Հեյդար Ալիևի մահ և հուղարկավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեյդար Ալիևի մահ և հուղարկավորություն
Հայդար Ալիրի հետ հրաժեշտի արարողություն
ԹվականԴեկտեմբերի 12, 2003 (2003-12-12)
ՎայրԲաքու, Ադրբեջան

Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանի նախկին նախագահը, մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 12-ին սրտային անբավարարութան պատճառով 80 տարեկան հասակում, ԱՄՆ-ի Քլիվլենդի հիվանդանոցում՝ տեղի ժամը 10-ին[1]։ Դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Հեյդար Ալիևի հուղարկավորության կազմակերպման համար պետական հանձնաժողով ստեղծելու մասին[2]։ Դեկտեմբերի 14-ին հանգուցյալի դին տեղափոխվել է Բաքու[3]։

Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 15-ին Հանրապետության պալատում (այժմ՝ Հեյդար Ալիևի պալատ) և ուղիղ եթերով հեռարձակվել է ադրբեջանական հիմնական հեռուստաալիքներով։ Արարողությանը մասնակցել են նախկին և ներկա ադրբեջանական քաղաքական գործիչներ, ինչպես նաև բազմաթիվ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում,

Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ թաղման արարողության ժամանակ

և այլք։ Բացի այդ, մի շարք պետությունների ղեկավարներ իրենց ցավակցությունն են հայտնել։ Հեյդար Ալիևին հուղարկավորել են պատվո ծառուղում՝ իր կնոջ՝ Զարիֆա Ալիևայի կողքին։ Հուղարկավորության ժամանակ հրետանային համազարկ է տրվել[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Умер Гейдар Алиев
  2. Azərbaycan Respublikası Prezidentinin Fərmanları və Sərəncamları. Biblioqrafik göstərici № 1
  3. Сергей Строкань. «Траур». Газета «Коммерсантъ».
  4. «Владимир Путин попрощался с Гейдаром Алиевым». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  5. «Heydər Əliyevin vəfat etdiyi gün (Sənədli film)». Video.AZ (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.