Մարիամ Մագդաղենացի (նկար)
Մարիամ Մագդաղենացի | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրեդերիկ Սենդիս |
տարի | 1858 |
բարձրություն | 0,34 մետր |
լայնություն | 0,28 մետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | հոգևոր արվեստ |
գտնվում է | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Դելավերի գեղարվեստի թանգարան |
հիմնական թեմա | Մարիամ Մագդաղենացի |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Մարիամ Մագդաղենացի» յուղաներկով նկարված նկար, անգլիացի պրեռաֆայելիտ Ֆրեդերիկ Սենդիսի նկարներից։ Մարիամ Մագդաղենացին աստվածաշնչյան միակ կերպարն է, որին անդրադարձել է նկարիչը։ Նա ներկայացված է մուգ կանաչ ֆոնի վրա, ձեռքերին՝ մյուռոնի համար գիպսե բաժակ։ Բնորդուհու անունը հայտի չէ, չնայած դիմագծերը նման են Էլիզբեթ Սիդդալին[1]։ Ինչպես մյուս նկարներում, այնպես էլ այստեղ, պրեռաֆայելիտը Մարիամ Մագդաղենացուն տվել է կրքոտ տեսք և հայացք։
Դանթե Գաբրիել Ռոսսետտին մեղադրում է նրան գրագողության մեջ, ասելով, որ նկարը նման է իր՝ «Մարիամ Մագդաղենացին դուրս է գալիս հայճույքների սենյակից» նկարին (1857)[2][3]։ Երբ քսան տարի հետո Ռոսետտին նկարում է իր «Մարիամ Մագդաղենացին» նկարը, արդեն սկսում են իրեն մեղադրել Սենդիսին կրկնօրինակելու համար[1]։
1894 թվականին Սենդիսի «Մարիամ Մագդաղենացին» նկարը գնում է պրեռաֆայելիտների մշակույթի հայտի կոլեկցիոներ Սեմուել Բենկրոֆտ կրտսերը։ 1935թվականին նրա ընտանիքը նկարը հանձնում է Դելավերի գեղանկարչության թանգարանին և մինչ օրս գտնվում է այնտեղ։
Կտավը, գտնվելով Բենկրոֆտի կոլեկցիայում, ցուցադրվել է տարբեր թանգարաններում, իսկ գովազդային տարբերակով օգտագործվել է Սան-Անտանիոյի օդանավակայանում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Shadowlight: The Pre-Raphaelite Goddess». Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Mary Magdalene Leaving the House of Feasting; работа находится в галерее Тейт, выставлялась в Walker Art Gallery
- ↑ Walker Art Gallery Արխիվացված 2008-07-08 Wayback Machine
- ↑ «Delaware Art Museum». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.