Հնդկական մարաբու
| Հնդկական մարաբու | ||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||
| Leptoptilos dubius | ||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||
| Արեալ | ||||||||||
|
|
Հնդկական մարաբու[1] (լատիներեն՝ Leptoptilos dubius) արագիլների ընտանիքի թռչուն։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկական մարաբուն ունի 145-150 սմ երկարություն և մինչև 250 սմ թևերի բացվածք։ Թևերի վերին հատվածը ավելի մուգ մոխրագույն է և հակադրվում է ներքևի բաց մոխրագույնի հետ։ Փորի և պոչի ներքևի հատվածը բաց մոխրագույն է, գրեթե սպիտակ։ Անփետուր գլուխը վարդագույն է, իսկ հզոր կտուցը՝ դեղին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում հնդկական մարաբուն բնադրում էր Հարավային Ասիայի Հնդկաստանից, Շրի-Լանկայից մինչև Կալիմանտան, այսօր նրա բնադրման արեալը ընդգրկում է նաև Ասսամը և Կամբոջան։ Այս թռչունը ձմեռում է Վիետնամում, Թաիլանդում և Մյանմայում։ Այն ապրում է ծովի ափերին և ճահիճների մերձակայքում, ինչպես նաև լուսավոր անտառներում և չոր լանդշաֆտներում։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է գորտերով, անտեսանելի միջատներով, փոքր թռչուններով, մողեսներով ու կրծողներով, ինչպես նաև մարդու սննդի մնացորդներով։ Հնդկական մարաբուն բնադրում է արևադարձային խոնավ տարածքներում, հաճախ փոքր գաղութներով, յուրաքանչյուր գաղութում կա մինչև 30 բույն։ Բնում դնում են 2-3 ձու և ծնողները թուխս են նստում 28-30 օր։
Պոպուլացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև 19-րդ դարում թռչունները հաճախ հայտնաբերվել էին Հնդկաստանում և Բիրմայում, այսօր նրանց թիվը նվազել է և 1000 թվից պակաս է։ Դրա պատճառները բնի և կերակրման տարածքների ոչնչացումն են`չորացնելով խոնավ տարածքները, թունաքիմիկատներ օգտագործելը և ձվեր որսալն ու ընտրելը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարածման արեալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Richard Grimmett, Carol Inskipp, Tim Inskipp: Birds of India, Pakistan, Nepal, Bangladesh, Bhutan, Sri Lanka and the Maldives. Christopher Helm, London 1998, ISBN 0-691-04910-6
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական մարաբու» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական մարաբու» հոդվածին։ |
| ||||||
