Հարրի և Տոնտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հարրի և Տոնտո
անգլ.՝ Harry and Tonto
Հարրի և Տոնտո.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա և կինոկատակերգություն
Թեմակատու
Թվական1974
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊոլ Մազուրսկի[1][2][3]
ՊրոդյուսերՊոլ Մազուրսկի
Սցենարի հեղինակՊոլ Մազուրսկի
ԴերակատարներArt Carney?[1][2][3], Էլեն Բյորստին[3][4], Geraldine Fitzgerald?[3][4], Լարի Հեգմեն[3][4], Arthur Hunnicutt?[4], Դեն Ջորջ[3][4], Մելանի Մայրոն[3][4], Josh Mostel?[1], Barbara Rhoades?[4], Cliff DeYoung?, Phil Bruns?, René Enríquez?[1], Michael McCleery?[5], Պոլ Մազուրսկի[5], Herbert Berghof? և Avon Long?
ԵրաժշտությունԲիլ Կոնտի
ՄոնտաժՌիչարդ Հելսի
Պատմվածքի վայրՆյու Յորք, Լոս Անջելես և Չիկագո
Նկարահանման վայրՆյու Յորք, Կալիֆոռնիա, Լաս Վեգաս Վելլի, Սանտա Մոնիկա և Արիզոնա
Կինոընկերություն20th Century Fox
Տևողություն115 րոպե

«Հարրի և Տոնտո» (անգլ.՝ Harry and Tonto), ռեժիսոր Պոլ Մազուրսկիի դրամատիկական ռոուդ-մուվին, որ թողարկվել է 1974 թվականին։ Գլխավոր դերը կատարել է Արթ Քարնին, որն այդ աշխատանքի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունի Հարրի Կումբսը, որն իր Տոնտո անունով կատվի հետ ապրում է Վերին Վեստ Սայդում գտնվող բնակարանում, հրաժարվում է հեռանալ այնտեղից, երբ նրա տունը ճանաչվում է քանդման ենթակա։ Ոստիկանությունը նրան իր կատվի ու բազմաթոռի հետ բռնի հանում է տնից։ Շքամուտքի մոտ նա հանդիպում է իր որդուն՝ Բյուրտին, որն էլ ծերունուն ապրելու տեղ է տալիս իր տանը։ Տեսնելով, որ իր ներկայությունը դուր չի գալիս որդու կնոջը՝ Էլեյնին, Հարրին որոշում է գտնել վարձով բնակարան։ Անարդյունք որոնումներից հետո նա ստիպված որոշում է կատվի հետ մեկնել Չիկագոյում բնակվող դստեր՝ Շիրլիի մոտ։ Որդին, ենթարկվելով նրա խնդրանքներին, ինքնաթիռի տոմս է գնում, և Հարրին ժամանում է օդանավակայան, որտեղ նրանից պահանջում են հանձնել կատվին։ Դրան ի պատասխան՝ Հարրին գնում է սվտոկայան, որպեսզի Չիկագո մեկնի ավտոբուսով։ Ճանապարհին Հարրին իջնում է ավտոբուսից, որովհետև Տոնտոն պետք է հոգա բնական կարիքը։ 250 դոլարով գնելով օգտագործված մեքենա՝ Հարրին, որի վարորդական իրավունքի ժամկետը վաղուց անցել էր, ինքնուրույն ճանապարհորդության է մեկնում երկրում։

Ճանապարհին Հարրին վերցնում է երկու երիտասարդ ուղեկիցների՝ Աստվածաշնչից մեջբերումներ կատարող մի տղայի ու Ջինջեր անունով մի աղջկա, որոնք մեկնում են հիպիների համայնքը Բոուլդերում (Կոլորադո)։ Շուտով երիտասարդը հեռանում է, և Հարրին ու Ջինջերը ճանապարհը շարունակում են երկուսով։ Իր առաջին սիրո՝ Ջեսսի անունով պարուհու մասին ծերունու պատմությունից հետո աղջիկը նրան համոզում է գնալ այն քաղաքը, որտեղ ապրել է Ջեսին։ Տեղի ծերանոցներից մեկում Հարրին գտնում է արդեն տարեց կնոջ, որը դեմենցիայի պատճառով այդպես էլ չի ճանաչում նրան։ Ջեսիի հետ պարելուց հետո Հարրին շարունակում է ճանապարհը։ Շիրլիին պատկանող գրախանութում նրան դիմավորում է Նորմանը՝ Բյորտի որդին, որը պետք է ծերունուն վերադարձնի Նյու Յորք։ Իր հերթական ամուսնուց բաժանված Շիրլիի հետ բարդ զրույցից հետո Հարրին թոռան ու Ջինջերի հետ մեկնում է իր երկրորդ որդու մոտ՝ Լոս Անջելես։

