Հիլդա
Հիլդա (անգլ.՝ Hilda) (հայտնի է նաև որպես Հիլդաֆոլկ[1]) — բրիտանական գրաֆիկական վեպերի շարք երեխաների համար, որոնք գրել և նկարել է Լյուկ Փիրսոնը և հրապարակվել են «Nobrow Press»-ի կողմից։ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին «Netflix»-ի կողմից թողարկվել է անիմացիոն ադապտացիան։ «Netflix»-ի սերիալի հաջողությունից հետո հրատարակվեցին մի քանի հեքիաթների գրքեր։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպերի գործողությունները տեղի են ունենում XX դարի վերջի Սկանդինավիային նմանեցնող մի ֆանտաստիկ աշխարհում և ոգեշնչված են սկանդինավյան բանահյուսությունից, հեքիաթներից և Մումինների աշխարհից[2]։ Գլխավոր հերոսը փոքրիկ աղջիկ է, առաջին երկու գրքերում նա ապրում է մոր հետ լեռներով ու անտառով շրջապատված հարթավայրում գտնվող տանը, հետո նրանք տեղափոխվում են Թրոլլբերգ քաղաք։ Հիլդայի աշխարհը բնակեցված է սովորական մարդկանցով և այնպիսի ֆանտաստիկ արարածներով, ինչպիսիք են թրոլլները, հսկաները, էլֆերը և ուրվականները։ Չորրորդ գրքում Հիլդան համալրում է Ճնճղուկ Սկաուտների շարքերը։
Գլխավոր հերոսները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիլդա - Գլխավոր հերոսուհին՝ խելացի, բարի և հետաքրքրասեր աղջիկ, որը ցանկանում է ուսումնասիրել իրեն շրջապատող աշխարհը։ Թեև նա շփվում է իր դասընկերների և իր ընկեր սկաուտների հետ, նա հիմնականում մնում է ինքն իրեն՝ նախընտրելով ուսումնասիրել և ընկերանալ ֆանտաստիկ արարածների հետ։
- Թվիգ – Հիլդայի հավատարիմ ընտանի աղվեսաեղջերուն (կիսով աղվես, կիսով եղջերու)։
- Յոհաննա – Հիլդայի մայրը, հոգատար և աջակցող է, բայց հաճախ անհանգստանում է իր դստեր համար։ Իր պատանեկության տարիներին նա ճնճղուկ սկաուտ էր,որը Թրոլլբերգի սկաուտական խմբերի անվանումն է։
Հրապարակման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը | Բնօրինակի անվանումը | Հեղինակը և նկարազարդողը | Հրատարակողը | Ձևաչափը | Բնօրինակի թողարկման տարեթիվը |
---|---|---|---|---|---|
Հիլդան և Թրոլլը | Hildafolk (բնօրինակ)
Hilda and the Troll (վերահրատարակում) |
Լյուկ Պիրսոն | Nobrow Press(բնօրինակը), Flying Eye Books(վերահրապարակում) | Կոմիքս | 2010 (բնօրինակ)
2013 (վերահրապարակում) |
Հիլդան և Կեսգիշերային Հսկան | Hilda and the Midnight Giant | Լյուկ Պիրսոն | Nobrow Press | Գրաֆիկական վեպ | 2011 |
Հիլդան և Թռչնային Շքերթը | Hilda and the Bird Parade | Լյուկ Պիրսոն | Nobrow Press | Գրաֆիկական վեպ | 2012 |
Հիլդան և Սև Շունը | Hilda and the Black Hound | Լյուկ Պիրսոն | Flying Eye Books | Գրաֆիկական վեպ | 2014 |
Հիլդան և Քարե Անտառը | Hilda and the Stone Forest | Լյուկ Պիրսոն | Flying Eye Books | Գրաֆիկական վեպ | 2016 |
Հիլդան և Լեռնային Արքան | Hilda and the Mountain King | Լյուկ Պիրսոն | Flying Eye Books | Գրաֆիկական վեպ | 2019 |
Hilda and the Hidden People | Hilda and the Hidden People | Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս, Սիերա Միլեր |
Flying Eye Books | Հեքիաթ | 2019 |
Hilda and the Great Parade | Hilda and the Great Parade | Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս, Սիերա Միլեր |
Flying Eye Books | Հեքիաթ | 2019 |
Hilda and the Nowhere Space | Hilda and the Nowhere Space | Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս, Սիերա Միլեր |
Flying Eye Books | Հեքիաթ | 2019 |
Hilda and the Time Worm | Hilda and the Time Worm | Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս, Սիերա Միլեր |
Flying Eye Books | Հեքիաթ | 2020 |
Hilda and the Ghost Ship | Hilda and the Ghost Ship | Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս, Սիերա Միլեր |
Flying Eye Books | Հեքիաթ | 2020 |
Hilda and the White Woff | Hilda and the White Woff | Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս, Սիերա Միլեր |
Flying Eye Books | Հեքիաթ | 2020 |
Հիլդայի մասին գրաֆիկական վեպերը թողարկվել են տեղական թարգմանված տարբերակներով մի քանի այլ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում[3], Գերմանիայում[4], Իտալիայում[5], Իսպանիայում[6], Լեհաստանում[7], Շվեդիայում[8], Նորվեգիայում[9], Չեխիայում[10], Խորվաթիայում[11] և Ռուսաստանում[12]։
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Գիրք | Կարգավիճակ | Մրցանակ |
---|---|---|---|
2012 | Հիլդան և Կեսգիշերային Հսկան | Հաղթել է | Բրիտանական Կոմիքս, Երիտասարդների Կոմիքս[13] |
