Վերջին կայարանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին կայարանը
անգլ.՝ The Last Station
Երկիր Գերմանիա
 Միացյալ Թագավորություն
 Ռուսաստան
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա[1][2][3][…] և վեպի էկրանավորում
ՀիմքThe Last Station?
Թվականսեպտեմբերի 4, 2009[4], դեկտեմբերի 23, 2009 և հունվարի 28, 2010[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Հոֆման[1][2][3][…]
ՊրոդյուսերԲոնի Արնոլդ և Անդրեյ Կոնչալովսկի
Սցենարի հեղինակՄայքլ Հոֆման և Jay Parini?[4]
ԴերակատարներՀելեն Միրեն[1][6][7][…], Քրիստոֆեր Փլամեր[1][6][3][…], Ջեյմս Մաքէվոյ[1][6][7][…], Փոլ Ջամատի[1][6][8], Էն-Մարթի Դաֆ[6][8], Քերի Քոնդոն[6][8], Ջոն Սեշնս[6][8], Պատրիկ Քենեդի[6] և Patrick Kennedy?
ՕպերատորSebastian Edschmid?
ՄոնտաժՊատրիսիա Ռոմել
Պատմվածքի վայրՌուսաստան
Նկարահանման վայրՄոսկվա, Ռուսաստան և Լայպցիգ
Տևողություն112 րոպե
Բյուջե18 000 000 $
Շահույթ13 550 772 $
Պաշտոնական կայքէջ

«Վերջին կայարանը»[9] (անգլ.՝ The Last Station), ռուս գրող Լև Տոլստոյի կյանքի վերջին տարվա մասին գերմանա-ռուսա-բրիտանական կենսագրական ֆիլմ՝ նկարահանված Ջեյ Պարինի համանուն կենսագրական վեպի հիման վրա[10]։

Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 4-ին Telluride կինոփառատոնում (Կոլորադո, ԱՄՆ), եվրոպական պրեմիերան՝ 2009 թվականի հոկտեմբերին Հռոմի կինոփառատոնում։ Ֆիլմը համաշխարհային վարձույթ է դուրս եկել 2010 թվականի հունվարին, Ռուսաստանում՝ 2010 թվականի նոյեմբերի 11-ին։ ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում տեղայնացնողը Sony Pictures կինոընկերությունն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսուհի Սոֆյան, որը ժամանակին Տոլստոյի հավատարիմ կինն էր ու օգնականը, կյանքի մասին պատկերացումներով խիստ տարբերվում էր նրանից։ Հանուն իր ուսմունքի մեծ գրողը հրաժարվում է կրոնից, ազնվականական տիտղոսից և սեփականության մի մասից՝ ձգտելով իր կյանքի մնացած մասը նվիրել ժողովրդին ծառայելուն։

Տոլստոյի հետևորդ Չերտկովը, ինչպես հայտնի է դառնում Սոֆյային, գաղտնի համոզում է նրան փոխել կտակը, որպեսզի գրողի կինն ու նրա ժառանգներն իրավունք չունենան վաճառել նրա ստեղծագործություններն ու դրանք փոխանցել ռուս ժաղովրդին։ Չերտկովին արհամարհող Սոֆյան հուսահատորեն պայքարում է իր բարեկեցության համար։ Սակայն ինչքան շատ է նա ծայրահեղությունների մեջ ընկնում, այնքան Տոլստոյի համար ավելի ակնհայտ է դառնում, որ նա պատրաստ է ամեն գնով խանգարել իր երազանքին ու ձգտումներին։

Այդ խարդավանքին ներգրավված է Վալենտին Բուլգակովը՝ Տոլստոյի երիտասարդ ու միամիտ քարտուղարը, որը աստվածացնում է հանճարեղ գրողին։ Վալենտինին անմիջապես սկսում են մեկը մյուսի դեմ օգտագործել երկու անհաշտ հակառակորդները՝ նախ իր խարդավանքները ձեռնարկող Չերտկովը, ապա վրեժխնդրությամբ լցված Սոֆյան։ Վալենտինի կյանքն ավելի է բարդացնում նախապաշարմունքներից զուրկ Մաշայի նկատմամբ ունեցած զգացմունքները, որի՝ սիրո նկատմամբ ունեցած արտասովոր հայացքները միաժամանակ և՛ վհատեցնում, և՛ գրավում են նրան։ Ողբերգական ավարտը կանխորոշված է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանվել է Սաքսոնի-Անհալտում, Բրանդենբուրգում (Studio Babelsberg), Թյուրինգիայում, Լայպցիգում և Ռուսաստանի պատմական մարզերում[10]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը դրականորեն է ընդունվել աշխարհի կինոքննադատների մեծամասնության կողմից, որոնք ընդգծել են Քրիստոֆեր Պլամմերի և Հելեն Միրենի դերասանական հզոր աշխատանքը[12].

