Jump to content

Հիմնական մետաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնական (ոչ թանկարժեք) մետաղ, սովորական և էժան մետաղ, ի տարբերություն այնպիսի թանկարժեք մետաղների, ինչպիսիք են ոսկին կամ արծաթը[1]։ Դրամագիտության մեջ մետաղադրամները հաճախ իրենց արժեքը ստանում էին թանկարժեք մետաղի պարունակությունից, սակայն նախկինում և այսօր մետաղադրամներում օգտագործվել են նաև հիմնական մետաղներ[2]։

Հատուկ սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն ազնիվ մետաղների, հիմնական մետաղները տարբերվում են համեմատաբար հեշտ օքսիդացումով կամ կոռոզիայի ենթարկվելով, ինչպես նաև նրանք փոփոխական ռեակցիայի մեջ են մտնում նոսրացված աղաթթվի (HCl) հետ՝ առաջացնելով ջրածին։ Հիմնական մետաղների օրինակներ են երկաթը, նիկելը, կապարը և ցինկը։ Պղինձը ևս համարվում է հիմնական մետաղ, քանի որ այն համեմատաբար հեշտ է օքսիդանում, թեև չի փոխազդում HCl-ի հետ։

Հանքարդյունաբերության և տնտեսագիտության մեջ հիմնական մետաղներ տերմինը վերաբերում է արդյունաբերական գունավոր մետաղներին, բացառությամբ թանկարգին մետաղների։ Դրանք են պղինձը, կապարը, նիկելը և ցինկը[3]։

ԱՄՆ-ի մաքսային և սահմանային պաշտպանության գործակալությունը տալիս է առևտրային հիմնական մետաղների ավելի ընդգրկուն սահմանում։ Դրանց ցանկը, բացի պղնձից, կապարից, նիկելից և ցինկից, ներառում է հետևյալ մետաղները՝ երկաթ և պողպատ (համաձուլվածք), ալյումին, անագ, վոլֆրամ, մոլիբդեն, տանտալ, կոբալտ, բիսմութ, կադմիում, տիտան, ցիրկոնիում, ծարիր, մանգան, բերիլիում, քրոմ, գերմանիում, վանադիում, գալիում, հաֆնիում, ինդիում, նիոբիում, ռենիում, թալիում և դրանց համաձուլվածքները[4]։

Այլ կիրառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալվանապատված մետաղական արտադրանքի համատեքստում հիմնական մետաղն ընկած է գալվանածածկող մետաղի հիմքում, ինչպես պղինձը արծաթի հիմքում է Շեֆիլդյան հին պնակի մեջ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Oxford dictionary definition of "base metal" Արխիվացված 2020-03-12 Wayback Machine oxforddictionaries.com.
  2. «Introduction to Numismatic Terms and Methods». numismatics.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. «Base Metal and Iron Ore Mining, Pollution Prevention and Abatement Handbook. WORLD BANK GROUP 1998» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  4. What Every Member of the Trade Community Should Know About: Household Articles of Base Metal, U.S. Customs and Border Protection. Jan. 2010
  5. Crosskey, Gordon (2013). Old Sheffield Plate, A History of the 18th Century Plated Trade (2nd ed.). Sheffield, UK: Treffrey Publishing. էջ 12. ISBN 978-0-9568003-1-2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]