Martin Dunford (2010). The Rough Guide to The Netherlands. Penguin. էջեր 62–63. ISBN 978-1-84836-882-8.
  3. «Doden op 7 mei 1945». Amsterdam City Archives. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  4. «'Op 7 mei '45 meer mensen doodgeschoten op Dam dan gedacht'». de Volkskrant. 2013 թ․ մայիսի 7. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  5. List of the victims of the shooting

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամ հրապարակ» հոդվածին։