Հյել Ասքիլդսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյել Ասքիլդսեն
նորվ.՝ Kjell Askildsen
Ծնվել էսեպտեմբերի 30, 1929(1929-09-30)[1][2][3]
ԾննդավայրՄանդալ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա
Վախճանվել էսեպտեմբերի 23, 2021(2021-09-23)[4] (91 տարեկան)
Մասնագիտությունգրող և արձակագիր
Լեզունորվեգերեն
Քաղաքացիություն Նորվեգիա
Ժանրերպատմվածք, վեպ և պոեզիա
Պարգևներ

Հյել Ասքիլդսեն (նորվ.՝ Kjell Askildsen, սեպտեմբերի 30, 1929(1929-09-30)[1][2][3], Մանդալ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա - սեպտեմբերի 23, 2021(2021-09-23)[4]), նորվեգացի գրող, նովելների հեղինակ։ Բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյել Ասքիլդսենը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 30-ին նորվեգական Մանդալ կոմունայում։ Հայրը քաղաքական գործիչ Առնե Ասքիլդսենն էր (1898-1982 թվականներ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ֆաշիստական Գերմանիայի կողմից Նորվեգիայի օկուպացման ժամանակ, ապագա գրողի հայրը բանտարկվում է, որից հետո դիմում է փախուստի ու մեկնում Շվեդիա։ Հյել Ասքիլդսենի երկու ավագ եղբայրները Գրինի համակենտրոնացման ճամբարի կալանավորներից էին։ Պատերազմի ավարտից հետո Ասքիլդսենը Անկախ նորվեգական մարտկոցների զորական միավորման կազմում ծառայության է անցնում Գերմանիայում։

Հյել Ասքիլդսենը երեք անգամ ամուսնանում է։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյել Ասքիլդսենի գրական դեբյուտը կայացավ 1953 թվականին։ Այդ ժամանակ նա հրատարակեց պատմվածքների ժողովածուն՝ «Հետայսու ես քեզ միշտ տուն կուղեկցեմ» (նորվ.՝ Heretter følger jeg deg helt hjem) վերնագրով։ Այս ժողովածուն Նորվեգիայում բազմաթիվ հակասությունների տեղիք տվեց և միանգամից չընդունվեց, քանի որ պատմվածքների սյուժեներում կար սեքսուալ բնույթի ենթատեքստ։ 1969 թվականին Հյել Ասքիլդսենը պարգևատրվում է «Mads Wiel Nygaard’s Endowment» գրական մրցանակով՝ «Շրջապատ» վեպի համար։ Ի դեպ, վերջինս էկրանավորվեց 1973 թվականին ռեժիսոր Օդվար Բյուլ Թուհուսի կողմից. «Մարիա Մարուշկա» կինոնկարը ստացավ նորվեգացի կինոքննադատների մրցանակը։

Հյել Ասքիլդսենը գրել է մի քանի վեպեր և պատմվածքների ժողովածուներ, սակայն համարվում է ժամանակակից Նորվեգիայի ամենապահանջված գրողներից մեկը։ 1983 թվականին նրա «Թոմաս Ֆ.-ի վերջին գրառումները՝ արված նրա կողմից մարդկության համար» գիրքը արժանացավ Նորվեգացի քննադատների ասոցիացիայի մրցանակի։ 2006 թվականին այս գիրքը անվանեցին վերջին տարիների լավագույն 25 գրքերից մեկն աշխարհում[5]։

Հյել Ասքիլդսենը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ Ստացել է Բրագի մրցանակ, «Ասքեհոուգ» մրցանակ, նովեգիայի քննադատների ասոցիացիայի մրցանակ և այլն 1, 2 Արխիվացված 2012-04-20 Wayback Machine(նորվ.), 3(նորվ.):

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 — Heretter følger jeg deg helt hjem («Հետայսու ես քեզ միշտ տուն կուղեկցեմ»)
  • 1955 — Herr Leonard Leonard — (վեպ)
  • 1957 — Davids bror — (վեպ)
  • 1966 — Kulisser — (պատմվածքների ժողովածու)
  • 1969 — Omgivelser — (վեպ «Շրջապատ»)
  • 1974 — Kjære, kjære Oluf — (վեպ «Սիրելի, սիրելի Ուլաֆ»)
  • 1976 — Hverdag — (վեպ)
  • 1982 — Ingenting for ingenting — (պատմվածքների ժողովածու)
  • 1983 — Thomas F’s siste nedtegnelser til almenheten — (պատմվածքների ժողովածու «Թոմաս Ֆ.-ի վերջին գրառումները՝ արված նրա կողմից մարդկության համար»)
  • 1987 — En plutselig frigjørende tanke — (պատմվածքների ժողովածու)
  • 1991 — Et stort øde landskap — (պատմվածքների ժողովածու «Անապատային անսահման լանդշաֆտ»)
  • 1996 — Hundene i Tessaloniki — (պատմվածքների ժողովածու «Շները Սալոնիկում»)
  • 1999 — Samlede noveller — (պատմվածքների ժողովածու)
  • 2005 — Alt som før — (պատմվածքների ժողովածու)
  • 2015 — Vennskapets pris (նովելների ժողովածու)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 Askildsen, Kjell (չեխերեն)
  4. 4,0 4,1 4,2 Norli C. Kjell Askildsen er dødVG, 2021.
  5. «Kjell Askildsen» (նորվեգերեն). Til forsiden. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]