Հեղինե Տրոյացի (նկար, Սենդիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հեղինե Տրոյացի
Helen of Troy - Anthony Frederick Augustus Sandys.jpg
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Սենդիս
տարի1867
ժանրդիցաբանական գեղանկարչություն և դիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՈւոլքեր պատկերասրահ
հավաքածուՈւոլքեր պատկերասրահ

«Հեղինե Տրոյացի» (անգլ.՝ Helen of Troy), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ֆրեդերիկ Սենդիսի նկարը՝ ստեղծված 1867 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Լիվերպուլի Ուոլքերի պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Հեղինեն՝ Զևսի և Լեդայի դուստրը, Մենելայոս արքայի կինը[1]։ Այդ ճակատագրական կինը, որը համարվում էր ամենագեղեցիկը երկրի երեսին, Տրոյական պատերազմն սկսելու պատճառ էր դարձել։ Գեղանկարիչները բազմիցս անդրադարձել են Հեղինեի կերպարին, ներառյալ նաև պրեռաֆայելիտ նկարիչները, ինչպես՝ Դանթե Գաբրիել Ռոսսետտի, Ֆրեդերիկ Լեյթոն, Էվելին դե Մորգան։

Սենդիսը Հեղինեին պատկերել է շիկակարմիր մազերով, որը նրա կանանց՝ բազմաթիվ այլ կերպարների համար բնութագրական գիծ էր (օրինակ՝ «Մարիամ Մագդաղենացի», գեղեցիկ դասական դիմագծերով, պայծառ աչքերով՝ բոլորը հեղինակի կատարելատիպ գեղեցկության չափանիշներով։ Միևնույն ժամանակ Հեղինեն ճակատագրական կնոջ վեհ կերպարով է, որը պատերազմի և դրա ողբերգական ավարտի պատճառ է դարձել։ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի «Հեղինե Տրոյացի» նկարից չորս տարի անց Սենդիսն ստեղծել է իր կտավը։ Արդյունքում երկու նկարիչների միջև լարվածություն է առաջացել, քանի որ Ռոսսետտիին համարել է, որ Սենդիսն զբաղվում է իր աշխատանքների գրագողությամբ (դա վերաբերում էր ոչ միայն «Հեղինե Տրոյացուն», այլև «Մարիամ Մագդաղենացուն»)[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Apolodoro de Atenas Biblioteca mitológica. — Alianza Editorial, 2004. — С. 167. — ISBN 84-206-5808-1
  2. «Shadowlight: The Pre-Raphaelite Goddess»։ Վերցված է 2019-08-01 
  3. «Helen of Troy»։ Preraphaelite Sisterhood