Հեյդար Ալիևի հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեյդար Ալիևի Հիմնադրամ
Panoramic view of Baku from AzNeft square.jpg
Logo of Heydar Aliyev Foundation.jpg
Տեսակհիմնադրամ
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Հիմնադրված2004
Գլխադասային գրասենյակԲաքու, Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Բաքու, Նիյազի պողոտա, 5[1]
Պաշտ. լեզու(ներ)ադրբեջաներեն
Գլխավոր քարտուղարՄեհրիբան Ալիևա
ՆախագահՄեհրիբան Ալիևա
ՀիմնադիրԻլհամ Ալիև
Կայքheydar-aliyev-foundation.org/az

Հեյդար Ալիևի Հիմնադրամ (ադրբ.՝ Heydər Əliyev Fondu), Ադրբեջանում գործող ոչ կառավարական կազմակերպություն, որը իրականացնում է կրթական, գիտական, մշակութային, երիտասարդների սոցիալական, առողջապահական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր։

Հիմնադրամի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամի ինտերիեր
Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան հիվանդանոցի բացման ժամանակ

Հեյդար Ալիևի Հիմնադրամը ստեղծվել է 2004 թվականին: Հեյդար Ալիևի Հիմնադրամի գործունեության կարևոր ուղղությունը հանդիսանում է բարեգործությունը: Հիմնադրամի նախագահը Ադրբեջանի առաջին տիկին, ՅՈւՆԵՍԿՕ-ի և ԻՍԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևան է: Այդ կառույցը ադրբեջանական ժողովրդի Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կյանքի, գործունեության ու գաղափարների ուսումնասիրման ու քարոզման հետ մեկտեղ, ակտիվ աշխատանք է կատարում Ադրբեջանի սոցիալ-տնտեսական ու հումանոտար զարգացմանն աջակցության ուղղությամբ: Իր հիմնադրման օրվանից Հիմնադրամը նվիրվածություն է ցուցադրել իր սկզբունքներին՝ նախագծեր իրագործելով կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի, գիտության, տեխնոլոգիաների, բնապահպանության և այլ ոլորտներում: Դրանից բացի, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպվում են՝ ադրբեջանցի դպրոցականների այցելությունները Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Վրաստան, Նիդերլանդներ և Ռումինիա, իսկ Ադրբեջան են ժամանում ԱՄՆ, Վրաստանի, Ռումինիայի և Ռուսաստանի դպրոցների աշակերտները[2]:

Հիմնադրամի կենտրոնը գտնվում է Բաքվում: Հեյդար Ալիևի Հիմնադրամը կազմված է հետևյալ բաժիններից, որոնք իրենց հերթին ունեն ենթաբաժիններ[3].

Հումանիտար ծրագրերի բաժին.

  • Մշակույթ և զբոսաշրջություն
  • Սոցիալական քաղաքականություն
  • Կրթություն, երիտասարդության և սպորտի հարցեր:

Միջազգային հարաբերությունների բաժին.

  • Հարաբերություններ միջազգային կազմակերպությունների հետ
  • Հարաբերություններ ԱՊՀ պետությունների հետ
  • Հարաբերություններ արտասահմանյան պետությունների հետ:

Հասարակական հարաբերությունների բաժին.

  • Հարաբերություններ իրավական և ֆիզիկական անձանց հետ
  • Հարաբերություններ զանգվածային լրատվամիջոցների հետ:

Գործառնական բաժին.

  • Գլխավոր բաժանմունք
  • Վերլուծական-տեղեկատվական բաժանմունք
  • Քարոզչության և հետազոտության բաժանմունք
  • Անվտանգության բաժանմունք
  • Մարդկային ռեսուրսների բաժանմունք
  • Տնտեսական բաժանմունք
  • Արձանագրային բաժանմունք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]