Հարություն Խաչատրյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Հարություն Խաչատրյան
Հարություն Ռուբենի Խաչատրյան
Հարություն Խաչատրյանը 5-րդ Ոսկե ծիրան փառատոնում
Ծնվել էհունվարի 9, 1955(1955-01-09) (69 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
Գործունեության տարիներ1981 թ. - այժմ
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
Պարգևներ

Մովսես Խորենացու մեդալ Ordre des Arts et des Lettres
ՀՀ ժողովրդական արտիստ

Премия Ленинского комсомола
IMDbID 0450988

Հարություն Ռուբենի Խաչատրյան (հունվարի 9, 1955(1955-01-09), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2013), բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, 2004 թվականից («Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադրման տարեթիվ) մինչև 2018 թվականը եղել է փառատոնի գլխավոր տնօրենը[1]։ 2013 թվականին ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։ Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2004 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը և մինչև 2018 թվականը եղել փառատոնի գլխավոր տնօրեն։ 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008 թվականին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի և հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանին

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Ռուբենի Խաչատրյանը 1981 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժնի կինոռեժիսուրայի ֆակուլտետը, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի արվեստանոցը։ Ստեղծագործական կյանքի վաղ շրջանում ռեժիսորի օգնական և ռեժիսոր է եղել Հայկական վավերագրական ֆիլմերի ստուդիայում, ապա՝ Հայֆիլմ կինոստուդիայում։

2006 թվականին ստացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 2013 թ. ՀՀ ժողովրդական արտիստի կոչում և դարձել է Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2004 թվականին մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի գլխավոր տնօրենն է հանդիսանում մինչ օրս։ 2007 թվականին ստացել է Նիդերլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008 թվականին արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարության Chevalier de l'Ordre des Arts et des Lettres շքանշանին։

2016 թ. փետրվարի 5-ին ընտրվել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, 2017 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ[2]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թ. նրան շնորհվել է Պողոսյան մրցանակ՝ Սահման ֆիլմի համար[3]։
  • 2013 թ. հուլիսի 9-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով Հայ կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ինչպես նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի կապակցությամբ նրան շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեր թաղի ձայները» (1981), Երևան վավերագրական ֆիլմերի ստուդիա, տևող.՝ 8 րոպե
  • «Հյուրընկալելով հրամանատարին» (1985), սցենարի համահեղինակ և համառեժիսոր Ն. Հովհաննիսյանի հետ, «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 16 րոպե
  • «Մի եղելության խրոնիկա» (1985), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 35 րոպե
  • «Երեք ռաունդ Ենգիբարյանի կյանքից» (1986), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 36 րոպե
  • «Կոնդ» (1987), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 37 րոպե
  • «Սպիտակ քաղաք» (1988), «Հայֆիլմի» վավերագրական միավորում, տևող.՝ 37 րոպե
  • «Քամին ունայնության» (1989), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 90 րոպե
  • «Վերադարձ ավետյաց երկիր» (1991), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 87 րոպե
  • «Վերջին կայարանը» (1994), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 98 րոպե
  • «Վավերագրողը» (2003), «Հայֆիլմ» կինոստուդիա, խաղարկային, տևող.՝ 80 րոպե
  • «Պոետի վերադարձը» (2005), «Հայֆիլմ» կինոստուդիայի և Ռոտերդամի «Հուբերթ Բալս» հիմնադրամի համատեղ արտադրություն, խաղարկային, վավերագրական, տևող.՝ 84 րոպե
  • «Սահման» (2009), «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հոլանդիայի Volya Films-ի և Ռոտերդամի «Հուբերթ Բալս» հիմնադրամի համատեղ արտադրություն, խաղարկային, տևող.՝ 82 րոպե

Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987-ին նկարահանված «Կոնդ» ֆիլմը նույն տարում արժանացել է Մոսկվայի Երիտասարդ կինոգործիչների փառատոնի առաջին մրցանակին, 1988 թվականին ֆիլմն արժանացել է Կիևի «Մոլոդոստ» միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակին լավագույն վավերագրական ֆիլմի համար, 1988 թվականին արժանացել է նաև Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, 1989 թվականին դարձել է Մյունխենի Վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի լավագույն 4 ֆիլմերից մեկը, ստացել է Խարհրդային միության մի շարք հեղինակավոր մրցանակներ։
  • «Սպիտակ քաղաքը» ֆիլմը 1988 թվականին արժանացել է Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնի «Արծաթե սեստերցի» մրցանակին, ընդգրկվել է աշխարհի մի շարք հեղինակավոր կինոփառատոնների ծրագրում, այդ թվում Ամստերդամի և Վենետիկի կինոփառատոնների։
  • «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը, որ կրկին ցուցադրվել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոնների ընթացքում, արժանացել է Հունգարիայի Գիորի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին, Շվեյցարիայի ՄԿՓ-ի ժյուրիի Հատուկ մրցանակին, Սանկտ-Պետերբուրգի ՄԿՓ-ի «Ուղերձ մարդուն» մրցանակին, և այլն։
  • 2003 թվականին ստեղծված «Վավերագրողը» ֆիլմը ընդգրկվել է «Նիկա» ռուսական կինոակադեմիայի մրցանակաբաշխության նոմինանտների ցանկում՝ որպես ԱՊՀ և բալթյան երկրների 5 լավագույն ֆիլմերից մեկը, ստացել է Կառլովի Վարի ՄԿՓ-ի ժյուրիի հատուկ մրցանակը։
  • 2006 թվականին ստեղծված «Պոետի վերադարձը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Ռոտերդամի 35-րդ ՄԿՓ-ում, որից հետո ֆիլմը մասնակցել է աշխարհի մի շարք հեղինակավոր փառատոնների, այդ թվում Մարսելի վավերագրական ֆիլմերի փառատոնին և Էդինբուրգի կինոփառատոնին։
  • 2009 թվականին ստեղծված «Սահման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նույնպես կայացել է Ռոտերդամի 38-րդ ՄԿՓ-ում, որից հետո այն դարձել է Փարիզ «Իրական կինո» փառատոնի բացման ֆիլմը, արժանացել է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի WorldFest-ի «Ռեմի պլատինիում» մրցանակին, մասնակցել է մոտ 20 կինոփառատոնների, ցուցադրվել Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հարություն Խաչատրյան. «15 տարի մենք ձեզ դիմացանք, հիմա երիտասարդների ժամանակն է»».
  2. «Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «Հարություն Խաչատրյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  4. Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Խաչատրյան (ռեժիսոր)» հոդվածին։