Հոբոս Ապեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոբոս Ապեր
Ծննդյան անունհայ․՝ Հովհաննես Գասպարի Անդրեասյան
Ծնվել էհուլիսի 9, 1908(1908-07-09)
ԾննդավայրԱրամուս, Հայաստան
Վախճանվել էհուլիսի 28, 1994(1994-07-28) (86 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և մանկավարժ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Հոբոս Ապեր (Հովհաննես Գասպարի Անդրեասյան, նրան Հոբոս Ապեր գրական անունով է կնքել Խնկո Ապերը, հուլիսի 9, 1908(1908-07-09), Արամուս, Հայաստան - հուլիսի 28, 1994(1994-07-28), Երևան, Հայաստան[1]), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբոս Ապերը ծնվել է 1908 թվականի հուլիսի 9-ին, Աբովյանի շրջանի Արամուս գյուղում: 1931 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: Ապա զբաղվել է մանկավարժությամբ: Ալավերդիում, Իջևանում, Կիրովականում եղել է դպրոցական տեսուչ: 1931-1932 թվականներին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրական ստուդիայում: Աշխատել է նաև Ղուրդուղուլու (այժմ՝ Արմավիր) «Բոլշևիկյան տեմպով» շրջանային թերթի խմբագրությունում: Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Աղբյուր»-ը (Մոսկվա, 1974)[2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գարնան կանչը, Երևան, Հայպետհրատ, 1958, 46 էջ:
  • Մրջյունն ու մուկը, Երևան, Հայպետհրատ, 1959, 14 էջ:
  • Դեղձանիկ, Երևան, Հայպետհրատ, 1963, 23 էջ:
  • Այս առավոտ, Երևան, «Հայաստան», 1968, 79 էջ:
  • Մուրճն ու մեխը, Երևան, «Հայաստան», 1971, 28 էջ:
  • Առնետ փեսացուն, Երևան, Հայպետհրատ, 1971, 36 էջ[3]:
  • Արևի տունը, Երևան, «Հայաստան», 1975, 102 էջ[4]:
  • Արևն ու ցողը: Բանաստեղծություններ, չափածո, հեքիաթ, Արևիկ, 1990, 36 էջ[5]
  • Մանկական բանաստեղծություններ, Արևիկ, 2001, 16 էջ[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հոբոս Ապերի կենսագրությունը avproduction.am կայքում
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 247-248:
  3. «Առնետ փեսացուն, [Բանաստեղծություններ]: Կրտսեր դպրոցական տարիքի համար / Հոբոս-Ապեր; Խմբ.՝ Էդ. Ավագյան; նկ.՝ Դ. Սարգսյան:» 
  4. Հոբոս Ապեր, Սարգսյան Դ. Դ (1975)։ Մակարյան Է Ա, ed.։ Արևի տունը: Մանկական բանաստեղծություններ։ Երևան: Հայաստան 
  5. Ապեր Հոբոս (1990)։ Արևն ու ցողը: Բանաստեղծություններ, չափածո, հեքիաթ (հայերեն)։ Արևիկ։ ISBN 9785807702791 
  6. Ապեր Հոբոս (2001)։ Մանկական բանաստեղծություններ (հայերեն)։ Արևիկ։ ISBN 9785807706218