2013 | Հիլդան և Թռչնային Շքերթը | Առաջադրվել է | «Angoulême International Comics Festival», Երիտասարդների ընտրություն[14] |
2014 | Հիլդան և Կեսգիշերային Հսկան | Հաղթել է | Max & Moritz Prize, Լավագույն Կոմիքս Երեխաների Համար[15] |
2014 | Հիլդան և Կեսգիշերային Հսկան | Հաղթել է | «Gran Guinigi», Լավագույն Գրքերի Շարք[16] |
2014 | Հիլդան և Թռչնային Շքերթը | Առաջադրվել է | «Eisner Award», լավագույն հրատարակություն երեխաների համար (8-12 տարեկան)[17] |
2014 | Հիլդան և Թռչնային Շքերթը | Առաջադրվել է | «Eisner Award», Լավագույն գրող/արտիստ[17] |
2015 | Հիլդան և Սև Շունը | Հաղթել է | Դուեյն ՄաքԴաֆիի մրցանակ` մանկական կոմիքսների համար[18][19] |
2017 | Հիլդան և Քարե Անտառը | Առաջադրվել է | «Eisner Award», լավագույն հրատարակություն երեխաների համար (9-12 տարեկան)[20] |
2017 | Հիլդան և Քարե Անտառը | Առաջադրվել է | Դուեյն ՄաքԴաֆիի մրցանակ` մանկական կոմիքսների համար[21] |
Անիմացիոն ադապտացիան
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 21-ին Հեռուստաարտադրական և լիցենզավորող «Silvergate Media» ընկերությունը թողարկեց անիմացիոն սերիալ հիմնված գրաֆիկական վեպերի վրա[22]։Սերիալը թողարկվել էր բացառապես «Netflix»-ով[23]։ Սերիալի երկրորդ եթերաշրջանը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը](անգլ.)
- ↑ «Luke Pearson & George O'Connor discuss Hildafolk». YouTube. Strand Bookstore. 2014 թ․ մայիսի 8.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Manga.tv (2015, մարտի 11). «[Interview] Luke Pearson - Hilda» – via YouTube.
- ↑ MAGNERON, Philippe. «Hilda (Pearson) - BD, informations, cotes». www.bedetheque.com (ֆրանսերեն). Վերցված է 2018թ. մայիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Luke Pearson» (գերմաներեն). 2018 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին – via Wikipedia.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Luke Pearson» (իտալերեն). Bao publishing. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «luke pearson - Casa del libro». www.casadellibro.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Książki z cyklu "Hilda"» (լեհերեն).
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «luke pearson - Adlibris». www.adlibris.com (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «luke pearson - Adlibris Bokhandel – Størst utvalg, fri frakt fra 299 kr». www.adlibris.com (նորվեգերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Zachoval, David. «Hilda - ComicsDB». comicsdb.cz (չեխերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ https://www.fibra.hr/autori/luke-pearson/316/
- ↑ https://www.mann-ivanov-ferber.ru/hildafolk/
- ↑ «Winners of the first British Comics Awards are announced». cbr.com.
- ↑ dessinée, Festival International de la bande. «Sélection Jeunesse - 45e Festival de la Bande Dessinée d'Angoulême». bdangouleme.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Erlangen, Kultur- und Freizeitamt. «Internationaler Comic-Salon Erlangen». 2014.comic-salon.de. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «ALBO D'ORO». LuccaCrea. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 17,0 17,1 «2014 Eisner Awards: Full List Of Winners And Nominees». ComicsAlliance. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Michael Cavna, "Dwayne McDuffie Award for Kids’ Comics shortlist announced", The Beat, 2018-05-03
- ↑ Luke Pearson
- ↑ Schedeen, Jesse (2017 թ․ մայիսի 2). «The 2017 Eisner Award Nominees Revealed». ign.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Rob Cave, "Dwayne McDuffie Award for Kids’ Comics 2017 Nominees Announced", Comic Book Resources, 2017-05-25
- ↑ «Silvergate Media». silvergatemedia.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Silvergate's 'Hilda' Headed to Netflix». awn.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Pedersen, Erik (2018 թ․ հունիսի 12). «Netflix Renews 'B: The Beginning' For Season 2, Sets Premiere Date For New 'Hilda'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հիլդա»-ն LibraryThing-ում(անգլ.)
- «Հիլդա»-ն GoodReads-ում(անգլ.)
- Հիլդայի մասին բաժին Լյուկ Պիրսոնի անձնական կայքում(անգլ.)
- «Հիլդա»-ն Nobrow.net-ում Արխիվացված 2021-11-05 Wayback Machine(անգլ.)