Էռերա դե Պիսուերգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հերերա դե Պիսուերգաից)
Մունիցիպալիտետ
Էռերա դե Պիսուերգա
իսպ.՝ Herrera de Pisuerga
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՂեկավարLuis Javier San Millan Merino (2011)
Հիմնադրված էմ.թ. 20-40 թվականներ թ.
Տվյալ կարգավիճակումքաղաքի կարգավիճակ է ստացել 1902 թվականից
Մակերես99.08 կմ²
ԲԾՄ844 մետր
Բնակչություն1966 մարդ մարդ (2019 թվական)
Խտություն19.8 մարդ/քկմ մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ34400
Ավտոմոբիլային կոդP
Պաշտոնական կայքherreradepisuerga.es (իսպ.)
Էռերա դե Պիսուերգա (Իսպանիա)##
Էռերա դե Պիսուերգա (Իսպանիա)

Էռերա դե Պիսուերգա (իսպ.՝ Herrera de Pisuerga), մունիցիպալիտետ Իսպանիայում, գտնվում է Պալենսիա պրովինցիայում, Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի կազմում։ Մունիցիպալիտետը գտնվում է Բոեդո Օխեդա մարզում (իսպ.՝ Boedo-Ojeda): Զբաղեցնում է 99.08 կմ2 տարածք։ Բնակչությունը՝ 2118 մարդ (2016 թվականի տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոն Պալենսիայից հեռու է 72 կմ։ Քաղաքի հովանավոր է համարվում Սուրբ Անան իսպ.՝ Santa Ana:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Էռերա դե Պիսուերգան ձևավորվել է դեռևս հին հռոմեական շրջանում։ Այդ մասին են վկայում տարածքում հայտնաբերված Պիսորակա հնագույն քաղաքի ավերակները։ Ըստ պատմագետների, այդտեղ է կայանել մակեդոնական կայազորը մ.թ. 20-40 թվականներին՝ Կանտաբրիայի պատերազմի ժամանակ։ Ինչպես ցույց են տալիս պեղումները, հետագայում այստեղ բնակություն են հաստատել վեսգոթերը:

14-րդ դարում, Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո XI-ը 180 000 մարավեդիով գնել է այս տարածքը՝ ձեռնամուխ լինելով բնակավայրի վերակառուցմանը և վերաբնակեցմանը։ Հետագայում Կաստիլիայի թագավոր Յոհան I-ը տարածքը նվիրել է հերցոգ Ֆրիասին, որի իշխանության տակ էլ մնաել է մինչև 19-րդ դար։ Հենց նրա օրոք էլ Հերերայի տարածքում կառուցվել է ֆրանցիսկյան առաջին վանական համալիրը։

1517-1522 թվականներին, Կառլ V կայսրը երկու անգամ անցել է Էռերայի տարածքով։ 18-րդ դարի վերջին սկսեցին կառուցել Կաստիլիայի ջրանցքը (իսպ.՝ Canal de Castilla)՝ հիմք դնելով քաղաքի տնտեսական զարգացմանը։ Մինչև 1862 թվականը Հերերայի տնտեսական ռեսուրսները շահագործվում էին միայն վանքի հոգևորականների կողմից։

1862 թվականին ավարտվեց երկաթուղու կառուցումը, որը ձգվելով երկրի տարածքով, հասնում էր մինչև Էռերա։ 1902 թվականին Իսպանիայի ռեգենտ Մարիա Քրիստինան Հերերա դե Պիսուրեգային տվեց քաղաքի կարգավիճակ։

Քաղաքից արևելք, մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանը, Իսպանիայում Քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայել է որպես դաշտային օդանավակայան։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռերա դե Պիսուերգայի տարածքում պահպանվել են հին հռոմեական կառույցներ. քաղաքային դարպասները, պալատներ, ընտանեկան զինանշաններով կալվածքներ։

Ժամանակակից տեսարժան վայրերից է թռչունների այգին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
  2. Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
  3. Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
  4. Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
  5. Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
  6. III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
  7. Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
  8. Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
  9. Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
  10. Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
  11. Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
  12. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
  13. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
  14. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
  15. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
  16. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
  17. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
  18. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroNational Statistics Institute.
  19. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
  20. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
  21. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021 — 2021.
  22. National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.
  23. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռերա դե Պիսուերգա» հոդվածին։