  • «Դերասաններն իրենց վարպետության սահմաններում ամբողջությամբ ընկղմվում են նրբերանգներով հագեցած դերերի մեջ։ Քրիստոֆեր Պլամմերը և Հելեն Միրենը փայլուն կերպով խաղում են փորձով իմաստնացած, բայց միևնույն ժամանակ պահպանելով ամուսնական զույգի զգացողությունները...» (Թոդ Մաքքարտի, Variety[13]
  • «Մայքլ Հոֆմանի «Վերջին կայարանը» ֆիլմում կյանք են ստանում գրականության աշխարհի լեգենդները... Հելեն Միրենն իր ֆիլմագրությանն ավելացրել է ևս մեկ զարմանալի դեր...» (Ջո Մորգենստերն, The Wall Street Journal[14]):
  • «Մայքլ Հոֆմանի կենսագրական հիանալի ֆիլմը, բացահայտելով հիմնական թեման, հավասարակշռությունը նրբորեն պահպանում է դրամայի և կատակերգության շեմին...» (Լի Մարշալ, Screen Daily[15]
  • «Ջեյմս Մաքէվոյը, Հելեն Միրենը և Քրիստոֆեր Պլամմերը հանդիսատեսին առաջարկում են դերասանական փայլուն նրբերանգների մի ամբողջ շարք «Վերջին կայարանը» ֆիլմում՝ կոմս Լև Տոլստոյի կյանքի վերջին, շատ հագեցած տարվա մասին ռեժիսոր և սցենարիստ Մայքլ Հոֆմանի անկեղծ պատմությունով» (Դեյվիդ Էնսեն, The Daily Beast[16]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 – լավագույն դերասանուհու մրցանակ (Հելեն Միրեն) Հռոմի կինոփառատոնում
  • Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի մրցանակ լավագույն սցենարի համար (Մայքլ Հոֆման)
  • 2009 – «Արբանյակ» մրցանակաբաշխության երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր անվանակարգ (Ջեյմս Մաքէվոյ)
  • 2010 – «Օսկար» մրցանակաբաշխության երկու անվանակարգ՝ կանացի լավագույն դեր (Հելեն Միրեն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր (Քրիստոֆեր Պլամմեր)
  • 2010 – «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության երկու անվանակարգ՝ կանացի լավագույն դեր – դրամա (Հելեն Միրեն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր (Քրիստոֆեր Պլամմեր)
  • 2010 – «Անկախ ոգի» մրցանակաբաշխության 5 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Յենս Մոյրեր, Քրիս Քյորլինգ, Բոնի Արնոլդ), լավագույն ռեժիսոր (Մայքլ Հոֆման), կանացի լավագույն դեր (Հելեն Միրեն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր (Քրիստոֆեր Պլամմեր), լավագույն սցենար (Մայքլ Հոֆման)
  • 2010 – երկու անվանակարգ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխությունում՝ կանացի լավագույն դեր (Հելեն Միրեն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր (Քրիստոֆեր Պլամմեր)
  • 2010 – Սաունդթրեքների համաշխարհային ակադեմիայի (Գենտ, Բելգիա «Տարվա բացահայտում» անվանակարգ՝ կոմպոզիտոր (Սերգեյ Եվտուշենկո)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.adorocinema.com/filmes/filme-112460/
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0824758/
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/es/film837617.html
  4. 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. http://www.kinokalender.com/film7059_ein-russischer-sommer.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.imdb.com/title/tt0824758/fullcredits
  7. 7,0 7,1 http://www.metacritic.com/movie/the-last-station
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://bbfc.co.uk/releases/last-station-film
  9. Հանդիպում են նաև Վերջին կիսակայարան, Վերջին կիրակին անվանումները։
  10. 10,0 10,1 Variety — Mirren, Plummer to star in 'Station'(անգլ.)
  11. «Роман с Толстым» Журнал «Огонёк» № 45 (5154) от 15.11.2010
  12. «The Last Station (2009)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  13. Тодд Маккарти (7 сентября 2009). «The Last Station: Variety» (անգլերեն). Variety. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  14. Джо Моргенстерн (18 сентября 2009). «Telluride Peaks: Teens, Toughs, Tolstoy» (անգլերեն). The Wall Street Journal. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  15. Ли Маршалл (21 октября 2009). «The Last Station: Screen Daily» (անգլերեն). Screen Daily. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  16. Дэвид Энсен (24 ноября 2009). «'The Last Station': Down for the Count» (անգլերեն). The Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]