Սահման (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ սահման (այլ կիրառումներ)
Սահման
ԵրկիրՀայաստան Հայաստան
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական2009
Լեզուհայերեն
ՌեժիսորՀարություն Խաչատրյան
ՊրոդյուսերՀարություն Խաչատրյան, Գևորգ Գևորգյան, Դենիս Վասլին
Սցենարի հեղինակՀարություն Խաչատրյան, Միքայել Ստոմբոլցյան
ՕպերատորՎրեժ Պետրոսյան
Ռուդոլֆ Վաթինյան
ԵրաժշտությունԱվետ Տերտերյան
Կինոընկերություն«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ
Հայաստանի ազգային կինոկենտրոն
Volya Films
«Հուբերթ Բալս» հիմնադրամ
Տևողություն82
IMDbID 1515901

Սահման ֆիլմը լույս է տեսել՝ 2009 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հոլանդիայի Volya Films-ի և Ռոտերդամի «Հուբերթ Բալս» հիմնադրամի համատեղ արտադրությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը ծավալվում են հետխորհրդային շրջանում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո։ Երբ վիթխարի կայսրությունը փլուզվեց, ժողովուրդների միջև զանազան հակամարտություններ ծագեցին։ Ֆիլմը պատմում է հակամարտության գոտու մերձակայքում գտնվող մի գյուղի մասին, որտեղ մի ամերիկահայ բարերար բարեգործական ճաշարան է բացել, իսկ մոտակա ագարակում աշխատում են տարբեր վայրերից եկած փախստականներ։ Գյուղացիները մի կիսավայրենացած ու կիսակենդանի գոմեշ են գտնում ճահճուտներում։ Գոմեշին բերում են ագարակ, որտեղ հսկող շները, դեսուդենից հավաքված կենդանիները, պատերազմից հոգնած ֆերմերներն ու փախստականները նրան սկսում են վերաբերվել որպես օտարականի և թշնամու։ Գյուղական կյանքն ամբողջ տարվա ընթացքում մենք տեսնում ենք գոմեշի աչքերով։ Անցնում է ամառը, գալիս է աշունը, ապա՝ ձմեռը։ Եղանակները փոխվում են, բայց գյուղում շարունակվում է նույն միապաղաղ կյանքը։ Հետևելով գոմեշին՝ ականատես ենք գյուղի և ագարակի շրջակա կյանքին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիպարիտ Լիպարիտյան
  • Մանվել Մխիթարյան
  • Դավիթ Գասպարյան
  • Նվարդ Գասպարյան
  • Փառանձեմ Չախալյան

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 - ՌԵՄԻ մրցանակ (Հյուսթոն, ԱՄՆ)
  • 2009 - Լավագույն լիամետրաժ վավերագրական կինոնկար (Սիրակուզի, ԱՄՆ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]