Jump to content

Հոբալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոբալ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Լատիներեն անվանում
Columba oenas
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման վայրեր      Ձմեռավայրեր      Ամբողջ տարին


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS177098
NCBI160229
EOL1049690

Հոբալ (լատիներեն՝ Columba oenas), աղավնանմանների կարգի, աղավնիների ընտանիքի թռչուն է, տարածված է Բրիտանական կղզիներից մինչև Պուրտուգալիա, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Տյան Շան և Կաշգարիա։ Հանդիպում է Օնեգա լճի սահմաններում և Իրտիշի հովտում։ Թևերի վրա կա մուգ շերտեր, սակայն դրանք շատ թույլ են արտահայտված, կտուցը բաց գույնի է, աչքերը մուգ շագանակագույն են, ոտքերը վարդագույն, պոչի ծայրը՝ սև լայն շերտով։ Հանրապետությունում համարվում է բնադրվող, չվող թռչուն, ապրում է բացառապես անտառային գոտում, հատկապես Գիհու անտառում։ Համեմատաբար փոքրաքանակ թռչուն է, բնադրվում է առանձին զույգերով անտառի խուլ հատվածներում։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 2 սպիտակ խոշոր ձու։ Աշնանը կազմում են մեծ խմբեր և կերակրվում անտառամերձ բացատներում ու դաշտերում։ Չափազանց զգույշ թռչուն է, նստում է սովորաբար ծառերի կատարին, ձայնը խռպոտ է ու բարձր։ Սնվում են հատիկներով ու սերմերով։ Համարվում է որսի թռչուն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. Ս. Ադամյան - «Հայաստանի թռչուններ», 1985, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 232 էջ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբալ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբալ» հոդվածին։