Հենրիկ Անասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Անասյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1937[1] (87 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Ժանրեր | դասական երաժշտություն և երգ |
Մասնագիտություն | դիրիժոր, հասարակական գործիչ և գրող |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ և Սիփան երգչախումբ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1966) |
Հենրիկ Հակոբի Անասյան (ապրիլի 10, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ։ Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, ձեռագրագետ Հակոբ Անասյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան (1966):
1962-1978 թթ. աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի երաժշտական բաժնում, 1966-1967 թթ.՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, 1977 թվականին՝ Երգի-պարի պետական անսամբլի դիրիժոր։
1978 թվականից բնակվում է Լոս Անջելեսում։
1978 թվականին ԱՄՆ-ում ստեղծել է «Սիփան» երգչախումբը, որը 1990, 1991, 1997 թթ. ելույթներ է ունեցել Երևանում, եղել է «Սարդարապատ» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը։
Անասյանը ստեղծել է «Սրբազան համերգ» շարքը՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, գրել «Հայրենիք և սեր», «Սայաթ-Նովա» սյուիտները, «Ճանապարհ» սիմֆոնիկ պոեմը, կոնցերտ՝ դուդուկի և նվագախմբի համար, խմբերգեր, երգեր («Սիրում եմ», «Երազ աղջիկ» և այլն)։
Հեղինակ է երաժշտական գործերի («Իմ հայրենիք», «Կռունկ, բարով դառնաս», 1997), գրական, երաժշտագիտական, հրապարակախոսական հոդվածների ժողովածուների՝ «Լուռ ցավեր» (1990), «Այս եմ ես...» (հ. 1-4, 1993-2004), և այլ գրքերի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12217
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Անասյան» հոդվածին։ |
|