Հա Ջի Վոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հա Ջի Վոն
կորեերեն՝ 전해림
하지원, 청순미 폭발 (2).jpg
Ծնվել էհունիսի 28, 1978(1978-06-28) (41 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունԴանկուկի համալսարան
ՔաղաքացիությունFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ԱզգությունԿորեացիներ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի

Հա Ջի Վոն (հանգըլ՝하지원, հունիսի 28, 1978(1978-06-28), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի: Ունի մի եղբայր Ջուն Թե Սուն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հա Ջի Վոնը գործակալությունից նկարահանման առաջին հրավերը ստացել է, երբ նա դեռ սովորում էր ավագ դպրոցում: Հետագայում նա ընդունվել է Սեուլում գտնվող Դանքուկի համալսարան, ավարտելով հեռուստատեսության բակալավրի աստիճանը: Նախքան ֆիլմի առաջին դերը ստանձնելը, Հա Ջի Վոնը մասնակցել է ավելի քան 100 լսումների[1]:

Առաջին դերը դերասանուհին խաղացել է երիտասարդական շարքում 1996թ.` «New Generation Report: Adults Don’t Understand Us»: Առաջին կարևոր դերը դերասանուհու համար դարձավ դժվար պատանու բնույթը «Դպրոց-2» սերիալում: 2000 թվականին Հա Ջի Վոնը հանդես եկավ թրիլլեր ժանրում, «Ճշմարտություն կամ մարտահրավեր» ֆիլմում, այդ դերը ստացավ մեկ ու կես հազար թեկնածուների ընտրության արդյունքում[2]: Այս ֆիլի դերի համար դերասանուհին հաղթեց «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում, Grand Bell մրցանակաբաշխության և և Busan Film Criticism Award-ում:2001 թ. «Ditto» ֆիլմի դերի համար, Ջի Վոնը մրցանակ ստացավ` որպես «Կապույտ վիշապ» մրցանակի երկրերդ պլանի լավագույն դերասանուհի:

2003 թվականին Հա Ջի Վոնը խաղացել է «Փայլուն քարի առեղծվածը» պատմական դրամայի մեջ` Չհե Օկ դետեկտիվի դերում: Ֆիլմը հայտնվեց ամենահաջող և հայտնի սերիալների առաջին տասնյակում, իսկ դերասանուհին արժանացել է MBC հեռուստաալիքի բարձրագույն մրցանակին: Հաջորդ տարի դերասանուհին նկարահանվել է «Բալիի հիշողությունները» մելոդրամայում, որպես ուղեկցող աղջիկ Լի Սու Ջոն: Այս դերը Ջի Վոնին հաղթանակ բերեց, որպես լավագույն դերասանուհի Baeksang Arts Awards-ում:

2006թ. դերասանուհին նկարահանվել է Հուան Ջինի ժամանակաշրջանի պատմական դորամայում, որը հիմնվել է 16-րդ դարի Չոսոնում բնակվող և Հուան Ջինի բնույթի իրական կյանքի պատմության վրա, և համարվում է կորեական պատմության ամենահայտնի դինաստիան: 2009թ.-ին Հա Ջի Վոնը դարձավ «Կապույտ վիշապ» մրցանակի հաղթող «Closer to Heaven» սերիալի դերի համար[3]: 2012 թվականին Հա Ջի Վոնը նկարահանվել է «As One» սպորտային ֆիլմում, որտեղ նա հանդես է եկել հայտնի կորեացի թենիսիստ Հյուն Ջոն Հվայի դերում: Նույն թվականինդերասանուհին հրատարակել է « At this moment »գիրքը, հուշերի գրարականության ժանրում[4]: 2014 թվականին դերասանուհին նկարահանվեց «Կայսրուհի Կի» պատմական հեռուստասերիալում խաղալով գլխավոր դերը, որի համար Հա Ջի Վոնը ստացավ Daesang մրցանակը:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Ալիք Դեր
1996 «New Generation Report: Adults Don’t Understand Us» KBS Դերասանուհի
1998 «Վիշապի արցունքները» KBS Նա Ին
1999 «Լուլաբիի փորձությունները» KBS Յոնգ Ուն
1999 «Դպրոց 2» KBS Ջանգ Սե Ջին
2000 «Գաղտնիք» MBC Լի Ջի Ին
2001 «Կյանքը հրաշքի նման» KBS Յու Խի Ջոն
2002 «Արևային օրեր» KBS Պակ Թե Գյոն
2003 «Փայլուն քարի առեղծվածը» MBC Չե Օկ
2004 «Բալիի հիշողությունները» SBS Լի Սու Ջոն
2005 «Նորաձևություն 70-х» SBS Կամեո
2006 «Հուան Ջին Ի» KBS Հուան Ջին Ի
2010 «Առողծվածային այգին» SBS Կիլ Ռա Իմ
2012 «Թագավորության երկու սրտերը» MBC Կիմ Հան Ա
2013—2014 «Կայսրուհի Կին» MBC Կայսրուհի Կի
2015 «Մեր չսիրահարված ժամանակները» SBS Օ Հա Նա
2017 «Լողացող հիվանդանոց» MBC Սոն Ին Ջե

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր ԴԵրը
2000 «Ճիշտը կամ զանգը» Հան Դա Հի
2000 «Այլ աշխարհից վրեժխնդրություն» Ուն Ջու
2000 «Тоже» Սո Հյոն Ջի
2002 «Հեռախոս» Սո Ջի Ոն
2002 «Секса круглый ноль» Ին Հյո
2003 «Չհաջողված ճակատագիր» Հան Ջի Յուն
2003 «Չհաջողված ճակատագիր» Հան Ջի Յուն
2004 «100 օր, պարոն Մեծամիտի հետ» ԿԱն Հա Հյոն
2004 «Սերը ինչ գեղեցիկ է» Յան Բոն Հի
2005 «Ամեն ինչ սիրո համար» Կամեո
2005 «Երկար ոտքերով պապիկը» Չա Յուն Մի
2005 «Դայակ» քննիչ Նամ Սուն
2007 «Առաջին փողոցի հրաշքը» Մուն Ռյոն
2007 «Секса круглый ноль 2» Ին Հյո
2008 «Հիմարիկ» Չի Հո
2008 «Վորջին նվերը» Հո Ջոն
2009 «2012: Ջրհեղեղ» Չանգ Յոն Հի
2009 «ԻՄ Սերը Ինձ հետ է» Լի Ջի Սու
2011 «Սեկտոր 7» Չա Հե Ջուն
2012 «Ինչպես մեկը» Հյոն Ջոն Հուա
2014 «Որսորդուհիները» Ջին Օկ
2015 «Արյուն վաճառողի առօրյան» Հո Օկ Ռան
2016 «Վտանգելով կյանքը սիրո համար» Հան Չե Ին
2017 «Մարդու որսը» Ռոյն

Հեռուստահաղորդավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Հեռուստաալիք
2002—2003 «TV Entertainment Tonight»[5] SBS
2015 «Առաջ քույրիկ»[6] OnStyle

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 — Now In This Place
  • 2015 — You Are Zoe

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 — Home Run

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]