Լյուկ Փիրսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լյուկ Պիրսոնից)
Լյուկ Փիրսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12, 1987(1987-10-12)[1][2] (36 տարեկան)
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարազարդող, գրող, մանկագիր, կոմիքսների արտիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և վիզուալ արտիստ

Լյուկ Փիրսոն (հոկտեմբերի 12, 1987(1987-10-12)[1][2], Միացյալ Թագավորություն, անգլ.՝ Luke Pearson), բրիտանացի նկարազարդող, ծաղրանկարիչ և կոմիքսների նկարիչ, որը հայտնի է «Հիլդա» կոմիքսների շարքով «Nobrow Press»-ի տպագրմամբ և Հիլդա՝ «Netflix»-ի սերիալով, որը հիմնված է կոմիքսների վրա։ Նա նաև մասնակցել է «Cartoon Network»«Արկածների ժամանակը» սերիալի հինգերորդ և յոթերորդ եթերաշրջանների վրա։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուկ Փիրսոնը ծնվել է Սթոքթոն-օն-Թիսում, բայց մեծացել է հիմնականում Թամվորթում։ Հայրը աշխատում էր ՏՏ ոլորտում, իսկ մայրը փաստաբանի քարտուղարուհի էր։ Իրենց ազատ ժամանակ հայրը նվագում էր և ձայնագրում էր երաժշտություն, իսկ մայրը նկարում էր[3]։

Նրա առաջին կոմիքսը լույս է տեսել 2008 թվականին որպես «Ctrl.Alt.Shift Unmasks Corruption» անթոլոգիայի մաս, որը խմբագրել է Փոլ Գրավետը։

2010թ.-ին Nobrow Press-ը հրատարակեց Հիլդաֆոլկը, որը մի երիտասարդ աղջկա արկածների մասին պատմող սկանդինավյան բանահյուսությամբ ոգեշնչված գրաֆիկական վեպերի շարքից առաջինն է։

2018թ. Netflix-ը թողարկեց Հիլդայի առաջին եթերաշրջանը՝ հիմնված Հիլդաի վրա։

Տարի Ստեղծագործություն Հրապարակող ISBN
2010 Հիլդաֆոլկ Nobrow Press 978-1907704048
2011 Հիլդան և Կեսգիշերային Հսկան 978-1907704253
2011 Այն ամենը, ինչ մենք կարոտում ենք 978-1907704178
2012 Հիլդան և Թռչնային Շքերթը 978-1909263062
2014 Հիլդան և Սև Շունը 978-1909263185
2016 Հիլդան և Քարե Անտառը 978-1909263741
2019 Հիլդան և Լեռնային Արքան 978-1911171171

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ստեղծագործություն Պրոդյուսեր Սցենարիստ «Storyboard»-ների հեղինակ
2013–2015 Արկածների ժամանակը ոչ այո այո
2018–present Հիլդա այո այո ոչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://web.archive.org/web/20210523073342/https://www.deviantart.com/mumblingidiot/about
  2. 2,0 2,1 http://web.archive.org/web/20210503095013/http://www.tcj.com/i-wanted-a-character-who-was-very-positive-an-interview-with-luke-pearson/
  3. September 19, Chris Mautner |; 2014 (2014 թ․ սեպտեմբերի 19). «"I Wanted a Character Who Was Very Positive": An Interview with Luke Pearson». The Comics Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]