Հարրին իր մեքենան տալիս է Նորմանին ու Ջինջերին, որպեսզի նրանք հասնեն հիպիների համայնք, իսկ ինքը ճանապարհը շարունակում է ավտոստոպով, նախ՝ շրջիկ առևտրականի, ապա մարմնավաճառի հետ։ Հասնելով Լոս Անջելես՝ Հարրին խաղատուն այցելելուց հետո ձերբակալվում է ոստիկանության կողմից հասարակական վայրում բնական կարիքը հոգալու համար։ Բանտում մի հնդկացի փորձում է բուժել Հարրիի բարձիկաբորբը, և նա իրեն ավելի լավ է զգում։ Բանտից դուրս գալիս Հարրին դիմավորում է նրա կրտսեր որդին՝ Էդդին, որը հորը տանում է իր մոտ՝ ճանապարհին պատմելով բիզնեսում իր հաջողությունների մասին։ Սակայն ծերունին հասկանում է, որ որդին իրականում խնդիրներ ունի, և օգնում է նրան իր թոշակի գումարից։ Հրաժարվելով ապրել Էդդիի մոտ՝ Հարրին բնակարան է գտնում ծովափի մոտ, որտեղ էլ անցկացնում է ազատ ժամանակն իր հասակակիցների հետ։ Մի օր նա նկատում է, որ Տոնտոն առողջական խնդիրներ ունի, և նրան տանում է անասնաբուժական հիվանդանոց մոտ, որտեղ էլ Տոնտոն մահանում է տիրոջ երգի հնչյունների ներքո։ Ծովափի նստարանին նստած՝ Հարրին ափի մոտ նկատում է շիկակարմիր կատվի, որը ջրի երկու կաթիլի պես նման է Տոնտոյին, և վազում է դեպի նա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Արթ Քարնի Հարրի Կումբս Հարրի Կումբս
Մելանի Մայրոն Ջինջեր Ջինջեր
Լարրի Հեգմեն Էդդի Կումբս Էդդի Կումբս
Ֆիլ Բրունս Բյորտ Կումբս Բյորտ Կումբս
Ջոշ Մոստել Նորման Կումբս Նորման Կումբս
Էլեն Բյորստին Շիրլի Շիրլի
Ջերալդին Ֆիցջերալդ Ջեսի Ջեսի
Քլիֆ Դե Յանգ Բյորտ Կումբս կրտ. Բյորտ Կումբս կրտ.

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Մազուրսկին ցանկացել է Հարրի դերը տալ Ջեյմս Կեգնիին, սակայն դերասանը հրաժարվել է այդ դերից, ինչպես Լոուրենս Օլիվիեն և Քերի Գրանտը: Դրանից հետո Մազուրսկին դիմել է Արթ Քարնիին։ Սկզբում Քարնին նույնպես հրաժարվել է, մասամբ այն պատճառով, որ ինքը Հարրիից տասնհինգ տարով երիտասարդ էր, բայց հետո համաձայնել է[6]։

Քարնին, որը ծնվել է 1918 թվականին, ընդամենը 13 տարով է մեծ եղել իր հերոսի որդիներին մարմնավորած դերասաններից՝ Լարրի Հեգմենին և Ֆիլ Բրունսից, ինչպես նաև 14 տարով մեծ է Էլեն Բյորստինից, որը մարմնավորել է նրա դստերը: «Էմմի» մրցանակի դափնեկիր Բոբ Օ'Բրադովիչի գրիմի շնորհիվ Քարնին տպավորիչ կերպով վերափոխվել է տարեց Հարրիի:

Քարնին նշել է, որ նախքան «Հարրի և Տոնտո» ֆիլմում նկարահանվելն ինքը «երբեք չի սիրել կատուներին», բայց ասել է, որ ֆիլմում կատվի հետ կարողացել է լավ հարաբերություններ հաստատել[7]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Ներկայացված Արդյունք
1975 Օսկար Տղամարդու լավագույն դերակատարում Արթ Քարնի Հաղթանակ
Լավագույն օրիգինալ սցենար Պոլ Մազուրսկի և Ջոշ Գրինֆելդ Անվանակարգ
1975 Ոսկե գլոբուս Տղամարդու լավագույն դերակատարում (կատակերգություն կամ մյուզիքլ) Արթ Քարնի Հաղթանակ
Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ) Номинация
1976 Kinema Junpo Awards Օտարալեզու լավագույն ֆիլմ Պոլ Մազուրսկի Հաղթանակ
1974 ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ Տասը լավագույն ֆիլմեր Հաղթանակ
1975 ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ Լավագույն օրիգինալ սցենար Պոլ Մազուրսկի և Ջոշ Գրինֆելդ Անվանակարգ

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 83 % վարկանիշ 18 գրախոսականների հիման վրա, որոնց միջին միավորը 10-ից of 7,2 է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0071598/
  2. 2,0 2,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=200993.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.filmaffinity.com/en/film832479.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.imdb.com/title/tt0071598/fullcredits
  5. 5,0 5,1 ČSFD (чеш.) — 2001.
  6. «Harry and Tonto - History»։ AFI Catalog of Feature Films։ Վերցված է նոյեմբերի 23, 2018 
  7. Show Business: Art Who?։ Time։ ապրիլի 21, 1975։ Վերցված է հոկտեմբերի 29, 2007 
  8. «Harry and Tonto»։ Rotten Tomatoes։ Վերցված է նոյեմբերի 23, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]