Հյուսիսային արմավենու սկյուռ
Հնդկական սկյուռ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Funambulus pennantii Wroughton, 1905 |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Հյուսիսային արմավենու սկյուռ (լատին․՝ Funambulus pennantii[1]), Սկյուռանմանների ընտանիքի կրծող։ Վերցված է հատուկ պահպանության տակ՝ որպես քիչ մտահոգող տեսակ։
Քանի որ կրծողները մեծ քանակությամբ ապրում են Հնդկաստանում, հյուսիսային արմավենու սկյուռերին հաճախ անվանում են նաև հնդկական արմավենու սկյուռներ կամ պարզապես հնդկական սկյուռներ[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային արմավենու սկյուռերը չափսերով համարվում են շատ փոքր կրծողներ։ Մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է ընդմամենը 11-18 սմ, իսկ պոչը ունի գրեթե նույն երկարությունը, ինչ մարմինը։
Այս տեսակի սկյուռերը արտաքին հատկանիշներով շատ նման են շերտավոր սկյուռերին։ Մարմինը պատված է բրդով և այն բավականին փափուկ է և խիտ։ Պոչը ծածկված է երկար մազերով, իսկ մարմնի մազերը ավելի կարճ են։
Հանդիպում են տարբեր գունավորումով սկյուռեր։ Հիմնականում լինում են գորշ գույնի, շագանակագույն և երբեմն նաև սև։ Արտաքինից պատված են թույլ բծերով։
Գլուխը ունի մոխրագույն գույնի գունավորում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային արմավենու սկյուռերը շատ տարածված են Հարավային Ասիայում, այդ թվում նաև Անդամանյան կղզիներում, Նեպալում, Պակիստանում և Իրանի Իսլամական Հանրապետություն։
Մեծ տարածում ունեն նաև Հնդկաստանի տարածքում։ Ապրում են Հնդկաստանի տարածքի հիմնական մասում և այդ իսկ պատճառով ստացել են հնդկական սկյուռ անվանումը։
Մեծ քանակությամբ ապրում են Հնդկաստանի Փենջաբ, Անդհրա-Պրադեշ, Ասսամ նահանգներում։ Ապրում են նույնիսկ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Դելին և Կալկաթան։ 20-րդ դարից սկսած հյուսիսային արմավենու սկյուռերը սկսել են հարմարվել նաև Ավստրալիայի կլիմայական պայմաններին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 139. — 10 000 экз.
- ↑ Davidson, Alan. Oxford Companion to Food (1999), «Squirrel». p. 750. ISBN 0-19-211579-0
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային արմավենու սկյուռ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային արմավենու սկյուռ» հոդվածին։ |
|