Հեղինե Ռափյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղինե Ռափյան
Ծնվել էապրիլի 24, 1985(1985-04-24) (38 տարեկան)
Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոցարտեում

Հեղինե Ռափյան (ապրիլի 24, 1985(1985-04-24), Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնամուր նվագել է երեք տարեկանից, իսկ դաշնամուրի դասեր ստացել է Գավառի երաժշտական դպրոցում՝ Ա. Զագարյանի մոտ, այնուհետև Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Արմեն Բաբախանյանի դասարան)։ 15 տարեկանում ընդունվել և 2007 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 2008 թվականին Ռափյանին ասպիրանտուրայի տեղ է առաջարկվել Զալցբուրգի Մոցարտեում համալսարանում (Ավստրիա), որտեղ սովորել է պրոֆեսոր Փիթեր Լանգի, իսկ ավելի ուշ՝ պրոֆեսոր Ռոլֆ Պլագեի ղեկավարությամբ։ 2011 թվականին ուսումնասիրել է 19-րդ դարի վերջի / 20-րդ դարասկզբի անհայտ ավստրիացի կին կոմպոզիտորի կենսագրությունը։

Ռափյանը մասնակցել է Ալեքսանդր Բանդուրյանսկու, Ժերոմ Ռոուզի, Յուրա Մարգուլիսի, Ռոբերտ Լևինի, Կլաուս Հելվիգի, Լյուդմիլ Անգելովի և Առնուլֆ ֆոն Արնիմի վարպետության դասերին։

Հեղինե Ռափյանը 2001 թվականին ելույթ է ունեցել Նիդեռլանդներում, Գերմանիայում, Ավստրիայում[1], Իտալիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Հայաստանում և Սաուդյան Արաբիայում և որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային կամերային նվագախմբի հետ։

Դաշնամուրի ազգային և միջազգային մրցույթների մրցանակակիր է Հայաստանում, Մոլդովայում, Հունաստանում և Իտալիայում։ Նա Kawai-ի «ամենահեռանկարային տաղանդի» հատուկ մրցանակի դափնեկիր է և ստացել է ուսումնական կրթաթոշակներ[2]։

Հեղինեն մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների, այդ թվում՝

  • Առնո Բաբաջանյան, Հայկական 4-րդ ազգային մրցույթ, 1995, Երևան (Ժյուրիի հատուկ մրցանակ)
  • Հայաստանի նոր անուն երաժշտական մրցույթ, 1996, Երևան (կրթաթոշակ)
  • Համահայկական երաժշտական մրցույթ և փառատոն, 1996, Երևան (1-ին մրցանակ)
  • Հայկական ժառանգություն միջազգային դաշնամուրային մրցույթ, 2001 (հատուկ մրցանակ Kawai Europe, ամենախոստումնալից տաղանդը)
  • Ստեֆան Էլմասի դաշնամուրի միջազգային մրցույթ, 2002, Երևան (1-ին մրցանակ)
  • Կոնստանտին Օրբելյանի անվան կրթաթոշակային մրցույթ, 2003, Երևան (2-րդ մրցանակ, կրթաթոշակ)
  • Դելֆիադա միջազգային դաշնամուրային մրցույթ, 2004, Մոլդովա (3-րդ մրցանակ)
  • Ռոբերտ Անդրեսյանի անվան դաշնամուրի ազգային մրցույթ, 2005, Երևան (3-րդ մրցանակ)
  • Սանտորինիի դաշնամուրի միջազգային մրցույթ, 2005, Սանտորինի (դիպլոմ)
  • Cherogeorgiou-Sigara 3-րդ միջազգային մրցույթ, 2010, Աթենք (2-րդ մրցանակ)
  • Լուչիանո Գանտեի անվան դաշնամուրի 14-րդ միջազգային մրցույթ, 2010, Պորդենոնե (դիպլոմ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Bilder einer Ausstellung" OETKERHALLE: Klavierabend mit Heghine Rapyan
  2. Von Gabriele M. Knoll. «Musikalische Feuerwerke - Stadtleben - Krefeld - Lokales - Westdeutsche Zeitung». Wz-newsline.de. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պաշտոնական կայք». Piano.am. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.